Դաշտանի ուշացում

Դաշտանի ուշացում

Դաշտանի ուշացում է համարվում, եթե այն չի սկսվում սպասված օրը։ Եթե ամսեկանն ուշանում է մինչև յոթ օր, ապա անհանգստանալու կարիք չկա։ Գոյություն ունի ուշացման մի քանի տարբերակ՝ օլիգոմենորեա, օպսոմենորեա, ամենորեա, որը բնութագրվում է դաշտանի հազվադեպությամբ։

Կարդացեք՝ Դիսմենորեա՝ ցավոտ դաշտան

Դաշտանի ուշացումը բնորոշ է բոլոր տարիքներին՝ և՛ հասունացման շրջանին, և՛ վերարտադրողական տարիքին, ինչպես նաև պրեմենոպաուզայի շրջանին։ Այդ հանգամանքը բացատրվում է ֆիզիկական կամ ախտաբանական պատճառներով։

Դեռահասների դեպքում ուշացման ֆիզիոլոգիական պատճառները բնական են․ գրեթե մեկ տարի ցիկլն անկանոն է լինում մինչև կարգավորվելը։ Ուշացումը բնական է համարվում նաև վերարտադրողական տարիքի այն կանանց դեպքում, ովքեր հղի են կամ կերակրում են կրծքով։

Կարդացեք՝ Դաշտանի ուշացում․ նպաստող գործոնները

Նախադաշտանադադարի փուլում գտնվող կանանց դեպքում ևս ուշացումը բնական երևույթ է և պայմանավորված է այն հանգամանքով, որ մենստրուալ ֆունկցիան աստիճանաբար մարում է, դաշտանի տևողությունը կարճանում է և ուշացումներին հաջորդում է լիակատար բացակայությունը։

Մնացած բոլոր ուշացումները, որոնք տևում են յոթ և ավել օր կամ ունեն պարբերաբար կրկնվելու հակում, բնական չեն։ Հարկավոր է դիմել գինեկոլոգի։ Դաշտանային ցիկլն անմիջականորեն կապված է վերարտադրողական ֆունկցիայի հետ ն արտացոլում է կնոջ օրգանիզմում առկա շեղումները։

Դաշտանի ուշացման պատճառները և մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար պետք է իմանալ, թե ինչն է համարվում բնականոն, ինչը՝ խանգարում։

Դաշտանային ցիկլ

Վերարտադրողական տարիքի կանանց մենստրուալ արնահոսությունը դաշտանային ցիկլի եզրափակիչ փուլն է։ Այն վկայում է, որ բեղմնավորում չի կատարվել, հետևաբար և հղիություն չի սկսվել։ Դաշտանային կանոնավոր ցիկլի ցանկացած ուշացում նշանակում է, որ օրգանիզմում որևէ խանգարում կա։

Եթե դաշտանն սկսվում է տասնմեկ տարեկանից շուտ կամ բացակայում է տասնյոթ տարկանից հետո, ուրեմն անհանգստանալու պատճառ կա։ Դաշտանը պետք է սկսվի և ավարտվի կոնկրետ ժամանակահատվածում։ Հիմնականում դաշտանային ցիկլի տևողությունը 21-35 օր է, դաշտանի տևողությունը՝ 3-7 օր։ Այդ ընթացքում կինը կորցնում է 50-150մլ արյուն։

Կարդացեք՝ Երկարատև դաշտան․ ե՞րբ անհանգստանալ

Եթե դաշտանային ցիկլն անկանոն է, 5-10 ուշացումը մշտական բնույթ է կրում, սակավարյուն դաշտանին հաջորդում է առատը, նշանակում է, որ կնոջ օրգանիզմում լուրջ խանգարում կա։ Խորհուրդ է տրվում դաշտանի օրացույց պահել, որպեսզի վերահսկումն ավելի հեշտ լինի։

Կարդացեք՝ Առատ դաշտան․ պատճառները և բուժումը

Հղիությունը և դաշտանի ուշացումը

Դաշտանի ուշացումը հղիության առաջին նշաններից մեկն է։ Այլ նշաններից են՝ կաթնագեղձերի ցավ, սրտխառնոց, փսխում, թուլություն և այլն։

Դաշտանի ուշացման և հղիության կասկածի դեպքում հարկավոր է հղիության թեստի միջոցով պարզել վերջինիս առկայությունը։ Թեստերը տարբեր են, սակայն բոլորի սկզբունքն էլ նույնն է՝ մեզի մեջ հայտնաբերել խորիոնային գոնադոտրոպին հորմոնը։

Կարդացեք՝ Ինչպե՞ս անցկացնել հղիության թեստը

Այսպիսով, չի կարելի անուշադրության մատնել դաշտանի ուշացման հանգամանքը և նշանակություն չտալ։ Այն կնոջ առողջության կարևոր ցուցիչ է։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում