Գեղեցկության և առողջության երաշխիքները

Գեղեցկության և առողջության երաշխիքները
Տարիքին համընթաց օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, ոմանք, այնուամենայնիվ, շարունակում են պահպանել իրենց գեղեցիկ տեսքն ու առողջությունը՝ տարեցտարի կարծես ավելի երիտասարդանալով, ոմանց էլ չի հաջողվում այդ անել։ Այդ ինչ-որ գաղտնիք է, կամ էլ բնությունն առանձնահատուկ սիրով է վերաբերվում ոմանց։ Ամենայն հավանականությամբ այդ որոշ կանոնների հետևելու և առողջ ապրելակերպի արդյունքն է․ չէ՞ որ բոլոր մարդիկ ունեն օրգանիզմի նույն կառուցվածքը, իսկ այն, թե ինչպես են նրանք տնօրինում իրենց օրգանիզմը, ինչով են սնում այն, զգալիորեն ազդում է արտաքին տեսքի վրա։ Ահա յոթ կանոն, որոնք չեն օգնի ձեզ խուսափել ծերությունից, բայց կօգնեն մեղմել դրա դրսևորումները։

Մարսողություն

Մարսողության դերը շատ մեծ է։ Փորկապությունը թունավորում է օրգանիզմը, իսկ ստամոքսի առողջությունն ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն է։ Ի՞նչն է առողջ ստամքսի գրավականը։ Ճիշտ սննդակարգը՝ բանջարեղեն, մրգեղեն, շիլաներ, ջուր, նվազագույն քանակով քաղցրեղեն և խմորեղեն։

Ջուր

Մաշկի վիճակը կախված է ջրից՝ ջրի տեսակից և քանակից։ Ամեն օր պետք է խմել 1,5-2լ մաքուր բնական ջուր։ Այն օրգանիզմը հագեցնում է թթվածնով և կենսական էներգիայով՝ դեմքի մաշկը դարձնելով առողջ, հարթ, առաձգական և նուրբ։
Կարդացեք՝   Ինչպես վարժվել ավելի շատ ջուր խմելուն

Ծխախոտ

Ծխախոտը վնասակար է առողջության համար։ Այն իր հետքն է թողնում մաշկի վրա՝ այն դարձնելով դեղնավուն, թառամած և կնճիռներով լի։ Ատամները ևս դեղնում են ծխախոտի ծխից և կորցնում առողջ փայլը, պատվում անտեսանելի ճաքերով, որոնք ժամանակի ընթացքում լցվում են սննդի մնացորդներով, սևանում ու փչանում։ 

Քուն

Քունը պետք է լիարժեք լինի։ Միայն այդ դեպքում այն բուժական ազդեցություն կթողնի։ Քնի պակասը գեղեցկության և թարմության գլխավոր թշնամին է։ Պետք է փորձել նվազագույնն ութժամյա քուն ապահովել օրվա ընթացքում։
Կարդացեք՝   7 խորհուրդ անքնության դեմ պայքարի համար

Զբոսանք

Թարմ օդն անհրաժեշտ է ստանալ հնարավոր բոլոր միջոցներով՝ սկսած զբոսանքից մինչև սենյակի օդափոխություն։ Փորձեք որքան հնարավոր է հաճախ քայլել մաքուր օդում և պարբերաբար բացել այն սենյակի պատուհանները, որտեղ աշխատում եք և քնում։

Վիտամիններ

Երիտասարդությունը և գեղեցկությունը հնարավոր է պահպանել վիտամինների միջոցով։ Ավելի լավ է այդ վիտամիններն ստանալ թարմ մրգեղենից և բանջարեղենից, այլ ոչ թե դեղորայքից։ Առավել օգտակար են՝ նարինջը, լոբին, սպանախը, ընկուզեղենը, լոլիկը, սև և կանաչ թեյերը։ Իմացեք, որ վիտամիններն իրենց ամբողջ օգտակարությամբ պարունակվում են հենց թարմ մրգերում և բանջարեղենում, այնպես որ անմիջապես ծառից կամ թփից քաղելու և ուտելու առիթը բաց մի թողեք։

Հոգի

Հոգեկան վիճակը ևս արտացոլվում է արտաքին գրավչության վրա։ Եթե երիտասարդ եք հոգով, ապա դեմքը նույնպես կցոլա թարմությամբ։ Զբաղվեք սիրած գործով, վայելեք ամեն մի օրը, հաճախ ծիծաղեք, լավը գտեք անգամ վատի մեջ և ապացուցեք ձեզ, որ ամեն ինչ լավ է և այդ ժամանակ ամեն բան իսկապես լավ կլինի։
Կարդացեք՝  Մեդիտացիա, որ կօգնի հանգստանալ

Պարանոց և ձեռքեր

Կնոջ տարիքը մատնում են պարանոցը և ձեռքերը։ Մարմնի այդ հատվածների մասին հոգացեք այնքան, որքան դեմքի մաշկի համար եք հոգում։ Աման լվանալիս, ուտեստներ պատրաստելիս, մաքրություն անելիս, հատկապես երբ կիրառում եք քիմիական մաքրող միջոցներ, ձեռնոց օգտագործեք։ Օգտվեք նաև խոնավացնող և մաշկը սնուցող քսուքներից։
 
Աղբյուրը՝ psychologies.ru
Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում

Ինչու է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Ինչու է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո առաջացող որովայնի ցավը կոչվում է դիսպարեունիա

Ինչո՞ւ է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Ինչո՞ւ է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո առաջացող որովայնի ցավը կոչվում է դիսպարեունիա