Գազավորված ըմպելիքները հղիության ընթացքում

Գազավորված ըմպելիքները հղիության ընթացքում

Ներկայում շատերը չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց քաղցր, գազավորված ըմպելիքների կամ հանքային ջրի, բայց արդյո՞ք գազավորված ըմպելիքը կարելի է նաև ապագա մայրիկներին: Փորձենք պարզել, թե հղի կանանց համար որն է ծարավը հագեցնելու լավագույն տարբերակը: Այս հարցին պատասխանելու համար նախ հասկանանք, թե ինչ բաղադրություն ունեն գազավորված ըմպելիքները: Քաղցր, գազարվորված ըմպելիքները պարունակում են կոնսերվանտներ, համի ուժեղացուցիչ, կիտրոնաթթու, քաղցրացուցիչներ և իհարկե շաքար:

Թթուները լավ ազդեցություն չեն ունենում ստամոքսի լորձաթաղանթի վրա: Շաքարը նպաստում է ավելորդ քաշի կուտակման: Գազավորված ըմպելիքների մեծ մասը քաղցրավենիքներից պակաս կալորեական չէ: Պետք չէ նաև մոռանալ տարատեսակ հավելանյութերի մասին, որոնք կիրառվում են ըմպելիքը պատրաստելիս: Այդ ամենը չի կարող անվնաս լինել ապագա մայրիկի առողջության համար:

Գազավորված ըմպելիքի արտահայտիչ համն ստանում են տարբեր հավելանյութերի միջոցով, ինչպես օրինակ նատրիումի բենզոնատի, որը բացասական ազդեցություն է ունենում լյարդի վրա, իսկ ասկորբինաթթվի հետ փոխազդելիս դառնում է քաղցկեղածին (կանցերոգեն), այսինքն՝ նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը: Արդեն հասկանալի է, որ այս բաղադրիչի պարունակությամբ ըմպելիքները խիստ վտանգավոր են բոլորի համար, հետևաբար արգելված են նաև հղի կանանց:

Բազմաթիվ գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ հանդիպում է նաև օրտոֆոսֆորական թթու, որը կարող է առաջացնել գաստրիտ կամ ստամոքսի խոցային հիվանդությունների սրացում: Բացի այդ այդ հավելանյութը բացասական ազդեցություն է ունենում հղի կնոջ օրգանիզմի՝ կալցիումի, մագնեզիումի և երկաթի յուրացման կարողության վրա: Այնպես որ՝ գազավորված ըմպելիքներ գնելուց առաջ լավ կլինի ուշադիր ուսումնասիրեք դրա բաղադրությունը, քանի որ պատասխանատու եք ոչ միայն ձեր, այլև դեռ լույս աշխարհ չեկած ձեր փոքրիկի կյանքի համար:

Ինչպես գիտեք, խանութներում ըմպելիքների բաժնում կարելի է գտնել նաև տարատեսակ հանքային ջրեր: Ոչ բոլորը գիտեն, որ հղի կանանց թույլատրվում է օգտագործել միայն սեղանի հանքային ջուր, քանի որ հանքային ջրերի մյուս տեսակները կիրառվում են բժշկի նշանակմամբ՝ որոշակի հիվանդությունների դեպքում:

Այդպիսով՝ պարզեցինք, որ գազավորված ըմպելիքները ծարավը հագեցնելու լավագույն տարբերակը չեն հղի կանանց համար, հատկապես, որ դրանք հաճախ կարող են հանգեցնել աղիներում ակտիվ գազառաջացման և ցավերի: Ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում դրանց փոխարեն ընտրել բնական հյութեր, մրգահյութեր, պահածոներ, որոնք բացի հաճելի համից նաև օգտակար կլինեն ձեր և ձեր փոքրիկի համար:

views 37134
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում