Կարո՞ղ է հակաբեղմնավորիչ հաբերի երկարատև ընդունումը անդրադառնալ հղիանալու կարողության վրա

Կարո՞ղ է հակաբեղմնավորիչ հաբերի երկարատև ընդունումը անդրադառնալ հղիանալու կարողության վրա

Հակաբեղմնավորիչների երկարատև ընդունումը չի անդրադառնում հղիանալու կարողության վրա: Հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը դադարեցնելուց հետո ձեր օրգանիզմին հարկավոր է որոշ ժամանակ, որպեսզի կարգավորի հորմոնային համակարգը: Սովորաբար դաշտանային ցիկլը կարգավորվում է մի քանի ամսում: Ընդ որում՝ նշանակություն չունի դուք հաբերն ընդունել եք պարբերաբար, թե մշտապես և առհասարակ ունեցել եք դաշտան, թե ոչ:

Կարդացեք. 6 մտավախություն բեղմնականխիչների վերաբերյալ

Համակցված օրալային հակաբեղմնավորիչներ ընդունող կանանց մեծամասնությունը հղիանում է դեղորայքը դադարեցնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Եթե ընդունել եք հակաբեղմնավորիչ հաբեր, ապա հղիանալու ձեր հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ բոլորինը, նույնիսկ բարձր միջինից:

Մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանանց, ովքեր երկար ժամանակ հակաբողմնավորիչներ են ընդունել, ավելի շուտ է հաջողվել հղիանալ, քան նրանց, ովքեր չեն ընդունել հորմոնալ դեղամիջոցներ:

Հնարավոր է դա պայմանավորված լինի նրանով, որ նման դեղամիջոցների ընդունումը կանխարգելում է անպտղության հանգեցնող որոշ հիվանդություններ և բարդություններ, այդ թվում՝

Հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունումն օգնում է նվազեցնել արգանդում և ֆալոպյան փողերում ցանկացած տեսակի բորբոքման զարգացումը՝ կապված էնդոմետրիոզի կամ փոքր կոնքի օրգանների բորբոքման հետ: Իսկ դա իր հերթին նվազեցնում է կպումների զարգացումը:

Կարդացեք. Հակաբեղմնավորիչ հաբերն ունեն նաև բուժիչ ազդեցություն

Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս հակաբեղմնավորիչ հաբերից հրաժարվելուց հետո մեկ կամ երկու ամիս սպասել նախքան հղիանալու փորձերը: Դա թույլ կտա օրգանիզմին վերականգնել բնականոն ցիկլը: Այլ մասնագետներ կարծում են, որ հաբերում պարունակվող հորմոնները դուրս են գալիս օրգանիզմից առաջին դաշտանային ցիկլերի ժամանակ: Այդ պատճառով էլ նրանք պնդում են, որ եթե շատ եք ցանկանում երեխա լույս աշխարհ բերել, ամենևին սպասել պետք չէ:

Մի խոսքով, եթե սպասեք գոնե մինչև բնականոն դաշտանի սկսվելը, ձեր առողջական վիճակը ստուգելու ժամանակ կունենաք: Բացի այդ, դուք կարող եք նախօրոք սկսել ընդունել ֆոլաթթու:

Եթե մինչև հղիանալն սպասեք առաջին դաշտանին, ապա ձեր բժշկին կամ մանկաբարձին ավելի հեշտ կլինի որոշել ծննդաբերության ենթադրյալ ժամկետները: Իսկ ՈՒՁ հետազոտությունը վաղ ժամկետներում կօգնի ավելի հստակ որոշել այն: Եթե հակաբեղմնավորիչներից հրաժարվելուց անցել է երեք ամիս և դաշտանային ցիկլը դեռ չի սկսել, ապա անհրաժեշտ է հղիության ստուգման թեստ անել: Հնարավոր է դուք արդեն հղի լինեք:

Եթե թեստի արդյունքները բացասական են՝ դիմեք բժշկի: Դա կարող է կապված լինել ինչ-որ թաքնված խնդրի հետ, որն անհրաժեշտ է բացահայտել: Այն, որ դուք ընդունել եք հակաբեղմնավորիչ հաբեր, չէր կարող ազդել ձեր հղիանալու կարողության վրա, սակայն կարող էր քողարկել որոշ խնդիրներ՝ օրինակ ձվարանի պոլիկիստոզի հետևանքով առաջացած անկանոն դաշտան և այլն:

views 28298
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը