Այտուցվածությունը հղիության ընթացքում

Այտուցվածությունը հղիության ընթացքում

Այտուցվածությունն այն տարածված խնդիրներից է, որին բախվում են կանայք հղիության ընթացքում։ Որո՞նք են այտուցվածության առաջացման պատճառները, ինչի՞ մասին է վկայում այս խնդիրը և դրա դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան։

Ինչո՞ւ է այտուցվածություն առաջանում

Մի շարք դեպքերում այտուցվածությունը վկայում է, որ կնոջ երիկամներում, սրտանոթային համակարգում խնդիր կա կամ էլ գեստոզ է զարգանում։ Գեստոզը զարգանում է ներքին որոշ օրգանների արյան շրջանառության խանգարման հետևանքով (առաջին հերթին՝ գլխուղեղի և երկամների) և պայմանավորվում է մազանոթների սպազմով։ Ի լրումն դրա մազանոթներում առկա հեղուկը հայտնվում է հյուսվածքներում՝ առաջացնելով այտուցվածություն։ Կինը տարատեսակ տհաճ զգացումներ է ունենում՝ անոթային ճնշման բարձրացում, դող, գիտակցության կորուստ։ Մեզի հետազոտությունն սպիտակուց է հայտնաբերում, ինչն առկա չի լինում առողջ ժամանակ։

Այտուցվածության առաջացման մեկ այլ պատճառ կարող են լինել երիկամների տարատեսակ հիվանդությունները:

Ախտանշանները

Այտուցվածության դեպքում կինը չի կարողանում կոշիկ հագնել կամ էլ մատանին հանել մատից։ Մատներն ուռչում են և դժվար բռունցք կազմում։ Այտուցվում է նաև դեմքը, աչքերի շուրջը։

Այտուցներն ի հայտ են գալիս սովորաբար երեկոյան՝ ուղղահայած դիրքում երկարատև մնալուց հետո։ Առավոտյան քիչ են արտահայտվում, քանի որ գիշերվա ընթացքում հեղուկը հասցնում է հավասարաչափ տեղաբաշխվել մարմնում։

Երբեմն այտուցվածությունն արտահայտվում է նաև մաշկի գունատությամբ և հարթությամբ, որոշակի ձգվածությամբ և լարվածությամբ։ Այդպիսի մաշկը սեղմելիս փոսիկ է ի հայտ գալիս, որն աստիճանաբար լցվում է։

Այտուցվածությունը վտանգավո՞ր է հղիության ընթացքում

Եթե այտուցվածությունն ի հայտ է գալիս առանց որևէ խանգարման, (օրինակ մեզի մեջ սպիտակուցի առկայությունը կամ անոթային ճնշման բարձրացումը), ապա լուրջ վտանգ չի ներկայացնում և միայն ուշադրություն է պահանջում։  Հակառակ դեպքում հարկավոր է հատուկ բուժում նշանակել՝ կանխելու գեստոզի զարգացումը։

Ինչպե՞ս պայքարել այտուցվածության դեմ

Եթե այտուցվածության պատճառը գեստոզն է, ապա հղի կնոջը տեղափոխում են հիվանդանոց և անհրաժեշտ միջոցներ ձեռք առնում։ Այդ պարագայում բուժումն ուղղվում է ոչ միայն օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը, այլև պտղի հիպոքսիայի և նրա զարգացման խանգարումների կանխմանը։

Ավելի թույլ դեպքերում արդյունավետ են գործում միզամուղ խոտաբուկսերով թեյերն ու հյութերը։ Հղի կինը պետք է իմանա, որ միզամուղ հատկությամբ օժտված խոտաբույսերը, միջոցները հարկավոր է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Բացի այս, այտուցվածության դեմ պայքարելու համար կինը պետք է առողջ ապրելակերպ վարի՝ ավելի շատ շարժվի, քայլի, մարզանք անի, խուսափի շոգ վայրերից, սահմանափակի աղի օգտագործումը, բացառի համեմունքները (հատկապես կծուն), ինչպես նաև ապխտած մթերքները, երակների վարիկոզ լայնացման դեպքում հղիության ամբողջ ընթացքում հատուկ գուլպաներ կրի։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար