Դիետան հղիության պլանավորման շրջանում

Դիետան հղիության պլանավորման շրջանում

Հղիության պլանավորումը առիթ է կյանքը դեպի լավը փոխելու համար։ Սկսեք ճիշտ սնվել, հրաժարվել վնասակար սովորություններից, զբաղվել սպորտով։ Այդպիսով ոչ միայն արագ կհղիանաք, այլև հղիությունը կընթանա առանց բարդությունների, և առողջ երեխա լույս աշխարհ կբերեք։

Կարդացեք՝ Վիտամին E-ն հղիության պլանավորման փուլում

Որոշ կանայք սկսում են մարզասրահ հաճախել, ավելի շատ բանջարեղեն և մրգեղեն ուտել, որպեսզի օրգանիզմը վիտամինների պաշար կուտակի և ամրանա։ Սննդակարգի հավասարակշռումը ոչ միայն կպահպանի ու կամրացնի առողջությունը, այլև հետագայում կնպաստի երեխայի մարսողական համակարգի բնականոն ձևավորմանը։ Բացի այդ, երեխայի առողջական վիճակը պայմանավորված է մոր առողջական վիճակով։

Կարդացեք՝ Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Այսօր ճիշտ սննդակարգի մասին տեղեկատվությունը շատ է և պետք չէ հավատալ ամեն ասվածի, քանի որ կան մի շարք թյուր պատկերացումներ, որոնք միայն վնասում են օրգանիզմին։ Նման դեպքերում ավելի լավ է դիմել սննդաբանի, ով, հաշվի առնելով ձեր օրգանիզմի առանձնահատկությունները, խորհուրդ կտա, թե ինչ անել։

8 միֆ ճիշտ սննդակարգի վերաբերյալ

1. Պետք է խուսափել ածխաջրից։

Ոչ, պետք չէ։ Ածխաջրերն այնքան էլ կալորիական չեն, որքան կարծում են շատերը։ Միևնույն ժամանակ, սակայն, պետք է պարզ ածխաջրերը փոխարինել բարդերով։ Դրանցից են ամբողջական հացահատիկը և կրախմալը։ Այդ դեպքում խնդիրների առաջացման հավանականությունը կնվազի, կառաջանան միայն այն ժամանակ, երբ ածխաջրերի քանակը գերազանցի բնական սահմանը։

2․Կարելի է ուտել յուղայնության ցածր մակարդակ ունեցող ցանկացած մթերք և որքան սիրտն ուզի։

Ոչ, չի կարելի։ Չէ՞ որ եթե սնունդը ճարպոտ չէ, չի նշանակում, որ կալորիական չէ։ Երբեմն այդպիսի ուտելիքների մեջ մեծ քանակությամբ աշխաջրեր են ավելացնում, որպեսզի պահպանեն նրա համը։

3. Կաթնամթերքը նպաստում է արագ ու շատ գիրանալուն։

Այդպես չէ։ Կաթից պատրաստված մթերքները շատ օգտակար են, քանի որ մեծ քանակությամբ պրոտեիններ են պարունակում, որոնցից կախված է մկանների ամրությունը։ Բացի այդ, պարունակում են նաև կալցիում, ինչից կախված է ոսկրերի ամրությունը։ Եթե վերահսկում եք քաշի ավելացումը, ավելի լավ է յուղայնության ցածր մակարդակ ունեցող կաթնամթերք օգտագործեք։

4. Երեկոյան ժամը ութից հետո ուտելու դեպքում կգիրանաք։

Ճիշտ չէ։ Կարևոր չէ, թե երբ ենք սնվում։ Գիրանալը կամ նիհարելը կախված է այն բանից, թե որքան ենք կերել օրվա ընթացքում և որքան է եղել մեր ծանրաբեռնվածությունը։

5. Պետք է հաշվի առնել օգտակարությունը և ոչ թե քանակը։

Այդպես չէ։ Շատ կարևոր է ոչ միայն որակի վերահսկումը, այլև քանակի։ Պետք է ընտրել այն չափաբաժինը, որն օրգանիզմին կտա անհրաժեշտ կալորիաներն ու սննդարար նյութերը։ Միշտ հիշեք, որ անգամ ամենաօգտակար սնունդը կարող է վնասել, եթե չափից շատ ուտեք։ պահեք չափի զգացումը։

6. Գեղեցիկ կազմվածք ունենալու համար հարկավոր է օրական 45ր զբաղվել սպորտով։

Ճիշտ չէ։ Մեծահասակներին բավական է 30ր-ն, ընդ որում ֆիզիկական վարժությունները կարելի է անել երկու անգամ 15ր տևողությամբ։

7. Բուսակերները միայն առողջ սնունդ են ուտում։

Այդպես չէ։ Բուսակերությունը բոլորովին էլ չի վկայում առողջ լինելու մասին։ Նրանք սովորաբար փոքր քանակությամբ ճարպեր և ածխաջրեր են ուտում կամ էլ ամբողջովին բացառում են դրանք, ինչը չի կարող բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

8. Ճիշտ սննդակարգ պահպանելու դեպքում սպորտով զբաղվելու կարիք չկա։

Ճիշտ չէ։ Երբ մարդ ցանկանում է նիհարել, ֆիզիկական վարժություններն օգնում են ամրացնել մկանները և այրել ճարպերը։ Կանոնավոր մարզման դեպքում այն դրականորեն կազդի ոչ միայն քաշի, այլև ամբողջ օրգանիզմի վրա։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում