Ինչու է սև շոկոլադն օգտակար  առողջության համար 

 
Ինչու է սև շոկոլադն օգտակար  առողջության համար 
 
Սև շոկոլադը հակաօքսիդիչների և հանքանյութերի հիանալի աղբյուր է, որոնք բոլորը պետք է ներառեն իրենց սննդակարգում: Դրանք օգտակար են օրգանիզմի համար, ինչպես նաև բազմազան են դարձնում  ձեր սննդակարգը: 
• Օգնում է ընկճախտի (դեպրեսիա) ժամանակ 
Շոկոլադը պարունակում է տարբեր նյութեր, որոնք ազդում են տրամադրության վրա` թեոբրոմին, անանդամիդ և ֆենիլէթիլամին: Նրանք էներգիա են հաղորդում և իջեցնում արյան ճնշումը: 
• Պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից 
Կակաոյի կանոնավոր օգտագործումը օգնում է պայքարելու սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ: Դրա մասին վկայում է 2006 թ.-ի ուսումնասիրությունը, որի ընթացքում 470 մասնակից օրական օգտագործում էր տարբեր քանակությամբ կակաո: Գիտնականները պարզել են, որ կակաոն իրականում նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: 
• Կարող է օգնել պայքարելու շաքարախտի դեմ 
Շոկոլադը բարելավում է էնդոթելիումի (արյան անոթների ներքին շերտը կազմող բջիջները) գործառույթը և բարձրացնում ինսուլինի զգայունությունը: Էնդոթելիումը շատ կարևոր է զարկերակների առողջության համար, և ինսուլինի զգայունությունը սովորաբար որոշում է շաքարախտի զարգացման ռիսկը: Իհարկե, շաքարախտից պաշտպանվելու համար հարկավոր է ուտել քիչ քանակությամբ շաքարով մուգ շոկոլադ: 
• Ազդում է խոլեստերինի վրա 
Շոկոլադը կանխում է LDL խոլեստերինի օքսիդացումը, որն աթերոսկլերոզի պատճառներից մեկն է: Երբ խոլեստերինը օքսիդանում է, ցածր խտության լիպոպրոտեինները (LDL) արձագանքում են մարմնում: Դրանք վնասում են զարկերակները և ներքին օրգանները: 
Հակաօքսիդիչները, որոնցով հարուստ է շոկոլադը, համարվում են LDL-ի (ցածր խտության լիպոպրոտեիններ) դեմ պայքարի  ակտիվ  միջոց:
 
views 7611
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում