Դեղձ. օգտակար և վնասակար հատկություններն օրգանիզմի համար

Դեղձ. օգտակար և վնասակար հատկություններն օրգանիզմի համար

Դեղձը դիետիկ միրգ է, ունի ցածր կալորիականություն, բայց միևնույն ժամանակ շատ օգտակար է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր:

Ընթերցեք նաև՝ Բրոկոլի ուտելու 8 պատճառ

Սննդային արժեքը

Կալորիականությունը՝ 45 կկալ

Սպիտակուցներ՝ 0.9 գ

Ճարպեր՝ 0.1 գ

Ածխաջրեր՝ 9.5 գ

Սննդային մանրաթելեր՝ 2.1 գ

Օրգանական թթուներ՝ 0.7 գ Ջուր՝ 86.1 գ

Վիտամիններ

Վիտամին A՝ 83 մկգ

Բետա կարոտին՝ 0.5 մգ

Վիտամին B1՝ 0.04 մգ

Վիտամին B2՝ 0.08 մգ

Վիտամին B5՝ 0.15 մգ

Վիտամին B6՝ 0.06 մգ

Վիտամին B9՝ 8 մկգ

Վիտամին C՝ 10 մգ

Վիտամին E՝ 1.1 մգ

Վիտամին H՝ 0.4 մկգ

Վիտամին PP՝ 0.8 մգ

Նիացին՝ 0.7 մգ

Հանքային նյութեր

Կալիում՝ 363 մգ

Կալցիում՝ 20 մգ

Սիլիցիում՝ 10 մգ

Մագնեզիում՝ 16 մգ

Նատրիում՝ 30 մգ

Ծծումբ՝ 6 մգ

Ֆոսֆոր՝ 34 մգ

Քլոր՝ 2 մգ

Ալյումին՝ 650 մկգ

Երկաթ՝ 0.6 մգ Յոդ՝ 2 մկգ

Լիթիում՝ 3 մկգ

Մարգանեց՝ 0.14 մգ

Պղինձ՝ 50 մկգ Նիկել՝ 4 մկգ Ֆտոր՝ 22 մկգ Քլոր՝ 14 մկգ Ցինկ՝ 0.1 մգ

Դեղձի օգտակար հատկությունները

• Դեղձն ունի ցածր կալորիականություն, ինչի համար էլ քաշի խնդիր ունեցող մարդիկ սիրում են այն։

• Դեղձի կազմի մեջ գտնվող երկաթը, վիտամին K-ն և լիկոպինն ազդում են սրտանոթային համակարգի վրա, դրական ազդեցություն են ունենում առիթմիայի և անեմիայի դեպքում:

• Դեղձը խթանում է մարսողությունը, վերացնում է գալարակծկանքները, ստամոքսի այրոցը և փորկապությունը։

• Վիտամին B-ն բարելավում է տեսողությունը:

• Օգտակար է երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդություններ ունեցող մարդկանց համար: • Այն խորհուրդ է տրվում ուտել հոդատապի (պոդագրա) և ռևմատիզմի դեպքում։

• Կանոնավոր օգտագործումը խոչընդոտում է միզաքարային հիվանդության զարգացմանը։ Դեղձի կորիզների յուղից ստանում են հատուկ քսուքներ և յուղեր՝ մաշկի խնամքի համար։

• Դեղձը շատ օգտակար է հղիության ժամանակ. օգնում է հաղթահարելու տոքսիկոզի ախտանիշները, նպաստում է ոտքերի հոգնածության և ցավերի առաջացման կանխարգելմանը։

• Դեղձը նաև ունակ է հեռացնելու ավելորդ հեղուկն օրգանիզմից։

• Օգտակար է սրտի աշխատանքի համար։

• Մանրաթելերը կարգավորում են աղիքների աշխատանքը:

• Հղիության համար անփոխարինելի ֆոլաթթուն մասնակցում է պտղի նյարդային խողովակի ձևավորմանը։ Սննդաբանները և մանկաբույժները կրծքով կերակրող մայրերին խորհուրդ են տալիս դեղձ ուտել, բայց միայն այն դեպքում, եթե մայրը նախքան ծննդաբերությունն էլ օգտագործել է այս միրգը։

• Դեղձը համարվում է գեղեցկության պտուղ և ակտիվորեն օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ, քանի որ լավ ազդեցություն ունի մաշկի, մազերի և եղունգների առողջության համար։

Դեղձի պտղամիսն ավելացնում են դեմքի մաշկի դիմակների մեջ, որոնք խոնավացնում և վիտամիններով սնուցում են մաշկը՝ դարձնելով այն փափուկ և փայլուն։

Դեղձի օգտագործման հակացուցումներն են Մրգերից և հատապտուղներից որոշ մարդկանց մոտ հաճախ է առաջանում ալերգիա, և դեղձն էլ բացառություն չէ:

Դեղձի պտղամաշկը կոշտ է և մանկական սննդակարգ ներմուծելու ժամանակ այն պետք է անպայման կեղևազրկել: Դեղձի օգտագործման այլ հակացուցումներից են շաքարախտը, ճարպակալումը և աղեստամոքսային հիվանդությունները՝ գաստրիտ, ստամոքսի հիվանդություններ, լուծ:

 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

 

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: