Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը

Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը

Մարմնի քաշի որոշման տարբեր մեթոդներ կան՝

  • [հասակ (սմ) - 100], 
  • մարմնի զանգվածի ինդեքս, 
  • [քաշ (կգ) / հասակ (մ) քառ ]։ 

Եթե ստացված թիվը փոքր է 25-ից, անհանգստանալու կարիք չկա։ Եթե մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից 30 է, ապա վկայում է ավելորդ քաշի մասին, ճիշտ է, սարսափելի չէ, բայց ցանկալի է կարգավորել սննդակարգը և ազատվել ավելորդ 4-5կգ-ից։ Եթե ՄԶԻ-ը 30-ից անց է, ապա գործ ունենք իսկական ճարպակալման հետ։

Կարդացեք՝ Քաշ, մարմնի զանգվածի ինդեքս և հորմոններ

Կախված մարմնի զանգվածից՝ տարբերում են ճարպակալման մի քանի աստիճան՝

  • 1-ին աստիճան՝ զանգվածի ավելացում 29%-ով (կատարյալ զանգվածի համեմատ), 
  • 2-րդ աստիճան՝ մարմնի զանգվածի ավելցուկը 30-49% է, 
  • 3-րդ աստիճան՝ մարմնի զանգվածի ավելցուկը 50-99% է, 
  • 4-րդ աստիճան՝ մարմնի զանգվածի ավելցուկը 100% և ավել է։

Ախտորոշումը

Ճարպակալման հարցերով զբաղվում է երկու մասնագետ՝ սննդաբանը և էնդոկրինոլոգը։ Հենց նրանք էլ կպարզեն, թե որն է ավելորդ քաշի կուտակման պատճառը՝ հորմոնները, նյութափոխանակության խանգարումը, թե սխալ սննդակարգը։ Բժիշկը նախնական խորհրդատվությունից հետո կուղղորդի հավելյալ հետազոտությունների, որոնք թույլ կտան գնահատել հորմոնային համակարգի աշխատանքը։

Կարդացեք՝ Գիրության ազդեցությունը տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա

Առաջին հերթին կստուգվեն վահանաձև գեղձի (թիրոքսինի, թրիյոդթիրոնինի), հիպոֆիզի (թիրեոտրոպ հորմոն) հորմոնների մակարդակը, արյան մեջ գլյուկոզայի առկայությունը։ Անհրաժեշտության դեպքում կստուգվեն բոլոր օրգան-համակարգերը՝ պարզելու, թե ինչպես է ճարպակալումն ազդել դրանց վրա։

Ճարպակալման բուժման մեթոդները

Ճարպակալման բուժման մեթոդները բաժանվում են երեք հիմնական խմբի։ Ոչ դեղորայքային մեթոդներ՝ ցածր կալորիականությամբ ռացիոնալ սնունդ և ֆիզիկական ակտիվության բարձրացում։

Կարդացեք՝ Նիհարում ենք առանց սթրեսի․ հոգեբանի խորհուրդները

Դեղորայքային մեթոդներ՝ ախորժակը ճնշող և օրգանիզմում ճարպերի յուրացումը նվազեցնող, ինչպես նաև հորմոնային և նյութափոխանակության ֆոնը կարգավորող դեղամիջոցների նշանակում։

Վիրաբուժական մեթոդներ՝

  • լիպոսակցիա՝ ենթամաշկային ավելորդ ճարպային շերտի հեռացում, 
  • աբդոմինոպլաստիկա՝ կախ ընկած որովայնի ձգում և ավելորդ մաշկի հեռացում, 
  • վիրահատություն, որի միջոցով հեռացվում է բարակ աղիքի մի մասը, 
  • ստամոքսի օղակի տեղադրում, որը նվազեցնում է ստամոքսի ծավալը՝ արագացնելով հագեցման պրոցեսը։
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով