Բրնձի դիետա, արդյունավետություն, հակացուցումներ 

Բրնձի դիետա, արդյունավետություն, հակացուցումներ 

Բրնձի դիետան դիետա  է բարդ ածխաջրերի, ցածր ճարպի և նատրիումի բարձր պարունակությամբ: Այն մշակվել է Ուոլթեր Քեպմները, որը Դյուկի համալսարանի բժիշկ էր, և 1939-ին իրականացնում էր բարձր ճնշում և երիկամների հիվանդություն ունեցող հիվանդների բուժում: Այն ներառում էր խիստ սննդային սահմանափակումներ և հոսպիտալացում` հիվանդի վիճակը դիտարկելու համար: 

Ընթերցեք նաև՝ Ինչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին

Բրնձի դիետայի էությունը 

Ցանկացած դիետա, որը չի համաձայնեցվել բժշկի հետ, կարող է վնասել առողջությանը, նույնիսկ եթե այն հիմնված է օգտակար մթերքների վրա: Դիետան սկսելուց առաջ  պետք է խորհրդակցել բժշկի հետ: Դիետայի հիմնական սկզբունքը աղի և նատրիումի  հագեցած ճարպերի բարձր պարունակությամբ սննդամթերքների  սահմանափակումն է։ Որպես տննդանյութերի աղբյուր օգտագործվում է մանրաթելով հագեցած մթերքներ՝ մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ, լոբազգիներ: Նրանք օրգանիզմին տալիս են հագեցվածության զգացողություն: Բրնձի դիետայից հետո անհրաժեշտ է սահմանափակել կալորիաները: Առաջարկվում է սկսել 800 կկ ցածր մակարդակից, այնուհետև բարձրացնել օրական մինչև 1200-1500 կկալ: Օրվա ընթացքում կարող եք օգտագործել. 

• 1000 կալորիա 

• 500-1000 մգ նատրիում 

• 22 գ ճարպ 

• 5.5 գ հագեցած ճարպ 

• մինչև 100 մգ խոլեստերին 


 Բրնձի օգտակարությունը 


Բրինձը աշխարհում ամենատարածված հատիկեղենն է։ Օրգանիզմի համար շատ օգտակար է շագանակագույն բրինձը, քանի որ այն ենթարկվում է նվազագույն վերամշակման և պահպանում է բազմաթիվ սննդանյութեր։ Այն պարունակում է մանրաթելեր և հակաօքսիդիչներ, հանքանյութեր, B խմբի վիտամիններ, ֆոսֆոր, մագնեզիում: Այս հատիկեղենը չի պարունակում գլյուտեն։  


 Ինչու է բրնձի դիետան վնասակար 

Որոշելով կիրառել որևէ դիետա՝ առաջին հերթին անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և պարզել դրա կողմնակի բարդությունները: Բրինձն ունի ցածր սննդայնություն, ուստի, այն դարձնելով հիմնական կերակուր, օրգանիզմը չի ստանա անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ: 


Բրինձի դիետան չի պարունակում առաջարկվող սպիտակուցի անհրաժեշտ քանակը, որը պետք է տրամադրվի տարատեսակ սննդամթերքների միջոցով: Սա հանգեցնում է մշտական հոգնածության, մկանների զանգվածի կորստի, եղունգների և մազերի փխրունության, քաղցի հաճախակի զգացողության, վարակիչ հիվանդությունների առաջացման: 


Բրնձի դիետան ունի մի քանի բացասական կողմ

1․ Նմանատիպ սննդակարգին հետևելու սկզբունքը չի կարող երկարաժամկետ հեռանկարներ ունենալ: Այս սննդակարգի երկարաժամկետ օգտագործումը կարող է բացասաբար ազդել  առողջության վրա։ 2․ Երբ գերիշխում է մեկ մթերք, սպիտակուցներն ու ճարպերը կրճատվում են: Սա բացասաբար է ազդում մկանային հյուսվածքի վրա։ Բացի այդ, անհրաժեշտ է հիշել բանջարեղենի անհրաժեշտության մասին: 

Խորհուրդ է տրվում  օրական օգտագործել 500 գ բանջարեղեն։ 3․ Այսպիսի սննդակարգը խորհուրդ չի տրվում շաքարախտ ունեցող հիվանդներին, քանի որ բրինձը բարձրացնում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը։ Հարկ է հիշել, որ ածխաջրերը պետք է ոչ թե կրճատել, այլ ճիշտ բաշխել օրվա ընթացքում։ 


4․Գլյուտենի բացակայությունը լավ է միայն այն մարդկանց համար, ովքեր ունեն գլյուտենի անհանդուրժողականություն։

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 7259
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում