Ինչով է օգտակար սմբուկը
Ինչով է օգտակար սմբուկը
Սմբուկը պարունակում է C և K վիտամիններ, մանրաթելեր, մանգան, կալիում, մագնեզիում, պղինձ և քիչ քանակությամբ բուսական սպիտակուց: Չնայած հարուստ կազմին՝ սմբուկը ցածր կալորիականությամբ մթերք է (25 կկալ՝ 100 գ-ի համար), ինչը պարզապես իդեալական լուծում է նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին։
Ընթերցեք նաև՝ Բրոկոլի ուտելու 8 պատճառ
Հակաօքսիդիչները մեր հիմնական օգնականներն են քրոնիկ հիվանդությունների և ծերացման դեմ պայքարում: Դրանք արդյունավետորեն պայքարում են օքսիդացնող գործընթացներով և պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալների վնասներից:
Սմբուկը պարունակում է մեծ թվով անտոցիան պիգմենտներ, որոնք նրան ոչ միայն վառ գույն են հաղորդում, այլ նաև՝ ուժեղ հակաօքսիդանտ հատկություններ։ Հակաօքսիդիչների բարձր պարունակության շնորհիվ սմբուկները կարող են ոչ միայն օգնել ձեզ պահպանելու երիտասարդությունը, այլև նվազեցնելու սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Սմբուկի մեկ այլ ուշագրավ հատկություն է այն, որ կարող է օգնել վերահսկելու արյան մեջ շաքարի մակարդակը, քանի որ դրա մակարդակի կտրուկ փոփոխություններն օրգանիզմի համար տհաճ հետևանքներ են ունենում:
Բոլոր թվարկված օգտակար հատկություններով հանդերձ՝ սմբուկը չի կարելի ուտել մեծ քանակությամբ: Սմբուկը պարունակում է ալկալոիդային սոլանին, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմում տարբեր գործընթացների վրա: Սոլանինը կարող է խաթարել աղիքների աշխատանքը և բացասաբար ազդել ստամոքսի թթվայնության մակարդակի վրա, արգելափակել որոշ նեյրոմեդիատորների աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել նյարդային դիսֆունկցիայի և պարասիմպաթիկ նյարդային համակարգի աշխատանքի խաթարման, ինչպես նաև ազդել վահանաձև գեղձի աշխատանքի վրա։
Այնուամենայնիվ, սմբուկից բոլորովին հրաժարվելն ամենևին էլ պարտադիր չէ:
Այս բանջարեղենը չափազանց օգտակար է, և եթե ուտեք այն չափավոր, այն վնաս չի հասցնի ձեր օրգանիզմին։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին