Պտղաջրի մեծ քանակություն՝ գերջրություն

Պտղաջրի մեծ քանակություն՝ գերջրություն

Արգանդում երեխային սնող հարպտղային հեղուկի քանակը մշտապես փոփոխվում է հղիության ժամկետին համապատասխան։ Եթե ցուցանիշները գերազանցում են ընդունված սահմանը, ապա վկայում են մի խնդրի մասին, որը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջության վրա։

Ի՞նչ է գերջրությունը

Գերջրությունն արգանդում պտղաջրի հավելուրդային կուտակումն է։ Հարպտղային հեղուկի հիմնական գործառույթը երեխայի սնուցումն է և վնասվածքներից ու վարակներից նրա պաշտպանությունը։ Փոքրիկը պարբերաբար կուլ է տալիս այն, ինչից հետո այն օրգանիզմից դուրս է գալիս մեզի տեսքով։ Այդպիսով նաև վերահսկվում է հեղուկի քանակը։ Մի շարք դեպքերում այդ հավասարակշռությունն ինչ-ինչ պատճառներով խախտվում է, և պտղաջի քանակը մեծանում է։

Պտղաջրի ընդհանուր ծավալը որոշելու համար բժիշկներն օգտագործում են ամնիոտիկ հեղուկի ինդեքսը, որը որոշվում է ՈւՁՀ-ի ընթացքում։ Այն կազմված է չորս մեծությունների գումարից․ արգանդը պայմանականորեն կիսում են չորս քառակուսու, չափում են յուրաքանչյուրի ամենամեծ տարածությունը և գումարում բոլոր ցուցանիշները։ Գոյություն ունի հղիության տարբեր փուլերում չափվող պտղաջրի քանակի բնականոն ցուցանիշների աղյուսակ։ Եթե ինդեքսի ցուցանիշները գերազանցում են աղյուսակում նշված սահմանը, ապա գերջրություն է ախտորոշվում։

Հարպտղային հեղուկի ինդեքսի բնականոն ցուցանիշների աղյուսակ

Ըստ վերոնշյալ ցուցանիշների՝ գերջրությունը լինում է մի քանի տեսակի։

Սուր

Սուր գերջրությունը ենթակա է վաղ ախտորոշման։ Այն վկայում է պտղաջրի քանակի կտրուկ մեծացման մասին և խիստ վտանգավոր է։ Կարող է զարգանալ հաշված օրերի և անգամ ժամերի ընթացքում։ Կնոջ վիճակն անսպասելիորեն վատանում է, արգանդի պատռվածքի վտանգը մեծանում է։

Քրոնիկական

Զարգանում է դանդաղ, հաճախ ախտորոշվում է հղիության վերջին փուլերում և չի ունենում վառ արտահայտված ախտանշաններ։ Վերջին հանգամանքն զգալիորեն դժվարացնում է ախտորոշումը։

Չափավոր

Չափավոր գերջրությունն ախտորոշվում է հղի վիճակում առանց արտաքին փոփոխությունների և գանգատների։ Այն ցույց է տալիս, որ շեղումն աննշան է, հարպտղային հեղուկն աստիճանաբար է շատանում։ Այդ ձևի դեպքում լիովին հնարավոր է ինքնուրույն ծննդաբերել, բայց այնուամենայնիվ որոշակի հետևանքներ կունենա երեխայի համար։

Պատճառները

Անգամ զարգացման և բժշկության կատարելագործման ժամանակակից փուլում բժիշկներին չի հաջողվում պարզել գերջրության հստակ պատճառները։ Կա, սակայն, ռիսկի խումբ, որում այն կանայք են, ովքեր հղիության ընթացքում գերջրության մեծ միտում ունեն։ Այդ խմբում են հայտնվում նրանք, ովքեր ունեն՝

Հղիության վերջում ի հայտ եկող գերջրությունը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ փոքրիկը չափից շատ հեղուկ է կուլ տալիս, ինչը չի հասցնում համալրվել։ Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան բարձր է գնահատվում հղիության և անվտանգ ծննդաբերության հնարավորությունը։ Այդ պատճառով էլ կարևոր է դեռևս վաղ փուլերում ճանաչել գերջրության ախտանշանները։

Ախտանշանները

Գերջրության մասին կարող են վկայել հետևյալ ախտանշանները՝

  • ծանրության և անհարմարության զգացում որովայնի շրջանում, 
  • թուլություն, որը հղիության վերջերին քրոնիկական է դառնում, 
  • հևոց, 
  • սրտի ռիթմի արագացում (հանկարծակի), 
  • այտուցվածություն
  • որովայնի մեծացում, 
  • բազմաթիվ, կոպիտ հղիազոլեր
  • ֆլուկտուացիա՝ բնորոշ չլմփոց փորում, 
  • արգանդի մեծացում։

Հղիության վերջին շրջանում գերջրությունը կարող է ուղեկցվել արգանդի լարվածությամբ, չափերի շեղում սահմանված ցուցանիշներից, պտղի գերակտիվություն։ Զննման ընթացքում բժիշկն ախտորոշում է արգանդի հատակի բարձրության մեծացում։

Բուժումը

Հավանական պատճառը պարզելուց հետո բժիշկը համապատասխան բուժում է նշանակում։ Կախված ծանրության աստիճանից՝ թերապիան անցկացվում է տանը կամ հիվանդանոցում։ Դասական բուժումը ենթադրում է՝

  • հակաբիոտիկային թերապիա, 
  • դեղամիջոցներ, որոնք կարգավորում են միկրոշրջանառությունը, փոխանակման գործընթացները, արգանդընկերքային արյան հոսքը, 
  • վիտամիններ և այլն 

Եթե գերջրության պատճառը որևէ հիվանդությունն է լինում, ապա բուժումն առաջին հերթին ուղղվում է այդ հիվանդության վերացմանը։ Ծանր ձևերի դեպքում բժիշկներն առաջարկում են դուրս քաշել հեղուկը, սակայն այդ միջամտությունը խիստ բարդ է և ռիսկային։ Եթե հղիության ժամկետը թույլ է տալիս, կատարում են կեսարյան հատում։ Իրավիճակի բարդացումից խուսափելու նպատակով խորհուրդ չի տրվում դիմել գերջրության բուժման ժողովրդական միջոցների։

Կանխարգելումը

Քանի որ այս խնդրի պատճառները դեռևս լիովին պարզ չեն, կանխարգելման միջոցներ էլ գոյություն չունեն։ Կանանց խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել, կողմնորոշվել ախտանշաններով, առողջ ապրելակերպ վարել և հաճախ այցելել գինեկոլոգի։

Գերջրության վտանգները

Գերջրության վտանգները, հատկապես հղիության վերջին շրջանում, հաճախ կարող են ցավալի լինել։

Հետևանքները կնոջ համար՝

Հետևանքները երեխայի համար՝

Գերջրության աղետային հետևանքներից խուսափելու նպատակով հղիության վերջին ժամկետներում իրականացվում է ոչ պլանային, վաղաժամ ծննդալուծում կեսարյան հատման ճանապարհով։

Ծննդաբերությունը

Գերջրության հետևանքներից մեկն էլ ծանր ծննդաբերությունն է, եթե կինը ծննդաբերի բնական ճանապարհով: Այն հղի է հետևյալ բարդություններով՝

  • վաղաժամություն, 
  • պտղապարկի պատռում ամենաանսպասելի վայրում, 
  • ծննդաբերության թուլություն, խթանիչների կիրառում, 
  • առատ արնահոսություն, 
  • արգանդի ուժգին ձգում, որը կարող է հանգեցնել ընկերքի շերտազատման և այլն:

Ճիշտ է, գերջրությունը բազմաթիվ վտանգներ է պարունակում, և կանխատեսումներն էլ հաճախ հույս չեն ներշնչում, սակայն այդուհանդերձ ժամանակին արված ախտորոշումը, ճիշտ բուժումը և բժիշկների պրոֆեսիոնալիզմն օգնում են առողջ երեխա լույս աշխարհ բերել։ Այդ պատճառով, հիմնականում կարիք է լինում կեսարյան հատում անել:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար