Ինչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին 

Ինչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին 
Ինչ սնունդ չի թույլատրվում, նույնիսկ եթե ուզում եք ուտել, և ինչով փոխարինել դրանք, որպեսզի ստամոքսը չվնասվի: 
• Շատ համեմունքներով ուտեստներ 
Երբ դատարկ ստամոքսն արդեն բողոքում է, դուք ցանկանում եք միանգամից վայելել տաք և համեմված անուշաբույր ուտեստներ: Բայց համեմունքների պատճառով կարող եք էլ ավելի մեծացնել ստամոքսի անհանգստությունը։ Ստամոքսը դատարկ է, և ոչինչ չի մեղմացնում համեմունքների ազդեցությունը, երբ դրանք շփվում են ստամոքսի լորձաթաղանթի հետ: 
Կծու սոուսով ուտեստներն ավելի լավ է ուտել որպես երկրորդ կերակուր, մինչև ստամոքսում գոնե ինչ-որ բան կհայտնվի: 
Ինչ ուտել 
Կաթնամթերքը հիանալի օգնում է,որպեսզի կծու սննդից չայրվի ստամոքսը՝ ծածկելով նրա պատերը: Հետևաբար, հնդկական ճաշատեսակները հաճախ մատուցվում են յոգուրտի հիմքով պատրաստված սոուսներով: Ուստի, եթե քաղցած եք, և պատրաստվում եք կծու կերակուր ուտել, նախ մի քանի կում կաթ խմեք կամ մի երկու ճաշի գդալ քաղցր մածուն կերեք: Համեմունքները թույլատրվում են, բայց ավելի չափավոր. չամանը կամ համեմը չեն գրգռում մարսողական համակարգը: 
• Մրգեր, եթե այլ տարբերակ չկա 
Միայն խնձորը կամ տանձը չեն հագեցնի քաղցը։ Մրգերի մեջ պարունակվող շաքարն ավելի դանդաղ է թափանցում արյան մեջ, քան քաղցրավենիքի մեջ պարունակվող շաքարը՝ մանրաթելի շնորհիվ։ Մրգերը պետք է ուտել սպիտակուցներով հարուստ սննդի հետ միասին։ Դրանք ավելի դանդաղ են մարսվում, և հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք ճնշում են գրելինի արտադրությունը, որը քաղց զգալու համար պատասխանատու հորմոնն է: Գրելինն է, որ ազդարարում է ուղեղին քաղցի մասին։ 
Ինչ ուտել 
Կերեք միրգը ընկույզով կամ պանրով: Մրգերն ու կաթնաշոռը լավ համադրվում են հունական յոգուրտի հետ: 
• Նախուտեստներ, չիպսեր և թխվածքաբլիթներ 
Հինգ հատ կրեկերը պարունակում է  մինչև 100 կալորիա, ինչը ոչ մի կերպ չի օգնի հաղթահարելու սովը: Սա արագ սննդի նախուտեստների հիմնական խնդիրն է.  ածխաջրերի մեծ քանակի պատճառով դրանք կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, որն այնուհետև արագ նվազում է, և դուք կրկին քաղց եք զգում։ 
Ինչ ուտել 
նախուտեստի համար լավագույն տարբերակն է հավի կամ հնդկահավի բուտերբրոդ ուտելը: 200-300 կիլոկալորիան շատ ավելի լավ է քաղցը հաղթահարելու համար: 
•Նարինջ, անանուխ, սուրճ, կետչուպ... 
Սրանք բոլորը խթանում են ստամոքսի թթվարտադրությանը: Դատարկ ստամոքսին ուտելու դեպքում հետևանքները կդրսևորվեն այրոցի և ցավի տեսքով: Դատարկ ստամոքսում արդեն շատ թթու կա, և բավարար քանակությամբ սնունդ չկա, որպեսզի լորձաթաղանթի վրա դրա ազդեցությունը չեզոքացնի:  
Սուրճը և կոֆեինը գրգռում են գաստրիտով հիվանդների ստամոքսը: 
Ինչ ուտել 
Բանջարեղենի մեծ մասը թթվարտադրություն  չի առաջացնում, և պարունակում է շատ մանրաթել, որն օգնում է գաստրիտին: Բանջարեղենը, ոլոռի  կամ կարտոֆիլի խյուսը քաղցը հագեցնելու հիանալի տարբերակներ են: 
• Սուշի 
 Սպիտակ բրնձի և սոյայի սոուսի համադրությունը վնասակար է, երբ դրանք ուտում եք դատարկ ստամոքսին: Բրնձի մեջ քիչ է մանրաթելը, իսկ աղի սոուսը ծարավեցնում է: Բայց մեր ուղեղը շփոթում է ծարավն ու սովը: Փորձելով միաժամանակ հագեցնել դատարկ ստամոքսի քաղցը և ծարավը՝ դուք ավելի շատ եք ուտում: Արդյունքում՝ ստամոքսում առաջանում է ծանրության զգացողություն: 
Ինչ ուտել 
Նույն սուշին, բայց  փաթաթված ոչ միայն բրնձով, այլ նաև վարունգով (կամ միայն վարունգով):  
Ավելի լավ է սկսել սովորական աղցանից: 
• Ալկոհոլ 
Ալկոհոլը, իհարկե, չեք ուտում, այլ խմում եք, բայց դատարկ ստամոքսի դեպքում ավելի լավ է դա չանել։ Դուք ավելի արագ կհարբեք և այդ ժամանակ կցանկանաք ավելի շատ ուտել: Քաղցած և հարբած մարդը կարող է ուտել ամեն ինչ՝ չիպսեր, կծու պիցցա և մնացած ամեն ինչ, որից ավելի լավ է հրաժարվել: Դա պայմանավորված է ալկոհոլի ազդեցությամբ՝ լեպտինի մակարդակի նվազմամբ, որը ուղեղին հագեցվածության մասին ազդարարող հորմոնն է։ Երեք բաժին ալկոհոլ, և դուք արդեն 30 %-ով պակաս զգայուն եք հորմոնի նկատմամբ: 
Ինչ ուտել 
Ամեն ինչ շատ պարզ է. նախ նախուտեստը, ապա մնացած բոլորը: Սկսեք ոչ թե թթվեցրած վարունգից, այլ խորոված բանջարեղենից կամ հավի մսից պատրաստված ուտեստներից` բավականաչափ թեթև և միաժամանակ սննդարար:
 
views 15545
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում