Թռչնամիսը և ձուն հղի կնոջ սննդակարգում

Թռչնամիսը և ձուն հղի կնոջ սննդակարգում

Թռչնամսի ամենաարժեքավոր բաղադրիչը սպիտակուցն է: Բրոյլերների մեջ, կախված տիպից, պարունակվում է 17.6-19.7% սպիտակուց, հավի մսում՝ 18.2-20.8, սագի մսում՝ 1 5.2 -17.0, հնդկահավի մսում՝ 19.5-21.6, բադի մսում՝ 15.8-17.2%:

Ինչ վերաբերում է ճարպերին, սովորաբար դրանք շատ են լինում ջրային թռչունների մսում՝ բրոյլերների մսում՝ 5,2-14,4 %, հավի մսում՝ 8,8-18,4, հնդկահավի մսում՝ 12-22, սագի մսում՝ 27,7- 39, բադի մսում՝ 24,2-38,1 %: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում ջրային թռչունների միս օգտագործել:

Հավի մսում բավական շատ են բարձրարժեք, անփոխարինելի ճարպաթթուները՝ մի քանի անգամ ավելի շատ, քան տավարի կամ ոչխարի մսում: Վիտամիններից թռչնամսում գերակշռում են B խմբի վիտամինները, ֆոսֆորը, երկաթն ու ցինկը:

Հղիության ընթացքում նախընտրելի է հավի միսն ուտել խաշած վիճակում, շաբաթը 1-2 անգամ: Հավի ձուն լիարժեք սննդանյութ է, որում հավասարակշռված են բազմաթիվ օգտակար նյութեր՝ A, D, В2, В6, Е վիտամիններ, ինչպես նաև ֆոսֆոր, կալցիում, պղինձ, կոբալտ և մարդուն անհրաժեշտ այլ նյութեր:

Հում հավի մսում խոլեստերինի քանակը մոտ 53մգ է, իսկ խաշած ձվի սպիտակուցում՝ 43 մգ, դեղնուցում՝ 1,5-2%, իսկ հակառակ գործառույթն ունեցող նյութի՝ լեցիտինի քանակը՝ 10%-ից ավել: Ուստի սննդակարգից ձուն հանելն արդարացված չէ: Կարելի է օրական մեկ ձու օգտագործել կամ էլ շաբաթը 2-3 անգամ 2 ձվից ձվածեղ ուտել:

Խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում հում ձու ուտել: Սննդարար է նաև ջրային թռչունների ձուն, սակայն խորհուրդ չի տրվում ուտել անգամ ոչ հղի ժամանակ, քանի որ հնարավոր է թունավորվել: Թռչնի հիվանդության դեպքում տարատեսակ միկրոօրգանիզմներ կարող են արյան հոսքով անցնել ձվարաններ, այնտեղից էլ՝ ձվի մեջ:

Ջրլող թռչունները հաճախ են հիվանդանում ձվարանների հիվանդություններով, որոնք հարուցվում են սալմոնելայից և ըստ այդմ՝ ավելի վտանգավոր են: Խորհուրդ չի տրվում դրանցից ձվածեղ պատրաստել: Կարելի է սագի և բադի ձուն օգտագործել  թխվածքեղենի մեջ: Անհրաժեշտ է խստորեն պահպանել ջերմային մշակման ռեժիմը՝ ձուն եփելով 15 րոպեից ոչ պակաս և եփելուց առաջ պարտադիր լավ լվանալով կեղևը:

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում