Պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարություն․ պատճառները և տեսակները

Պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարություն․ պատճառները և տեսակները

Պտուղընկերքային անբավարարության (ՊԸԱ) ժամանակ առաջանում է պտղի թթվածնային քաղց: Նրա աճի ու զարգացման գործընթացը դանդաղում է: Զգալիորեն մեծանում է դեռ լույս աշխարհ չեկած պտղի՝ ներարգանդային վարակներից և նյութափոխանակության վատ արգասիքներից տուժելու հավանականությունը: Ընկերքի հորմոնային ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ հանդիսանալ վաղաժամ ծննդաբերության և ծննդաբերական գործունեության տարատեսակ անոմալիաների առաջացման:

Ընկերքային անբավարարության հետևանքներն աղետալի են, քանի որ այն կարող է հանգեցնել պտղի մահվան: Իսկ եթե երեխան լույս աշխարհ է եկել, ապա նրա համար ավելի դժվար կլինի շրջակա միջավայրին հարմարվելը, քան լիովին առողջ փոքրիկների համար: Բացի այդ կարող են ի հայտ գալ բնածին անոմալիաներ (կոնքազդրային հոդի դիսպլազիա, ծուռվզություն), էնցեֆալոպաթիա: Նա ավելի հակված կլինի աղիքային և շնչառական վարակերի և այլն:

Ընկերքային անբավարարության պատճառները

Առաջացման պատճառները տարբեր են: Ընկերքի խանգարումներ լինում են, եթե կինն ունի արտաքին սեռական օրգանների հիվանդություններ, ինչպես նաև՝

  • ներյրոէնդոկրին (հիպոթալամուսի և մակերիկամների պաթոլոգիաներ, հիպեր կամ հիպոթիրեոզ, շաքարային դիաբետ),
  • թոքային (բրոնխային հեղձուկ՝ ասթմա),
  • երիկամային (երիկամային անբավարարություն, պիելոնեֆրիտ),
  • սրտանոթային (արյան շրջանառության անբավարարություն, հիպերտոնիա, հիպոտենզիա, սրտի արատ)։

Եթե հղի կինն ունի անեմիա, ապա ընկերքային անբավարարության պատճառ կարող է համարվել մորից պտուղ արյան հոսքում երկաթի անբավարարությունը: Ընկերքում գտնվող անոթներում արյան մակարդելիության հետ կապված խնդիրների պատճառով գոյանում է միկրոթրոմբ, որը խանգարումներ է առաջացնում պտուղընկերքային արյան շրջանառությունում: Բավականին հաճախ ՊԸԱ-ի պատճառ են դառնում տարատեսակ վարակները, որոնք հղիության ընթացքում սրվում են: Վարակները կամ վիրուսները կարող են ախտահարել ընկերքը: Հղիության առաջին եռամսյակում առաջացած բորբոքումները կարող են հանգեցնել ինքնաբեր վիժման: Հղիության ավելի ուշ ժամկետներում պտուղ-ընկերքային անբավարարության հետևանքները կախված են լինում հարուցիչից, ընկերքի ախտահարվածության աստիճանից:

Ընկերքային անբավարարության վտանգի գործոններ են համարվում նաև արգանդի պաթոլոգիաները՝ օրգանի զարգացման արատներ (երկեղջյուր՝ թամբաձև արգանդ), հիպոպլազիա, էնդոմետրիոզ: ՊԸԱ կարող է առաջանալ արգանդի միոմայի առկայության պարագայում, այնինչ վտանգները տարբեր են: Բարձր վտանգի խմբում են 35 տարեկան և բարձր կանայք՝ մեծ միոմատոզ հանգույցներով: Ցածր վտանգի խմբում են երիտասարդ կանայք՝ մինչ 30 տարեկան՝ փոքր միոմատոզ հանգույցներով:

Կարդացեք՝   Միոմա․ հղիությունը և ծննդաբերությունը

ԸՊԱ պատճառ կարող է լինել նաև՝

Վատ սովորությունների, կենցաղային և սոցիալական դժվարությունների, բազմակի աբորտների առկայության դեպքում վտանգներն ավելանում են:

Ընկերքային անբավարարության դասակարգումը

Բժշկական դասագրքերում կարելի է հանդիպել տարբեր դասակարգումների: Ըստ զարգացման ժամանակի՝ տարբերում են առաջնային և երկրորդային ընկերքային անբավարարություն: Առաջին տեսակը կապված է պլացենտացիայի և իմպլանտացիայի գործընթացների խանգարումների հետ: Երկրորդ տեսակին բնորոշ է ի սկզբանե բնականորեն ձևավորված ընկերք, որի ֆունկցիան, սակայն, հղիության ավելի ուշ ժամկետներում ինչ-ինչ պատճառներով խանգարվում է:

Պտուղընկերքային անբավարարության կլինիկական ընթացքը լինում է երկու տեսակ՝ սուր և քրոնիկական: Սուր անբավարարություն կարող է առաջանալ հղիության ցանկացած փուլում և նույնիսկ ծննդաբերության ժամանակ: Առաջին հերթին տեղի է ունենում ընկերքի գազերի փոխանակության ֆունկցիայի խանգարում: Դրա արդյունքում պտուղն ունենում է սուր թթվածնաքաղց, ինչը կարող է հանգեցնել նրա մահվան: Ընկերքային սուր անբավարարությունը առավել հաճախ պայմանավորված է լինում ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, դրա անոթների թրոմբոզով, ընկերքի ինֆարկտով, սահմանային սինուսներում արյունազեղումներով:

Քրոնիկական անբավարարությունն ավելի հաճախ է հանդիպում, քան սուրը: Սովորաբար պտուղընկերքային անբավարարության այս տեսակն առաջանում է հղիության երկրորդ եռամսյակում և լավ արտահայտվում է մի փոքր ուշ՝ երրորդ եռամսյակի սկզբին: Ընկեքրն սկսում է վաղաժամ ծերանալ: Թավիկների մակերեսին մեծ քանակության նյութ է հավաքվում, որը կոչվում է ֆիբրինոիդ, իսկ դա խոչընդոտում է տրանսպլացենտար փոխանակությանը: Ըստ այդմ՝ պտուղ-ընկերքային քրոնիկական անբավարարության հիմքում ընկած են գործընթացներ, որոնք կապված են արգանդ-ընկերքային համակարգում արյան շրջանառության խանգարումների հետ:

Քրոնիկական ՊԸԱ-ն իր հերթին բաժանվում է մի քանի խմբի՝

  • կոմպենսացված,
  • դեկոմպենսացված,
  • սուբկոմպենսացված,
  • կրիտիկական։

Ամենից բարենպաստ համարվում է կոմպենսացված քրոնիկական ընկերքային անբավարարությունը: Դրա պարագայում պտուղը չի տուժում և շարունակում է զարգանալ: Աննշան պաթոլոգիական փոփոխությունները փոխհատուցվում են պաշտպանահարմարվողական մեխանիզմների կողմից, որոնք նպաստում են հղիության զարգացմանը: Հնարավոր է, որ երեխան առողջ ծնվի, եթե բժիշկն ընտրի համապատասխան թերապիա և ճիշտ վարի ծննդաբերությունը: Դեկոմպենսացված ձևին հատուկ է կոմպենսատոր մեխանիզմների գերլարում և ֆունկցիայի խանգարում: Հղիությունը չի կարող բնականոն հունով զարգանալ: Այն հանգեցնում է պտղի տանջանքների, որոնք արտահայտվում են նրա զարգացման դանդաղեցման, սրտի աշխատանքի խանգարումների, թթվածնաքաղցի (հիպոքսիայի) տեսքով: Հնարավոր է պտղի ներարգանդային մահ:

Սուբկոմպենսացված ձևի ժամանակ պաշտպանահարմարվողական ռեակցիաները չեն կարող հղիության բնականոն ընթացք ապահովել: Նկատվում է պտղի զարգացման զգալի դանդաղում: Սուբկոմպենսացված քրոնիկական ընկերքային անբավարարության դեպքում մեծ են տարատեսակ բարդությունների առաջացման վտանգները: Կրիտիկական ձևը շատ վտանգավոր է: Դրան բնորոշ են պտուղընկերքային համակարգի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները: Կրիտիկական ձևի դեպքում պտղի մահն անխուսափելի է:

Ըստ արյան շրջանառության խանգարումների՝ ՊԸԱ-ն դասակարգվում է հետևյալ կերպ՝

  • 1ա. աստիճան՝ արգանդընկերքային անբավարարություն: Այս դեպքում պտուղ-ընկերքային արյան հոսքը պահպանվում է: 
  • 1բ. աստիճան՝ պտուղ-ընկերքային անբավարարություն: Արգանդընկերքային արյան հոսքը պահպանված է: 
  • 2-րդ աստիճան՝ պտուղընկերքային և արգանդընկերքային արյան մատակարարումը խանգարված է: Ծայրամասային դիաստոլիկ արյան հոսքը պահպանված է:
  • 3-րդ աստիճան՝ պտուղընկերքային արյան հոսքը խիստ խանգարված է, իսկ արգանդընկերքային արյան հոսքը պահպանված է կամ նույնպես խանգարված:

Կարդացեք՝ Պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարություն․ ախտանշանները, ախտորոշումը, բուժումը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…