Գիրության ազդեցությունը տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա

Գիրության ազդեցությունը տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա

Անպտղության և կնոջ գիրության միջև կապն արդեն վաղուց հայտնի է, ուսումնասիրված է և ապացուցված: Իսկ ահա տղամարդկանց գիրության հարցին ուշադրություն դարձվեց ավելի ուշ, և ինչպես պարզվեց, դա նույնպես կարող է որոշակի ազդեցություն ունենալ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Որոշ դեպքերում տղամարդու գիրությունն այն գործոններից մեկն է, որ խանգարում է կնոջը հղիանալ, սակայն երբեմն էլ դա ընտանիքում երեխաների բացակայության գլխավոր պատճառն է լինում:

Ընդհանուր տվյալներ գիրության մասին

Գիրությունն օրգանիզմի նյութափոխանակության համակարգի հիվանդություն է, որը բնութագրվում է ճարպի ավելցուկային քանակի կուտակմամբ: Գլխավոր պատճառ համարվում է մեծ քանակությամբ ճարպեր պարունակող կամ բարձր կալորեականությամբ սնունդը: Գիրությունը որոշելու համար անհրաժեշտ է հաշվել մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ): Դրա համար անհրաժեշտ է հասակը՝ արտահայտված մետրերով, բարձրացնել քառակուսի աստիճան, այնուհետև կիլոգրամներով արտահայտված զանգվածի ցուցանիշը բաժանել ստացված թվին: Ստացված ցուցանիշը հենց ՄԶԻ-ն է: Եթե այդ թիվը 30 է, կամ բարձր, ապա գիրությունը հավանական է, և կարիք կա լրջորեն մտածել նիհարելու մասին:

Գիրությամբ տառապող մարդը կարող է մի շարք լուրջ առողջական խնդիրների հանդեպ հակվածություն ձեռք բերել, օրինակ՝

  •  սրտանոթային հիվանդություններ,
  • շաքարային դիաբետ,
  • լյարդի և լեղապարկի հիվանդություններ,
  • քնի ժամանակ շնչառության դադարի համախտանիշ՝ ապնոէ, և այլն:

Գիրության բոլոր հայտնի դեպքերից միայն 1 %-ն է զարգանում օրգանիզմում զանազան հիվանդություններից կամ խանգարումներից, իսկ մնացած 99 %-ի պատճառը սխալ սնունդն է: Ապացուցվել է, որ ի տարբերություն միջին քաշ ունեցողների գիրության պարագայում տղամարդու սերմնաբջիջների արտադրությունը նվազում է: Ինչպե՞ս է գիրությունը սերմնահեղուկի բեղմնավորման կարողության նվազեցնելու պատճառ դառնում: Փորձենք ավելի մանրամասն ուսումնասիրել այս խնդիրը: Գոյություն ունի մի քանի տեսություն այս հարցի շուրջ:

Մի շարք երկրների գիտնականներ ուսումնասիրել են տղամարդու գիրության գործոնը երեխա ունենալու հարցում, և բոլորն էլ համակարծիք են այն կետում, որ այն զգալիորեն նվազեցնում է հայր դառնալու հնարավորությունները: Այնինչ մյուս հարցերում անհամաձայնություններ են առաջանում, և բնականաբար տարբեր տեսություններ կան այն մասին, թե ինչ կերպ է այդ գործոնը հանգեցնում անպտղության:

Տեսություն 1. Ենթամաշկային ճարպաբջջանքում տեղի է ունենում իգական հորմոն էստրոգենի արտադրություն: Որքան շատ է տղամարդու օրգանիզմում կուտակվում ճարպ, այնքան շատ է արտադրվում էստրոգեն, ինչը հանգեցնում է տեստոստերոնի մակարդակի նվազման և պրոլակտինի որոշ չափով բարձրացման: Տղամարդու օրգանիզմում իգական հորմոնների արտադրության արդյունքում խանգարվում և ճնշվում է արական սեռական բջիջների ձևավորման (սպերմատոգենեզ) ֆիզիոլոգիական պրոցեսը, նվազում է սեռական ցանկությունը և պոտենցիան: Երկարատև ազդեցության պարագայում էստրոգենները կարող են նույնիսկ հանգեցնել ձվարանների ատրոֆիայի և կաթնագեղձերի մեծացման:

