Ինչի՞ մասին է վկայում դեմքի տարբեր հատվածներում առաջացած ակնեն

Ինչի՞ մասին է վկայում դեմքի տարբեր հատվածներում առաջացած ակնեն

Մաշկաբանը և այուրվեդայի փորձագետը միավորել են ջանքերը և կազմել ակնեի քարտեզ։ Այն կօգնի հասկանալ դեմքի մաշկի չորության, կնճիռների և ցանավորման պատճառը։

Ըստ այուրվեդայի՝ մարմնի տարբեր մասերն արտացոլում են օրգանիզմի ներքին վիճակը։ Այուրվեդայի մասնագետ Մոնիկա Վաթերսը և մաշկաբան Ջոշուա Ցայխերը, ով ղեկավարում է Նյու Յորքի Մաունթ Սինա հիվանդանոցի մաշկաբանության բաժանմունքը, առաջարկում են անգիր իմանալ ակնեի քարտեզը․ այն ցանավորման պատճառը հասկանալու և վերացնելու արագ միջոց է։ Խնդրի լուծման առաջին քայլը սնունդը փոխելն է։

Դիտեք՝ Ակնե․ բժշկական անիմացիա

Կզակ, պարանոց, այտոսկրերի հատված

Այս հատվածում ակնե առաջանում է հիմնականում հորմոնային անհավասարակշռության հետևանքով, հաճախ՝ դաշտանային ցիկլի որոշակի փուլում։ Այտոսկրերի գծով տարածված կորյակները ևս առաջանում են ստամոքսում խմորիչների մեծ ավելցուկից (քաղցրեղենի և հացեղենի չարաշահում)։ Բժիշկ Ցայխերը խորհուրդ է տալիս օգտագործել սալիցիլաթթվով և պերոքսիդով պատրաստված կոսմետիկական միջոցներ, իսկ Մոնիկա Վաթերսը՝ կրճատել ծանր, կրեմային, կրախմալային, խոնավ և քաղցր ուտելիքների քանակը (շաքար, չրեղեն, կաթնամթերք, սպիտակ ալյուր, սոյա, խաղող, բանան, գինի)։

Այտեր

Այս հատվածում առաջացաց ակնեի հիմնական պատճառը ձեռքերն են։ Ուստի փորձեք որքան հնարավոր է քիչ ձեռք տալ դեմքին։ Բացի այդ լավ կլինի սովորություն դարձնել բջջային հեռախոսը հակամանրէային անձեռոցիկով մաքրելը։ Հաճախ փոխեք բարձի երեսը և դեմքի սրբիչը։ Հակառակ դեպքում կեղտի և յուղի կուտակումը մաշկի վրա կարող է խցանել փոքրիկ անցքերը։ Ըստ այուրվեդայի՝ այտերը կապված են շնչառության օրգանների հետ (թոքերի), այդ պատճառով ծխելը ևս կարող է ակնեի պատճառ դառնալ։

Քթի և ճակատի հատված

Ճարպային գեղձերն ամենից շատ կենտրոնացած են քթի և ճակատի հատվածում։ Ցանավորման հիմնական պատճառը դեռահասության տարիքում հորմոնային «պայթյունն» է և տևական սթրեսը։ Ըստ այուրվեդայի՝ ճակատը կապված է նյարդային և մարսողական համակարգերի հետ, այդ պատճառով էլ արյան շրջանառության վատացումը, ճնշման տատանումները և ստամոքսի հետ կապված խնդիրները ևս կարող են ակնե առաջացնել։

Վաթերսը խորհուրդ է տալիս շատ ջուր խմել և քիչ ուտել վերամշակված սննդամթերքներ ու ուտեստներ, ինչպես նաև նվազեցնել ճարպերի քանակը, որ օրգանիզմն ստանում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են պանիրը, կաթը և հիդրոգենեզիրացված բուսական ճարպերը (խանութից գնված թխվածք և քաղցրեղեն)։ Հարկավոր է մարսողությունը լավացնելու նպատակով սննդակարգը համալրել պրոբիոտիկներով և պրեբիոտիկներով։ Սթրեսը հաղթահարելուն և նյարդային համակարգն ամրապնդելուն կօգնի յոգան, մեդիտացիան և շնչառական վարժությունները։

Քթի վրա կորյակների առաջացումը կարող է վկայել ճնշման խնդիրների մասին։ Այդ դեպքում նվազեցրեք կծու ուտելիքների, մսի, ալկոհոլի և սուրճի քանակությունը՝ միաժամանակ սննդակարգում մեծացնելով օմեգա երեք ճարպաթթուների պարունակությունը (հունական ընկույզ, ավոկադո, ձիթայուղ և կտավատի ձեթ)։

views 77004
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում