Դաշտանի ցիկլի խանգարում

Դաշտանի ցիկլի խանգարում

Դաշտանի ցիկլի բնականոն տևողությունը 21-35 օր է։ Ցիկլի խանգարման տարածված ձևերից մեկը ամենորեան է՝ դաշտանի բացակայությունը վեց ամսից ավել։ Կասկածելի պետք է թվա նաև սակավարյուն կամ ընդհակառակը, առատ դաշտանը, ինչպես նաև անկանոնությունը (հաճախակի կամ հազվադեպ), 1-2 օր կամ մեկ շաբաթից ավել տևող արնահոսությունը։

Պատճառները

Դաշտանի ցիկլի խանգարումը հիվանդություն չէ, այն միայն ազդարարող նշան է, որ ներքին սեռական օրգանների աշխատանքում մի բան այն չէ։ Խանգարման պատճառը հաճախ հորմոնային անհավասարակշռությունն է լինում, ընդ որում՝ պարտադիր չէ, որ խնդիրը սեռական հորմոնների հետ կապված լինի։ Պատճառը հնարավոր է վահանաձև գեղձի, մակերիկամների և անգամ հիպոֆիզի հորմոնները լինեն։ Հորմոնային այդպիսի խանգարման հավանական պատճառներն են՝

  • շարունակական սթեսներ կամ նյարդային համակարգի ախտահարում, 
  • ներքին սեռական օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդություններ, 
  • ներքին այլ օրգանների (լյարդ, երիկամներ, թոքեր, արյուն) հիվանդություններ, 
  • ժառանգական նախատրամադրվածություն, 
  • որոշ դեղամիջոցների օգտագործում, 
  • բնակության վայրի կտրուկ փոփոխություն, 
  • ճառագայթում և թունավորում, 
  • ոչ ռացիոնալ սնուցում։

Ի՞նչ վտանգ է պարունակում

Երբեմն դաշտանի ցիկլի չնչին խանգարման հետևում լուրջ խնդիր է թաքնված լինում՝ ձվարանների կամ արգանդի բարորակ և չարորակ ուռուցքներ, գենիտալ տուբերկուլյոզայլ համակարգի հիվանդություններ և այլն։

Ախտորոշումը

Նկատելով, որ դաշտանն այնպես չի ընթանում, ինչպես սովորաբար, պետք է դիմել գինեկոլոգի։ Որքան շուտ պարզվի խանգարման պատճառը, այնքան լավ։ Առաջին հերթին կնշանակվի հորմոնային համակարգի հետազոտություն։ Կկատարվի նաև ՈւՁՀ՝ պարզելու կա՞ ներքին սեռական օրգանների հիվանդություն։ Մեկ այլ օգտակար հետազոտություն է հեշտոցի քսուքի հետազոտությունը պարզելու վարակի առկայությունը։ Անկախ հետազոտությունների տվյալներից՝ հարկավոր է նաև դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվության։

Բուժումը

Բուժումն ուղղված է խանգարման պատճառի վերացմանը։ Վարակիչ և բորբոքային պրոցեսները բուժում են դեղորայքով և ֆիզիոթերապիայով, նշանակվում է հորմոնային թերապիա, ուռուցքների դեպքում դիմում են վիրահատական միջամտության։

Զբաղվեք ֆիզկուլտուրայով, ռացիոնալ սնվեք և վիտամիններ օգտագործեք։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում