Ինչպես վարժվել ավելի շատ ջուր խմելուն

Ինչպես վարժվել ավելի շատ ջուր խմելուն

Մեզնից շատերը չափազանց քիչ են ջուր խմում՝ ծարավի բնական զգացումը խլացնելով քաղցրահամ ըմպելիքներով, թեյով կամ սուրճով: Ջուրը մաքրում է օրգանիզմը, օգնում սննդի միջից յուրացնել ավելի շատ վիտամիններ և հանքանյութեր, արագ նիհարել, կանխում է հոգնածությունը և այլն: Զրի չափաբաժինը առողջ մարդու համար օրվա ընթացքում պետք է կազմի մոտ 2 լիտր: Որպեսզի վարժեցնեք ձեզ ավելի շատ ջուր խմելուն, փորձեք մի քանի պարզ հնարք: 

1. Առավոտյան արթնանալուց հետո գոնե 3 կում արեք ջրից: Համակարգչի առջև՞ եք նստում, խոհանոցո՞մ եք զբաղված, կողքներիդ մեկ բաժակ ջուր դրեք և պարբերաբար մի քանի կում արեք: Խմեք տնից դուրս գալուց առաջ և տուն վերադառնալուց հետո: Ձեզ հետ փոքրիկ տարայով կամ շշով ջուր վերցրեք, երբ դուրս եք գալիս տնից:

2. Հարիչում 100մլ թարմ քամած նարնջին (կամ դեղձին՝ ըստ եղանակի) խառնեք 1 ճաշի գդալ կիտրոն կամ լայմ և 100մլ թույլ գազավորված ջուր: Աստիճանաբար գազավորված ջուրը փոխարինեք սովորական ջրով, այն ավելի օգտակար է ստամոքսի և աղիների համար:

3. Ժամանակի ընթացքում ըմպելիքում մեծացրեք ջրի քանակը: Համ հաղորդելու համար կարող եք ավելացնել օրինակ նարնջի սառցակտոր, որն ինքներդ էլ կարող եք պատրաստել. 1:1 չափաբաժնով ջուրը և նարնջի կամ կիտրոնի հյութը սառեցրեք խորանարդիկների տեսքով:

4. Ջուրը քիչ լցրեք բաժակի մեջ. ավելի լավ է կում-կում խմել, քան միանգամից՝ ինքներդ ձեզ ստիպելով:

5. Տանը տեսանելի տեղում միշտ ջուր դրեք:

6. Եթե ուտելուց մեկ-մեկուկես ժամից կրկին ուտելու ցանկություն եք ունենում, ավելի հավանական է, որ ծարավ եք: Ավելի լավ է հագեցնել ծարավը:

7. Ավելի շատ կերեք հեղուկ պարունակող միրգ և բանջարեղեն՝ նարինջ, խնձոր, վարունգ, լոլիկ, ձմերուկ, դեղձ, բադրիջան, դդում և այլն: Աստիճանաբար դրանք կօգնեն վարժվել համին, և կսկսեք սովորական ջուրը հաճույքով խմել:

Ջրի՝ շատերիս անծանոթ մի քանի հատկություն

  • Ջուրը պաշտպանում է վարակներից:
  • Ջուրը մեղմում է գլխացավը:
  • Ջուրը մեղմում է արթրիտից առաջացած ցավը. անոթներում այն կարծես բնական քսուք լինի:
  • Եթե օրգանիզմը ջրի անբավարարություն ունի, արյունը թանձրանում է:
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…