Քրքումի օգտակար և վնասակար հատկությունները

Քրքումի օգտակար և վնասակար հատկությունները


Քրքումը շատ հայտնի և հնագույն ժամանակներից օգտագործվող համեմունք է։Հնդկաստանում, որը համարվում է համեմունքների հայրենիքը, մ.թ.ա. 600-ականներից սկսած քրքումից ստացել են կարրի համեմունքը։

 

Քրքումի կազմը և կալորիաները

Քրքումը պարունակում է եթերայուղեր և հարուստ է ֆոսֆորով, երկաթով, յոդով, կալցիումով, խոլինով, ինչպես նաև B (B1, B2, B5), C և K վիտամիններով։

100 գ մթերքի սննդային արժեքը.

- սպիտակուցներ՝ 12.7 գ

- ճարպեր՝ 13.8 գ

- ածխաջրեր՝ 58.2 գ.

100 գրամ քրքումը պարունակում է 325 կկալ:


Ինչպես է քրքումն ազդում օրգանիզմի վրա


Քրքումի առավելությունները հիմնված են նրա կազմում առկա օգտակար նյութերի վրա: Շնորհիվ դրանց՝ համեմունքն օգնում է բորբոքումների դեպքում, կարող է նպաստել ցավերի մեղմացմանը արթրիտի դեպքում, առաջացնում է նյութափոխանակության գործընթացներ, իսկ հակաօքսիդիչները նպաստում են տոքսինների և այլ վնասակար նյութերի հեռացմանը օրգանիզմից։ Դրա շնորհիվ օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավվում է, իմունիտետը ամրապնդվում է, բարձրանում է աշխատունակությունը։

 

Քրքումի օգտակար հատկությունները


Այն նվազեցնում է քրոնիկ բորբոքումը, որի պատճառով կարող են առաջանալ նյութափոխանակության խանգարում, ճարպակալում և այլ վտանգավոր հիվանդությունների առաջացում, օրինակ, կապված սրտանոթային համակարգի հետ:

Այս համեմունքն ունի բարերար ազդեցություն արթրիտի դեպքում, քանի որ նվազեցնում է հոդերի այտուցները։ Քրքումի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես նաև կրճատում է արդեն ձեռք բերված հիվանդությունների ախտանիշները, ինչպիսին է հեպատիտը: Բացի այդ, այն կարող է դանդաղեցնել կամ նվազեցնել պարոդոնտիտի, նախադաշտանային համախտանիշի, շաքարային դիաբետի, լուծի, ստամոքսի խանգարումների և փսորիազի ախտանիշները։

Քրքումի վնասակար հատկությունները

Քրքումը կարող է առաջացնել ալերգիա, ինչպես նաև հակացուցված է այն մարդկանց, ովքեր արյան նոսրացման համար դեղամիջոցներ են ընդունում: Քանի որ քրքումը նվազեցնում է շաքարի մակարդակը, այն հակացուցված է հակադիաբետիկ դեղամիջոցներ ընդունող անձանց:

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 22326
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում