Սովորում ենք դրականորեն տրամադրվել հղիության ընթացքում

Սովորում ենք դրականորեն տրամադրվել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բազմաթիվ հարցեր են ի հայտ գալիս, որոնք կանանց անհանգստության պատճառ են դառնում: Նրանք մտահոգվում են իրենց առողջության, հարաբերությունների, ինչպես նաև ֆինանսական խնդիրների համար: Տարատեսակ հարցեր՝ սնդամթերքի որակը, լավ մայր լինելը, առողջ երեխա լույս աշխարհ բերելը և այլն, մշտապես անհագստացնում են նրանց: Սակայն պետք է հասկանալ, որ այս կարևորագույն ժամանակատվածում լավագույն բանը, որ կարող եք անել՝ դրականորեն տրամադրվելն է: Ինչպե՞ս լինել դրական:

Մասնագետները հավաստիացնում են, որ բացասական մտքերն ու ավելորդ անհանգստությունն ազդում են հղի կնոջ ֆիզիկական, մտավոր և հուզական դաշտի վրա: Դրական վերաբերմունքով միայն կարելի է կենտրոնանալ առողջ սնվելու, լավ քնելու և ակտիվ լինելու վրա, ինչպես նաև օրգանիզմում տեղի ունեցող հրաշալի փոփոխությունների և դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկի հետ ձեր հարաբերությունների վրա:

Դրականորեն տրամադրվել չի նշանակում անտեսել խնդիրները: Հղիության ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, որոնցից շատերը սթրեսի են հանգեցնում: Բնական է, որ հղի կինը չի կարող խուսափել այս ամենից, սակայն նա կարող է կառավարել սթրեսը: Մարզումները, մեդիտացիան, խմբակների հաճախելը կօգնեն այս հարցում:

Հրաժարվեք վատ սովորություններից: Չի կարելի մտածել՝ «Ես հղի եմ, արդեն ուշ է որևէ բան փոխելու համար»: Մտածեք այսպես՝ «Երբեք էլ ուշ չէ սկսել փոքրիկիս ապահովել առողջ ապագա»: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր հղիության վաղ ժամկետներում ստացել են ծխախոտից և ալկոհոլից կախվածության դեմ բուժումներ, հետագայում ունեցել են իրենց և փոքրիկի առողջության նույն ցուցանիշները, ինչ բուժումներ չստացած, կախվածություն չունեցող կանանց դեպքում: Այնպես որ, ծխախոտից և ալկոհոլից հրաժարվելը ցանկացած ժամանակահատվածում էլ իր դրական ազդեցությունը կունենա:


Վստահեք ինքներդ ձեզ: Չի կարելի մտածել՝ «Իսկ եթե ես չկարողանամ լավ ծնող լինել իմ երեխայի համար»: Մտածեք այսպես՝ «Ես կլինեմ լավագույն ծնողը՝ ինչպես որ պատկերացնում եմ»: Մայրանալու միտքը բոլորին է մտահոգության մեջ գցում, բայց դրանից վախենալ պետք չէ: Զբաղվեք ինքնակրթությամբ, մի խուսափեք ձեզ համար օրինակելի մարդկանցից խորհուրդներ հարցնելուց: Զրուցեք այլ մայրերի հետ, ովքեր կկիսվեն իրենց խորհուրդներով, թե ինչպես են հաղթահարել մայր դառնալու դժվարությունները:


Վերահսկեք ձեր առողջությունը: Չի կարելի մտածել՝ «Իմ քաշն ու առողջական խնդիրները կբարդացնեն հղիության ընթացքը»: Մտածեք այսպես՝ «Իմ բժշկի օգնությամբ կվերահսկեմ առողջությունս և կունենամ առողջ հղիություն»: Եթե մինչ հղիությունն ունեք քաշի ավելցուկ կամ առողջական խնդիրներ, ապա անհրաժեշտ է դրանց մասին տեղիակ պահել բժշկին: Ճիշտ սննդակարգն ու մարզումները կօգնեն ապահովել հղիության բարենպաստ ընթացք: Եթե չկան վտանգներ՝ կարող եք սկսել հղիներին թույլատրելի մարզումներ:


Կարդացեք՝Սպորտը և հղիություն. ինչպե՞ս համատեղել:

Ազատվեք անհանգստացնող մտքերից: Չի կարելի մտածել՝ «Զգում եմ, որ վատ բան է պատահելու հղիության ընթացքում»: Մտածեք այսպես՝ «Ես առողջ հղիություն և առողջ բալիկ եմ ունենալու»: Բնական է, որ հղիության և ծննդաբերության բարդությունների վախն անհանգստացնում է բոլոր ապագա մայրիկներին, սակայն գինեկոլոգի մոտ ընթացիք զննումները թույլ են տալիս բացահայտել հնարավոր վտանգները, իսկ առաջին եռամսյակից հետո 90 % դեպքերում հղիությունն առողջ է ընթանում:


Պետք չէ մտահոգվել ծննդալուծման եղանակի մասին: Չի կարելի մտածել՝ «Ինչ կլինի, եթե ծննդաբերությունն անցնի էպիդուրալով կամ ստիպված լինեմ դիմել կեսարյան հատման եղանակի»: Մտածեք, որ ծննդաբերությունը դրական է անցնելու՝ անկախ ծննդալուծման եղանակից: Յուրաքանյուր կին նախապես պատկերացումներ է ունենում, թե ինչ կերպ է անցնելու իր ծնդաբերական գործընթացը: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ու մոտեցումը դեղորայքի և ծննդալուծման եղանակի հանդեպ: Սակայն երբեմն անսպասելի իրավիճակներ կամ բարդություններ են ի հայտ գալիս և փոխում են ծննդաբերության ընթացքը: Հնարավոր չէ նախապես պլանավորել ծննդաբերության ընթացքը, որքան էլ որ տեղեկացված և նախապատրաստված լինեք, ժամանակն ինքն է թելադրում ընթացքը: Եվ պետք չէ կարծել, որ ծննդաբերության մասին ունեցած ձեր պատկերացումը խեղաթյուրվեց, եթե չունեցաք բնական եղանակով ծննդաբերություն: Դրանից հուսահատվել պետք չէ, պարզապես ուրախացեք փոքրիկի լույս աշխարհ գալու փաստով, չէ՞ որ նրա առողջ և երջանիկ լինելուց ավելի կարևոր ոչինչ չկա:

Մշտապես եղեք դրականորեն տրամադրված և կկարողանաք հաղթահարել ցանկացած վախ:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…