Տեսություն 2. Գիրության դեպքում տղամարդու աճուկային հատվածներում կուտակվում է մեծ քանակությամբ ճարպ, որը թույլ չի տալիս, որ փոշտը պահպանի իր բնականոն ջերմաստիճանը (ոչ բարձր քան 35 աստիճան): Ամորձիների ուժեղ տաքացումից սերմնաբջիջների հասունացումը ճնշվում է կամ տեղի է ունենում անոմալային պայմաններում, որի արդյունքում նրանք անկարողունակ են դառնում բեղմնավորել ձվաբջիջը:

Տեսություն 3. Եթե հավատանք այս տեսությանը, ապա գիրության պարագայում առաջացած անպտղության պատճառը ոչ թե հենց գիրությունն է, այլ նստակյաց կյանքը, որը ֆիզիկական ակտիվության բացակայության հետ մեկտեղ հանգեցնում է սերմնահեղուկի որակի վատթարացման և նրանում առողջ ու ամբողջական սերմնաբջիջների քանակի նվազման:

Ներկայացնում ենք որոշ տվյալներ տարբեր հետազոտություններից։

- Ի տարբերություն ավել քաշ ունեցողների, 25-ից ցածր ՄԶԻ-ով տղամարդկանց սերմնաժայթքումը մի փոքր մեծ ծավալ է ունենում և նրանում մի քանի անգամ ավելի շատ են պարունակվում առողջ և բեղմնավորմանն ընդունակ սերմնաբջիջներ:

- Որքան մեծանում է ՄԶ ինդեքսը, այնքան ավելի շատ են ի հայտ գալիս արատներ սերմնահեղուկի բաղադրության մեջ և սերմնաբջիջների ընդհանուր քանակի, զարգացող շարժունակությամբ սերմնաբջիջների քանակի, նրանց մածուցիկության և սերմնահեղուկի ջրիկացման ֆունկցիայի մեջ:

- Նիհարելուց և ավելորդ ճարպաշերտերից ազատվելուց հետո տղամարդու սերմնաբջջի որակը սովորաբար բարելավվում է:

- Անպտղության հնարավոր պատճառ գիրության դեպքում կարող է լինել անբարենպաստ պայմաններում արտադրվող սերմնաբջիջներում ԴՆԹ-ի վնասումը:

- Բարձր ՄԶԻ մի քանի անգամ մեծացնում է անպտղության զարգացման հավանականությունը ՝ անկախ տարիքից և այլ գործոնների ազդեցությունից (ալկոհոլ, ծխախոտ, քիմիկատներ և այլն):

- Որոշ դեպքերում առընչություն է նկատվում օրգանիզմում ճարպերի բարձր մակարդակի և սպիտակուցների խանգարման մեջ, որոնք ապահովում են սերմնահեղուկի բնականոն մածուցիկությունը, շարժողունակությունը և ֆունկցիոնալությունը:

Այսպիսով, կարելի է ամփոփել, որ սերմնահեղուկի բնույթի՝ քանակի, որակի և այլնի վրա կարող են ազդեցություն ունենալ՝

  • տղամարդու օրգանիզմում հորմոնային ֆոնի խանգարումները,
  • ճարպաշերտի պատճառով ամորձիների գերտաքացումը,
  • նստակյաց և պասիվ ապրելակերպը:

Կարդացեք՝  Նստակյաց կյանքն ավելի վտանգավոր է, քան ծխելը

Չնայած որ հստակ հայտնի չէ այս գործոնները կամ դրանց համախումբն անպտղության գլխավոր պատճառն են ավելորդ քաշով տղամարդկանց դեպքում, թե ոչ, այնուամենայնիվ հասկանալի է, որ գիրությունը բացասական ազեցություն է ունենում տղամարդու վերարտադրողական համակարգի վրա և բեղմնավորման կարողունակությունը վերականգնելու համար պահանջվում է քաշի նվազում: 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: