Մեդիտացիա, որ կօգնի հանգստանալ

Մեդիտացիա, որ կօգնի հանգստանալ

Մեդիտացիայի օգտակարությունն ապացուցված է հազարավոր գիտական հետազտություններով։ Այն նվազեցնում է անոթային ճնշումը, լավացնում է քունը, օգնում է ազատվել լարվածությունից և վնասակար սովորություններից, օրինակ՝ ծխելուց կամ սթրեսը հաղթահարելու համար շատ ուտելուց։ Մեդիտացիայի հիմնական սկզբունքը հաճախ մեզ տանջող ներքին երկխոսությունը լռեցնել-խաղաղեցնելն է, ինչը հնարավոր է անել նաև ինքնուրույն։

Իրականում այդ շատ հեշտ է։ Պետք է նստել հարմար դիրքով, փակել աչքերը և փորձել հանգստացնել միտքը։ Ինչպե՞ս։ Կենտրոնացեք ինչ-որ բանի վրա, օրինակ՝ շնչառության կամ էլ մոմի կրակի։ Լավ միջոց է նաև հաշվելը։ Հաշվեք մինչև մտքերը կրկին խանգարեն։ Այդ բնական է, թույլ տվեք, որ մտքերը գան և գնան։ Որքան հաճախ մարզվեք, այնքան հեշտ կկարողանաք խաղաղեցնել միտքը։ Ահա սովորական մեդիտացիայի օրինակ, որի արդյունքը կարող եք ստուգել հենց հիմա։

Ուղղահայաց դիրք ընդունեք։ Մեջքն ուղիղ է, կրծքավանդակը՝ առաջ, ուսերը՝ տարված հետ։ Իմացեք, որ ուղիղ կեցվածքն ինքնին նպաստում է առույգությանն անգամ առանց մեդիտացիայի։

Երեք անգամ խորը ներշնչեք և արտաշնչեք։ Զգացեք, թե ինչպես է օդն անցնում ձեր մարմնով, հասնում թոքերին և դուրս գալիս դրանցից։

Մի ձեռքը դրեք կրծքին, մյուսը՝ փորին։ Հաջորդ ներշնչման ժամանակ փորձեք շնչել փորով։ Կրծքի վրա դրված ձեռքը պետք է չշարժվի։

Դանդաղ արտաշնչեք բերանով։ Ֆիզիկապես զգացեք, թե ինչպես է այդ լինում։

Պատկերացրեք, որ ներշնչելով լցվում եք էներգիայով։ Եթե ձեզ դուր է գալիս մտքում պատկերներ ստեղծելը, պատկերացրեք, թե ձեր մարմինը լցվում է լույսով, սնուցում օրգանիզմի ամեն մի բջիջը, հանգստացնում և լիցքավորում էներգիայով։ եթե դժվարանում եք, ապա ընտրեք մի պատկեր, որը մոտ է ձեզ։ Սխալ կամ ճիշտ տարբերակ չկա։

Թեթև ժպտացեք այս շնչառական մեդիտացիայի ամբողջ ընթացքում, եթե անգամ չունեք լավ տրամադրություն։ Դա ևս կօգնի լցվել էներգիայով։

Կրկին կենտրոնացեք շնչառության վրա ամեն անգամ, երբ մտքերը վերադառնան կամ ուշադրությունը շեղվի այլ բանի վրա։ Արեք դա նուրբ և դանդաղ։ Փորձեք չզայրանալ ինքներդ ձեր վրա․ չէ՞ որ դուք դեռ սովորում եք։

Հինգ րոպեից ավարտեք մեդիտացիան։ Դանդաղ բացեք աչքերը։ Զգո՞ւմ եք։ Հոգնածությունն անհետացել է։

Հուզականությունը հղիության ընթացքում․ ի՞նչ անել

Հուզականությունը հղիության ընթացքում․ ի՞նչ անել

Հղիությունն իր ամբողջ էությամբ նոր փորձ է կնոջ համար, նոր փորձ իր հոգեբանական և ֆիզիկական դրսևորումներով։ Ընդ որում յուրաքանչյուր հղիություն տարբերվում է իր նախորդից և միշտ էլ կարող է անակնկալներ մատուցել․․․

Սեքսի 4 իմաստները

Սեքսի 4 իմաստները

Սեքսն այն կախարդական բանալիներից է, որը կարող է կյանքում բարձրագույն հաճույքի դռներ բացել, սակայն կարող է և տառապանքների պատճառ դառնալ...

Ինչպե՞ս ճիշտ քնել

Ինչպե՞ս ճիշտ քնել

Քրոնիկ հոգնածություն, ճնշման տատանումներ, նյարդայնություն ու շատ այլ երևույթներ հաճախ հենց անքնության հետևանք են․․․

Բժիշկ-բուժառու հաղորդակցումը․ ի՞նչն է անվստահություն առաջացնում

Բժիշկ-բուժառու հաղորդակցումը․ ի՞նչն է անվստահություն առաջացնում

Հիմա էլ խոսենք բժիշկ-բուժառու հաղորդակցման, վստահության և բժշկի վերաբերմունքի մասին, որը հաճախ նույնպես անվստահություն է առաջացնում․․․