Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները

Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները


Եգիպտացորենը հարուստ է բուսական սպիտակուցով, վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով`կարոտենոիդներով, որոնք նրան հաղորդում են վառ դեղին գույն: Միևնույն ժամանակ, այս հացահատիկայինբույսը պարունակում է շաքարավազ, օսլա, գլյուտեն և շատ այլ նյութեր, որոնց օգտակարությունը խիստ կասկածելի է:

Ընթերցեք նաև՝ Քրքումի օգտակար և վնասակար հատկությոնները

Օգտակար հատկությունները

Եգիպտացորենին պայծառ գույն են հաղորդում բնական հակաօքսիդիչները` կարոտենոիդները։ Եգիպտացորենի կազմում նրանց առկայությունը բավականաչափ մեծ է, ինչը թույլ է տալիս նրանց պաշտպանել օրգանիզմի բջիջների ազատ ռադիկալների վնասներից, նվազեցնել բորբոքումները և դանդաղեցնել ծերացման գործընթացները: Բացի այդ, կարոտենոիդները կարևոր դեր են խաղում տեսողության պահպանման գործում։ Նրանք ի զորու են կանխելու տեսողության տարիքային վատթարացումը և նվազեցնել կատարակտի առաջացման ռիսկը:

Եգիպտացորենի հացահատիկի կազմում առկա ակտիվ նյութերը զգալիորեն բարելավում են մարսողությունը,կանխում են բորբոքումները և ստամոքս-աղիքային հիվանդությունները։ Եգիպտացորենը հատկապես օգտակար է աղիքների առողջության համար:

Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում հաճախ ուտել եգիպտացորեն։

Եգիպտացորենը պատկանում է օսլա պարունակող բանջարեղենների շարքին, ինչը նշանակում է, որ այն կխանգարի ձեզ, եթե ունեք նիհարելու ցանկություն։ Օսլան՝ պոլիսախարիդը, մարսողության գործընթացի ընթացքում վերածվում է գլյուկոզայի, որի մեծ քանակությունը հանգեցնում է քաշի ավելացման և առողջական մի շարք խնդիրների առաջացման: Եգիպտացորենը պարունակում է նաև շաքար, ինչը պարունակում է ածխաջրերի բարձր ծանրաբեռնվածություն և բավականին մեծ կալորիաներ:


 Բացի այդ, եգիպտացորենը պարունակում է հականուտրիենտներ` նյութեր, որոնք թույլ չեն տալիս վիտամիններին և հանքանյութերին ներծծվել օրգանիզմում:

Եգիպտացորենից ամբողջովին պետք չէ հրաժարվել, բայց խորհուրդ է տրվում այն ուտել հազվադեպ և քիչ

քանակությամբ:

 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 17880
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում