Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց

Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց

Հղիության ընթացքում հարկավոր է սնվել հաճախակի և փոքր չափաբաժիններով՝ հղիության առաջին կեսին օրական 4-5 անգամ, երկրորդ կեսից՝ օրական 5-7 անգամ: Սննդակարգը պետք է լինի հավասարակշռված, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և հանքային նյութերի պարունակությամբ և ճիշտ հարաբերակցությամբ: Հարկավոր է ճիշտ բաշխել օրվա ընթացքում ընդունվող մթերքները. նախաճաշին և ճաշին ուտել մսեղեն, ձկնեղեն, ձու, իսկ ընթրիքին՝ կաթնային և բուսական ուտեստներ: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց առնվազն 2 ժամ առաջ:

Կարդացեք՝ Հղիություն և ճիշտ սննդակարգ․ ի՞նչ են խորհուրդ տալիս սննդաբանները

Հեղուկի ընդունումը հղիության ընթացքում պետք է կազմի օրական 1.5-2 լիտր (ներառյալ ապուրներ, թեյ, հյութեր և ջուր): Հղիության վերջին շաբաթներում անհրաժեշտ է կրճատել հեղուկի քանակը` հասցնելով օրական մինչև 700-800մլ-ի.: Հարկավոր է օգտագործել մեծ քանակով բուսական մանրաթել, ինչը կանխարգելում է փորկապության առաջացումը:

Կարդացեք՝ Առողջ սննդակարգը հղիության պլանավորման շրջանում

Հղիության ընթացքում չի թույլատրվում ուտել (խմել)՝

  • բարձր որակի ալյուրից պատրաստված հաց, աղի և խմորիչով պատրաստված խմորեղեն,
  • մսի և թռչնամսի թանձր արգանակներ,
  • յուղոտ մսատեսակներ, երշիկեղեն, նրբերշիկ, ապուխտներ, պատրաստի խինկալի, պահածոներ,
  • ձկան յուղոտ տեսակներ, ապխտած ձուկ, ծովախեցգետնի ձողիկներ,
  • սպիտակաձավար, լոբի, ոլոռ,
  • հում և տապակած ձու,
  • ապխտած, կծու պանիրներ, հում կաթ,
  • ցիտրուսային, նարնջագույն, կարմիր, սև գույնի մրգեր և բանջարեղեն (ալերգիկ ռեակցիաներից խուսափելու նպատակով),
  • շոկոլադ, կրեմով քաղցրավենիքներ, մաստակ,
  • համամունքներ, կծու և յուղալի թանձրուկ, պղպեղ, քացախ, մանանեխ,
  • ալկոհոլային խմիչքներ, թունդ սև թեյ և սուրճ, գազավորված հյութեր, ըմպելիքներ:

Հղիության ընթացքում թույլատրվում է՝

  • խոշոր աղացած ալյուրից և ցորենի թեփից հաց, չոր թխվածքաբլիթներ (կրեկեր), առանց խմորիչի պատրաստված խմորեղեն,
  • մսի արգանակով և բանջարեղեններով պատրաստված ապուրներ, բորշ, ճակնդեղապուր, թարմ կաղամբով եփած շչի,
  • տավարի անյուղ, հորթի, նապաստակի եփած միս, առանց կաշվի թռչնամիս, շոգեխաշած կոտլետներ, կոլոլակներ,
  • ձկնեղենի ոչ յուղոտ տեսակներ, նախընտրելի է խաշած,
  • հնդկաձավարի, բրնձի, եգիպտացորենի, ցորենի և վարսակի շիլաներ,
  • օրական 1-2 ձու (խաշած կամ ձվածեղ արած),
  • եռացրած կաթ, պրոստոկվաշա, կեֆիր, անյուղ կաթնաշոռ, յոգուրտ, անյուղ թթվասեր, պանիր,
  • բանջարեղենի և կանաչեղենի զանազան տեսակներ՝ եփած կամ հում, մրգեր, հատապտուղներ (հատկապես անտառային`լոռամիրգ, հապալաս), արևածաղկի սերմեր, ընկուզեղեն, նախընտրելի է միրգն ու հատապտուղներն օգտագործել թարմ վիճակում,
  • ձիթապտղի, եգիպտացորենի, արևածաղկի յուղ, սերուցքային կարագ,
  • դոնդողը, ջեմը, քաղցրավենիքները սահմանափակ քանակով,
  • հում բանջարեղենային աղցաններ, խավիարներ, վինեգրետ բուսական յուղով, մրգային աղցաններ,
  • հյութեր, կոմպոտներ, թարմ քամած հյութեր, կանաչ և ոչ թունդ թեյեր, ոչ թունդ սուրճ, մասուրի թուրմ:
Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: