Բրոկոլի ուտելու 8 պատճառ

Բրոկոլի ուտելու 8 պատճառ

Բրոկոլին պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր և հակաօքսիդիչներ: Այս բանջարեղենը գարնանն ուտելը կարող է ավելի օգտակար լինել:
Ահա գիտականորեն ապացուցված յոթ պատճառ, թե ինչու է պետք հենց այսօր սկսել բրոկոլի ուտել:
1. Բրոկոլին պաշտպանում է շատ հիվանդություններից
Ֆենոլիկ միացությունների բարձր պարունակության շնորհիվ բրոկոլին կարող է նվազեցնել օրգանիզմի բորբոքային գործընթացները: Շաբաթական երեք կամ չորս անգամ բրոկոլիի օգտագործումը կնպաստի շաքարախտի, սրտի հիվանդությունների և ասթմայի կանխարգելմանը: Հետաքրքիր է, որ բրոկոլիի հակաբորբոքային հատկությունները չեն ոչնչանում նույնիսկ ջերմային մշակման դեպքում: Հետևաբար, կարելի է եփել, տապակել, թխել կամ ապուրներին ավելացնել նրա խյուսը: Բայց բանջարեղենի օգտակարությունը պահպանելու լավագույն միջոցը ընդամենը մի քանի րոպե եփելն է:
2. Բրոկոլին օգնում է բարելավելու տեսողությունը
Բրոկոլիով հարուստ սննդակարգը բարելավում է տեսողությունը: Դա պայմանավորված է իր կարոտենոիդներով` լյուտեին և զեաքսանտին, որոնք կուտակվում են աչքի ցանցաթաղանթի մեջ: Դրանք բարելավում են աչքերի զգայունությունը պայծառ լույսի նկատմամբ, ինչպես նաև բարելավում են տեսողությունը:
Բացի այդ, լյուտեինն օգնում է ներծծելու էկրանների վնասակար կապույտ ճառագայթումը և չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը, որոնք ոչնչացնում են ցանցաթաղանթը: Լյուտեինը նրան հաղորդում է մուգ կանաչ գույն: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումը կանխում է կատարակտը և նվազեցնում տարիքի հետ կապված տեսողական վատթարացման ռիսկը:
3. Բրոկոլին ամրացնում է ոսկորներն ու հոդերը
Վիտամին K-ի բարձր պարունակության շնորհիվ բրոկոլին ամրացնում է ոսկորները, մեծացնում է դրանց խտությունը և նվազեցնում կոտրվածքների ռիսկը: Բացի այդ, այն հարուստ է կալցիումով, մագնեզիումով և ֆոսֆորով: Իսկ բրոկոլիի կազմի մեջ առկա սուլֆորաֆանը կրճատում է հոդերի բորբոքումներն ու ցավը, դանդաղեցնում նրանց ոչնչացումը և կանխում օստեոարթրիտը:
4. Բրոկոլին մաքրում է օրգանիզմը
Բրոկոլին հզոր բնական դետոքսիկատոր է և ամենահարուստն է մանրաթելերով։ Նրա մանրաթելերն օրգանիզմը մաքրում են տոքսիններից, ավելցուկային շաքարից, խոլեստերինից և քաղցկեղածիններից: Բրոկոլիի կանոնավոր օգտագործումը կարգավորում է մարսողությունը և կանխում աղեստամոքսային հիվանդությունները: Բրոկոլիի շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս օդի միջոցով ներթափանցած քիմիական նյութերը։
5. Բրոկոլին նպաստում է քաշի կորստին
Բրոկոլին դիետիկ բանջարեղեն է: Նրա 100 գ-ը պարունակում է ընդամենը 34 կալորիա: Բացի այդ, այն արագացնում է նյութափոխանակությունը, իսկ կալիումի և նատրիումի շնորհիվ կարգավորում է ջրի և աղի հավասարակշռությունը օրգանիզմում: Բրոկկոլիում առկա ջրի և մանրաթելերի բարձր պարունակությունը դանդաղեցնում է մարսողական գործընթացները, ստեղծում է հագեցվածության զգացողություն և դանդաղեցնում է քաղց առաջացնող գրելին հորմոնի սեկրեցումը։ Այս բանջարեղենի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է երեխաների մոտ ճարպակալման հավանականությունը: Բրոկոլին իր կազմում ներառում է ֆիտոքիմիական նյութեր, որոնք քայքայում են ճարպերը և կարգավորում են ինսուլինի մակարդակը:
6. Բրոկոլին բարձրացնում է դիմադրողականությունը
Բրոկոլին նաև հզոր իմունոստիմուլյատոր է։ Այն ցինկի, երկաթի, A, C և D վիտամինների, ասկորբինաթթվի մատակարար է։ Բրոկոլին բարձրացնում է դիմադրողականությունը, օգնում է պայքարելու ցրտի դեմ և ոչնչացնում է մանրէները: Բացի այդ, այն պարունակում է կեմպֆերոլ, որը նվազեցնում է ալերգիկ ռեակցիաները և ալերգենի ազդեցությունը իմունային համակարգի վրա։ Կարևոր է հիշել, որ ցանկացած ջերմային վերամշակում հանգեցնում է վիտամին C-ի ոչնչացմանը։ Փորձե՛ք այս բանջարեղենը մանրացնել, ավելացնել կիտրոնի հյութ և մատուցել սաղմոնով:
7. Բրոկկոլին արագացնում է մկանների աճը
100 գ թակած հում բրոկոլիում կա 2.82 գ բուսական սպիտակուց: Դա ավելին է, քան սպանախում և կարտոֆիլում: Իսկ սուլֆորաֆանը մեծացնում է մկանային հյուսվածքի աճի համար անհրաժեշտ տեստոստերոնի մակարդակը: Բացի այդ, բրոկկոլիի կազմում կա մեծ քանակությամբ կալիում, որը նվազեցնում է արյան ճնշումը, կանխում է մկանների սպազմը և պահպանում սրտի առողջությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այս բանջարեղենը նաև նյարդային խանգարումները կանխելու համար: Դրա մեջ պարունակվող B խմբի վիտամինները դրականորեն են ազդում նյարդային համակարգի վրա: Իսկ նրա կազմի մեջ առկա հակաօքսիդիչ կվերցետինը ճնշում է կորտիզոլի` սթրեսի հորմոնի արտադրությունը, որը ոչնչացնում է մկանները:
8. Բրոկկոլին բարելավում է մաշկի վիճակը
Բրոկոլին պարունակում է կարևոր բնական հակաօքսիդիչների մի ամբողջ համալիր` բետա-կարոտին, C և E վիտամիններ, որոնք բարելավում են ծերացման գործընթացները: Բացի այդ, ասկորբինաթթուն նպաստում է կոլագենի զարգացմանը: Սա է մաշկի հիմնական սպիտակուցը, որը նվազեցնում է կնճիռների առաջացումը, մեծացնում է մաշկի առաձգականությունը: Իսկ սուլֆորաֆանն արագացնում է վերքերի բուժումը և նպաստում է նոր բջիջների ձևավորմանը: Գիտնականները նաև պարզել են, որ բրոկոլիի ծիլերի քաղվածքներն արդյունավետորեն պաշտպանում են էպիթելիումը ուլտրամանուշակագույն ճառագայթումից և ունեն արևապաշտպանիչ դեր:
Բրոկոլիի վնասակար հատկությունները
Չնայած բոլոր օգտակար հատկություններին՝ ոչ բոլորին է կարելի բրոկոլի ուտել: Մանրաթելերի բարձր պարունակության պատճառով ստամոքսահյութի բարձր թթվայնություն և անառողջ ստամոքս ունեցող մարդիկ չպետք է չարաշահեն այս բանջարեղենը: Բացի այդ, բրոկոլին կարող է ազդել արյունը նոսրացնող դեղերի արդյունավետության վրա: Իսկ սննդակարգում այս բանջարեղենի գերակշռությունը մեծացնում է վահանաձև գեղձի հիվանդության զարգացման ռիսկը:
 
 
 
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

 
 

views 42659
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում