Ինչպես ճանաչել դեպրեսիան

Ինչպես ճանաչել դեպրեսիան

Մեզնից յուրաքանչյուր ութերորդը կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է այս վիճակում, և առհասարակ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ զգում են թեթև դեպրեսիվային վիճակի նշաններ: Ինչպե՞ս ճանաչել, ե՞րբ անհանգստանալ, հնարավո՞ր է ազատվել դեպրեսիայից:

Դեպրեսիան դանդաղեցնում է մտքերն ու գործողությունները, խլում է երազանքները, ամեն բան ներկում մուգ գույներով: Կյանքն անհույս է թվում: Անսահման մենակության զգացում է առաջանում, կարծես հայտնվել եք անմարդաբնակ կղզում, որտեղ ոչ ոք չի կարող ձեզ լսել և առավել ևս օգնել: Մեկուսացած եք ընկերներից, աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը հօդս է ցնդել, ձեզ այլևս չեն ուրախացնում նախկինում հաճույք պատճառող հոբիներն ու զբաղմունքները: Եթե ձեզ ծանոթ է այս վիճակը, ապա ամենայն հավանականությամբ բախվել եք 21-րդ դարի ամենատարածված խնդրին: Ահա մի քանի նախանշան, որոնք կօգնեն բացահայտել դեպրեսիան և տարբերել այն դեպրեսիվային ապրումներից՝ կարճատև մի վիճակից, որը հնարավոր է հաղթահարել ինքնուրույն, առանց մասնագետի աջակցության:

Ապատիա՝ անտարբերություն և անզորություն

Ուժերի բացակայությունը դեպրեսիայի ախտանշաններից մեկն է: Մարդիկ, ովքեր չեն անցել դրա միջով, դժվարությամբ են հավատում, որ երբեմն ապատիան այնպիսի մաշտաբների է հասնում, որ անգամ սովորական հագնվելը, ատամները լվանալը և իրեն կարգի բերելը մարդուց ահռելի ջանք են պահանջում: Դեպրեսիան սարսափելի հոգնածություն և էներգիայի պակաս է իր հետ բերում:

Բացասական մտքեր

Ճանաչողական-վարքաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիյի հիմքում ընկած են սեփական անձի կամ այլ մարդկանց հետ հարաբերությունների վերաբերյալ կայուն բացասական դիրքորոշումները: Վերջիններս հաճախ ներառում են մեղքի և սեփական անպետքության, անարժեք լինելու զգացումներ: Շատերը խոսում են սեփական անձի մասին անիրական, բացասական համոզմունքների մասին, մեղքի զգացում են ունենում կամ սկսում են անհանգստանալ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, անդադար մտորում են գործած սխալների և վրիպումների շուրջ:

Քնի և ախորժակի խանգարում

Դեպրեսիան ներխուժում է բոլոր ոլորտներ՝ քայքայելով կյանքի հիմքերը, այդ պատճառով էլ սնվելու, քնի և հանգստի ռեժիմի ցանկացած փոփոխություն կարող է օգնել ախտորոշման հարցում: Անքնությունը կամ վաղ արթնանալը անհանգստություն պատճառող, բայց և միակ նախանշանը չէ: Ախորժակի բացակայությունը և սննդից հրաժարվելը հաճախ կյանքից հրաժարվելու խորհրդնշական արտահայտություններն են, նույն կերպ էլ չափազանց քնկոտությունը երբեմն կարող է արտահայտվել որպես բավարարություն չպատճառող իրականությունից հեռանալու միջոց:

Ուշադրության կորուստ

Դեպրեսիան նվազեցնում է կենտրոնանալու կարողությունը: Ոմանց համար գրքերի ընթերցանությունը անիրագործելի խնդիր է դառնում. Նրանք վայրկենապես կորցնում են կատարվող իրադարձությունների թելը՝ հաճախ խորասուզվելով իրենց բացասական մտքերի մեջ: Շատերը գանգատվում են, որ դժվարանում են անգամ պարզագույն որոշումներ կայացնել:

Ինքնասպանության մասին մտքեր

Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ մտորում ենք, թե ինչպես կավարտվի մեր կյանքը, և ինքնասպանության մասին մտքեր բոլորս էլ գոնե մեկ անգամ ունեցել ենք: Վերջիններս, սակայն, եթե ուղեկցվում են ապատիայով, անկողնուց վեր կենալու և բակ դուրս գալու դժկամությամբ կամ կյանքից հեռանալու գործողությունների հստակ ծրագիր եք մշակում, ապա աջակցության դիմելու լրջագույն առիթ ունեք:

Եթե բացահայտեցիք, որ ունեք վերոնշյալ նախանշաններից երկուսը և ավելին, ապա ամենայն հավանականությամբ ձեզ մասնագետի աջակցություն է հարկավոր: Դեպրեսիան հաջողությամբ է ենթարկվում թերապիայի, եթե ժամանակին են դիմում հոգեբանի:

Բացի այս արժե հիշել՝ որքան էլ որ միայնակ և ինքներդ ձեզ կորցրած զգաք, միևնույն է դուք միայնակ չեք: Ունեք ընկերներ, ընտանիք, մտերիմ մարդիկ, ովքեր կարող են օգնել և ձեր կողքին լինել դժվարին պահերին, առավել արժեքավոր մի բան ևս ունեք՝ ձեր առողջ, ուժեղ և կայտառ մասը, որին դեպրեսիան չի դիպչել: Եթե անգամ այս պահին դժվար է դա գիտակցելը, ձեր խնդիրը նրա մասին հիշելն է, թույլ տվեք նրան դրսևորվել: Որքան հաճախ նա զգալ տա իրեն, այնքան արագ կօգնի ձեզ հաղթահարել դեպրեսիան:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: