Կիսաչհագեցած ճարպաթթուները հղիության ընթացքում (օմեգա-3 և օմեգա-6)

Կիսաչհագեցած ճարպաթթուները հղիության ընթացքում (օմեգա-3 և օմեգա-6)

Կիսաչհագեցած ճարպաթթուների (օմեգա-3 և օմեգա-6) կանխարգելիչ դերը հղիության բարդությունների առաջացման հարցում թերագնահատել անհնար է: Կիսաչհագեցած ճարպաթթուներն օրգանիզմում մի շարք կարևորագույն գործառույթներ են իրականացնում.

  • մասնակցում են բջջապատի կազմավորմանը,
  • բարելավում են նյութափոխանակությունը,
  • լավացնում են անոթապատերի վիճակը,
  • իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը,
  • բարելավում են արյան մակարդելիությունը՝ ի հաշիվ մածուցիկության նվազեցման և նպաստում են թրոմբոցիտների՝ հեմոստազն ապահովող արյան գնդիկների ագրեգացիային:

Այս հատկանիշները նպաստում են ընկերքում միկրոշրջանառության բարելավմանը, արյան բարձր մակարդելիության նվազմանը և, ըստ այդմ, հեստոզի զարգացման և ընկերքային անբավարարության, հիպոկսիայի և պտղի հիպոտրոֆիայի կանխարգելման արդյունավետ միջոցներ են:

Կիսաչհագեցած ճարպաթթուներ կան հիմնականում բուսական յուղերում և չեն սինթեզվում օրգանիզմում: Այդ պատճառով էլ անփոխարինելի են համարվում: Սննդի մեջ կիսաչհագեցած ճարպաթթուների լիակատար բացակայության դեպքում պտղի աճը կանգնում է, փոխվում է մանր անոթների թափանցելիությունը:

Կիսաչհագեցած ճարպաթթուների առավել արդյունավետ պատրաստուկներից են օմեգա-3-ը և օմեգա-6-ը: Օմեգա-3-ը բնական սննդային հավելում է, որը ձկան յուղի խտանյութից ստացված կիսաչհագեցած ճարպաթթուներ է պարունակում:

Ինչպիսի ազդեցություն է ունենում

Մտնում է ուղեղի գորշ նյութի բջիջների մեմբրանի և աչքի եղջերաթաղանթի կազմության մեջ: Ապահովում է ուղեղի բջիջների միջև նյարդերի փոխանցումները:

Թափանցում է ընկերքից այն կողմ և ապահովում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի լիարժեք զարգացումը:

Բարելավում է կալցիումի և մագնիումի յուրացումը՝ ապահովելով այդ հանքանյութերի տեղափոխումը բջջապատով:

Արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի և լիպիդների մակարդակը:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…