Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Մսի գլխավոր սննդային արժեքն ամփոփվում է սպիտակուցներում: Տավարի միսը պարունակում է 18-20% սպիտակուց, խոզի յուղոտ միսը՝ 12, խոզի անյուղ միսը՝ 17, ոչխարինը՝ 16-20%: Մսի՝ հատկապես տավարի սպիտակուցները լիարժեք են, բայց 3-15%-ը պարունակվում է կապակցող հյուսվածքներում՝ կոլագեն, և մի փոքր մասն էլ էլաստինում: Դրանք երկուսն էլ լիարժեք չեն, քանի որ շատ քիչ քանակությամբ ցիստին են պարունակում ևզուրկ են տրիպտոֆանից:

Ճարպի քանակը մսում ավելի շատ է տատանվում, քան սպիտակուցի պարունակությունը (2-17 % տավարի մսում, իսկ խոզի մսում անգամ մինչև 50%): Ճարպերը հագեցած ճարպաթթուներ են պարունակում: Մսի մեջ B խմբի վիտամինների, հանքային նյութերի (ֆոսֆոր, կալիում, ցինկ և երկաթ) քանակը բավականին մեծ է: Երկաթը մսի մեջ հատուկ, հեշտ յուրացվող ձևով է՝ հեմոգլոբինային կամ հեմային: Այն 3 անգամ ավելի հեշտ է յուրացվում, քան բուսական աղբյուրներում առկա երկաթը:

Մսամթերքն ընդհանրապես, իսկ երիկամներն ու լյարդը հատկապես տարբերվում են էքստրակտային նյութերի զգալի պարունակությամբ, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում: Այդ մթերքներն անհրաժեշտ է ուտել խաշած, այլ ոչ թե տապակած ձևով, քանի որ էքստրակտային նյութերի մեծ մասը խաշելիս անցնում է ջրի մեջ:

Արգանակի մեջ են անցնում մսի օգտակար նյութերից շատերը, սակայն ասել, որ այն շատ սննդարար է, չի կարելի: Ճարպի մոտավորապես 9/10-րդ մասը բարձրանում է ջրի մակերեսին, գրեթե բոլոր սպիտակուցները թանձրանում են, դրանք քաշում են մակերեսից օճառի տեսքով (քաֆը): Ըստ այդմ՝ արգանակը պարունակում է միայն 0.5% սպիտակուց և դրանից մի քիչ շատ՝ 0,6% ճարպ: Նրանց կալորիականությունը 5 անգամ ցածր է, քան շաքարավազով թեյինը: Բացի այդ, արգանակի մեջ են անցնում մսի էքստրակտային նյութերը՝ ներառյալ ազոտայինները, որոնք ոչ միշտ են օգտակար, իսկ հղիության ընթացքում վնասակար են:

Սննդակարգից մսի բացառումն անհիմն է, սակայն դրա մեծ քանակն էլ ցանկալի չէ: Հղիության ընթացքում մսի օրական չափաբաժինը 160-200 գր է:

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Այս հիվանդության դեպքում խաթարվում է արյան բջիջների հասունացման գործընթացը