Երկրորդային անպտղություն

Երկրորդային անպտղություն

Զույգերի թիվը, որոնց չի հաջողվում ծնող դառնալ, այսօր արագորեն աճում է: Խնդիրը չի շրջանցում և այն ընտանիքները, որտեղ, թվում է, չպետք է նման խնդիր լիներ, քանի որ նրանք արդեն ունեն երեխաներ: Բայց անգամ հղիանալու երկրորդ փորձի դեպքում զույգերը կարող են բախվել անպտղության խնդրին. բժիշկներն այն անվանում են երկրորդային: Անպտղության հենց այս տեսակի մասին էլ կխոսենք մեր հոդվածում:

Կանանց երկրորդային անպտղության պատճառները

Կանանց երկրորդային անպտղությունը բեղմնավորման անհնարինությունն է ծննդաբերությունից, վիժումից, հղիության ընդհատումից կամ արտարգանդային հղիությունից հետո, և դրա պատճառներն իրականում շատ են: Դրանց թվին են պատկանում.

Պտղաբերության նվազում` տարիքային փոփոխությունների հետ կապված

Ժամանակակից իրականությունը ստիպում է շատ կանանց հետաձգել երեխայի ծնունդը մինչև «հարմար պահը գա»: Բայց, ցավոք, կանանց ֆերտիլությունն սկսում է նվազել արդեն 30 տարեկանից սկսած, իսկ 35 տարեկանում կանանց մեկ քառորդը դառնում է անպտուղ: Իրադարձությունների նման ընթացքի համար պատճառ են հանդիսանում ոչ միայն ձեռքբերովի հիվանդությունները, այլև կանանց սեռական բջիջներում քրոմոսոմային փոփոխությունները, որոնք խոչընդոտում են առողջ երեխայի ծնունդը: Բազմազան հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց այդ պատճառով է, որ 35 տարեկանից հետո հանդիպում են ինքնաբեր վիժումներ և չզարգացող հղիություններ: Դրանք երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում այդ տարիքի կանանց մոտ, քան երիտասարդների:

Բարդություններ ծննդաբերությունից, հղիության ընդհատումից, գինեկոլոգիական վիրահատություններից հետո 

Ծանր ծննդաբերությունը, որին հաջորդում են արյունահոսությունն ու քերումը, շատ անգամ կեսարյան հատումը, երկար ձգվող բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև սխալ կատարված հղիության ընդհատումները հաճախ հանգեցնում են երկրորդային անպտղության: Ներարգանդային գործիքային միջամտությունները կարող են անդառնալիորեն վնասել ներքին թաղանթը` էնդոմետրիումը: Այն կորցնում է զգայունությունը, սպիանում է, և հենց դա թույլ չի տալիս բեղմնավորված ձվաբջջին կցվել և համապատասխան սնուցում ստանալ արգանդից: Այսպիսի խնդրով կանաց կրկին հղիանալու հնարավորությունը մեծ չէ:

Հորմոնալ ֆոնի փոփոխություններ

Բավականին հաճախ երկրորդային անպտղություն առաջանում է էնդոկրին համակարգի տարաբնույթ խանգարումների հետևանքով: Դրանք կարող են լինել.

  • Վահանաձև գեղձի հիպո և հիպերգործառույթ 
  • Հիպերպրոլակտինեմիա 
  • Հիպերանդրոգենեմիա
  • Ձվարանների դիսֆունկցիա

Հորմոնների մակարդակի փոփոխությունը բերում է այլ հորմոնների մակարդակի փոփոխության, փոխվում է հորմոնալ հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, բեղմնավորման և հղիության բնականոն ընթացքի խանգարման: Երբեմն նման խանգարումները նպաստում են ձվարանների պոլիկիստոզի, հորմոնային կախվածություն ունեցող ուռուցքների առաջացման, էնդոմետրոզի զարգացման: Բայց, բարեբախտաբար, էնդոկրին խնդիրները մեծ մասամբ կարելի է բուժել խանգարումները փոխհատուցող հատուկ դեղամիջոցների ընդունման միջոցով:

Գինեկոլոգիական հիվանդություններ

Երկրորդային անպտղության պատճառ կարող են դառնալ սուր և քրոնիկ բորբոքային երևույթները (էնդոմետրիտ), արգանդափողերում (սալպինգիտ, հիդրոսալպինկս), ձվարաններում (օոֆորիտ), հեշտոցում (դիսբակտերիոզ), արգանդի վզիկին (ցերվիցիտ): Հաճախ դրանք առաջանում են վարակի հարուցիչներից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով: Այդ հիվանդությունները կարող են ընթանալ թաքնված: Բացի դա, անպտղություն կարող են առաջացնել սեռական օրգաններում քաղցկեղային երևույթները (միոմաներ, կիստաներ, պոլիպներ և այլն): Բոլոր այս դեպքերում կարելի է խուսափել անպտղությունից ժամանակին կատարված համապատասխան թերապիաների միջոցով, որոնք ուղղված կլինեն հիվանդության հիմնական պատճառի վերացմանը:

Զուգընկերների անհամատեղելիություն

Զույգի իմունոլոգիական անհամատեղելիության պատճառը մինչև այժմ պարզ չէ: Այն միշտ չէ, որ անմիջապես է ի հայտ գալիս, իսկ առավել հաճախ ի հայտ է գալիս աստիճանաբար, արդեն առաջին կամ մի քանի երեխաների ծննունդից հետո: Իմունային անհամատեղելիության բուժումը կարող է լինել բավականին դժվար, և միշտ չէ, որ ավանդական մեթոդներով հնարավոր է լինում դա անել: Այդ պատճառով հաճախ այդպիսի զույգերն ստիպված են լինում բեղմնավորման համար դիմել հավելյալ վերարտադրողական տեխնոլոգիաների:


Կենսակերպ

Սխալ սննդակարգը (դիետաներ կամ շատակերություն), վնասակար սովորությունները և քրոնիկ սթրեսները անպտղության ևս մեկ տարածված պատճատ են: Այսպես, կանոնավոր կերպով ալկոհոլ օգտագործող կանանց շրջանում 5,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում երկրորդային անպտղություն, քան այն կանանց, ովքեր առողջ ապրելակերպ են վարում: Այդ պատճառով, որոշ դեպքերում հանուն նոր կյանքի անհրաժեշտ է պարզապես վերանայել հին կենսակերպը:

Տղամարդկանց անպտղության պատճառները  

Տղամարդկանց երկրորդային անպտղություն ասելով ` բժիշկները հասկանում են կնոջը բեղմնավորելու երկարաժամկետ անհնարինություն, եթե այդ տղամարդուց արդեն հղիացել են այդ կամ ուրիշ կանայք: Տղամարդկանց երկրորդային անպտղության պատճառները նույնպես բավականին շատ են:

Սեռական օրգաններում վարակային-բորբոքային երևույթներ

Սառեցնելը, ինչպես նաև անկանոն սեռական կապերը անպտղության տարածված պատճառներից են: Դրանք նպաստում են ձվարանների, շագանակագեղձի և միզածորանի բորբոքային երևույթների զարգացմանը: Սրա մեջ մտնում են այնպիսի հիվանդություներ, ինչպիսիք են էպիդիդիմիտը, վեզիկուլիտը, օրխիտը, պրոստատիտը: Ժամանակին բուժում ստանալու դեպքում սեռական ֆունկցիայի վերականգնման և բեղմնավորելու հավանականությունը բավականին մեծ է:

Վարիկոցելե

Սերմնալարերի երակների լայնացումը դառնում է երկրորդային անպտղության պաճառ հանդիպող դեպքերից 55% -ի ժամանակ: Հիվանդությունը կարող է զարգանալ գենետիկ հակվածության պատճառով, ֆունկցիոնալ խանգարումների, որովայնի մկանների լարվածության, որովայնի խոռոչի ուռուցքների և այլ պատճառներով: Հաճախ վարիկոցելեն բերում է անպտղության, այդ իսկ պատճառով էլ ժամանակին բուժում է պահանջում:

Տղամաարդկանց երկրորդային անպտղության այլ պատճառներ են համարվում նաև.

  • Վիրահատական միջամտությունից հետո բարդությունները (միզապարկի, միզուկի, շագանակագեղձի, ճողվածքների տարաբնույթ վիրահատությունները կարող են բերել սերմնաժայթքման խանգարման կամ այլ պաթոլոգիաների) 
  • Իմունային անհամատեղելիություն 
  • Քիմիաթերապիայի, ճառագայթային և հորմոնալ թերապիաների համար դեղամիջոցների ընդունում 
  • Աշխատանքային դժվարին պայմաններ 
  • Էնդոկրին հիվանդություններ 
  • Քրոնիկ սթրեսներ 
  • Ամորձապարկի վնասվածքներ 
  • Սխալ սննդակարգ 
  • Վնասակար սովորություններ

Այս բոլոր գործոնները բացասաբար են անդրադառնում սպերմատոգենեզի գործառույթների վրա և ժամանակի ընթացքում հանգեցնում տղամարդկանց անպտղության:

Ի՞նչ անել

Երկրորդային անպտղության բուժումը հեշտ չէ: Գլխավորը համակողմանի մոտեցումն է: Բացի այս, պետք է հիշել, որ որակյալ և հետևողական հետազոտումը բուժման գլխավոր գրավականն է: Այդ պատճառով էլ պետք չէ հետաձգել մասնագետին այցելությունը, եթե բեղմնավորումը մեկ տարուց ավել է չի կատարվում: Անցկացնելով հետազոտությունն ու պարզելով խնդրի իրական պատճառը` բժիշկը կնշանակի անպտղության դեմ բուժում, որը կարող է լինել ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ` վիրահատական: Բայց եթե այդ միջոցներն անարդյունք անցնեն, օգնության կհասնեն ժամանակակից հավելյալ վերարտադրողական տեխնոլոգիաների մեթոդները:

Ամենակարևորը` երբեք մի հուսալքվեք և շարունակեք հավատալ հրաշքների. չէ՞ որ հրաշքներն իրականանում են այնտեղ, որտեղ նրանց սպասում են:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում