Նստակյաց կյանք վարելն ավելի վտանգավոր է, քան ծխելը

Նստակյաց կյանք վարելն ավելի վտանգավոր է, քան ծխելը

Նստակյաց աշխատանքն զգալիորեն կրճատում է կյանքի տևողությունը: Ամեն օր 8 ժամ շարունակ համակարգչի առջև նստած աշխատելը 15%-ով մեծացնում է մահվան վտանգը, իսկ նստած անցկացրած 11 ժամը՝ 40%-ով:

Վերջերս իրականացված հետազոտությունները հուսադրող չեն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ յուրաքանչյուր տարի աշխարհում նստակյաց ապրելակերպի զոհ է դառնում 5 մլն. մարդ, իսկ ծխախոտից տարեկան մահանում է 4.9 մլն մարդ: Փաստորեն նստելն ավելի վտանգավոր է, քան ծխելը:

Ողնաշարի ցավը, մկանային թուլությունը, սրտի հիվանդությունները, ստամոքսի քաղցկեղը միայն մի քանիսն են այն հետևանքներից, որոնց հանգեցնում է նստակյաց աշխատանքը: Բացի այս ֆրանսիացի սրտաբան Ֆրանսուա Կարեի (Նստակյաց ապրելակերպի հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող կոմիտեի նախագահ) կարծիքով քիչ շարժվելը հանգեցնում է օրգանիզմի «աղտոտման», քանի որ բջիջներում ակտիվացնում է օքսիդացնող գործընթացները: Սա հիմք է նախապատրաստում բազմաթիվ հիվանդությունների՝ ներառյալ քաղցկեղի առաջացման համար:

Ի՞նչ անել: Անգամ ամենօրյա մարզանքը բավ չէ, եթե դրանից հետո ժամեր շարունակ չենք շարժվում: Բազմաթիվ միջոցներ կան, որոնք կօգնեն խուսափել նստակեցությունից և վերջինիս կործանարար հետևանքներից անգամ եթե աշխատում ենք գրասենյակում համակարգչի առջև նստած: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Աշխատակցին էլ. փոստով հաղորդագրություն ուղարկելու փոխարեն մոտեցեք նրան և անձամբ խոսեք:

Աշխատասեղանին բաժակով ջուր դրեք, բայց այնպես, որ միշտ ձեր տեսադաշտում լինի: Այդ դեպքում կամա թե ակամա կխմեք այն: Ջուրը բարելավում է նյութափոխանակությունը, նվազեցնում է ախորժակը, ինչպես նաև օգնում է հաճախ քայլել ... մինչև զուգարան: Հավատացեք սկզբի համար լավ է:

Եթե անգամ աշխատանքը շատ է, մի սնվեք համակարգչի մոտ նստած, գոնե 15 րոպեով դուրս եկեք ճաշելու: Լանչից հետո 5-10 րոպե զբոսնեք փողոցում:

Ժամանակ առ ժամանակ վեր կացեք աթոռից և աշխատեք կանգնած՝ հենվելով աթոռին: Դիրքի փոփոխությունը կօգնի թուլացնել լարված մկանները և ամբողջ մարմնում կբարելավի արյան շրջանառությունը:

Հեռախոսում հիշեցում դրեք, որ վեր կենալու ժամանակն է: Միջանցում քայլելով և ձեռքերի ու գլխի պտույտներ անելով զգալիորեն կատիվացնեք մարմինը: Թող որ հեռախոսը ձեզ հիշեցնի սա անել յուրաքանչյուր մեկ ժամը մեկ:

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…