Ֆոլիկուլամետրիան`որպես ձվազատման որոշման եղանակ

Ֆոլիկուլամետրիան`որպես ձվազատման որոշման եղանակ

Հորմոնների ազդեցության ներքո կնոջ օրգանիզմում մշտապես ցիկլային փոփոխություններ են տեղի ունենում: Հենց հորմոններն են կանոնակարգում վերարտադրողական համակարգի աշխատանքի բարդ մեխանիզմները, որոնք ապագա մորը հղիության են նախապատրաստում: Հղիանալու համար անհրաժեշտ է, որ ձվարանում ձվազատում տեղի ունենա, իսկ ձվաբջիջը բեղմնավորվի արական սերմնաբջջով`սպերմատոզոիդով:

Բնականոն պայմաններում դաշտանային ցիկլի սկզբում՝ ֆոլիկուլային փուլում, ձվարանում սկսում են հասունանալ մի քանի ֆոլիկուլներ, որոնցից որոշակի չափի է հասնում միայն մեկը. խիստ հազվադեպ է պատահում, որ շարունակում է հասունացումը երկու կամ ավել ֆոլիկուլ: Այդ առավել մեծ ֆոլիկուլը կոչվում է «գերիշխող» («դոմինանտ»): Մյուս ֆոլիկուլները ենթարկվում են հետզարգացման՝ ատրեզիայի: Ձվազատման օրը դաշտանային ցիկլի փուլերի որակը որոշելու համար անցկացվում է ֆոլիկուլամետրիա:

ֆոլիկուլամետրիան դաշտանային ցիկլի սկզբից ֆոլիկուլի զարգացման ուլտրաձայնային մոնիթորինգն է: Այն նաև պատկերացում է տալիս էնդոմետրիումի աճի մասին ցիկլի առաջին փուլում և արդեն տեղի ունեցած ձվազատման նշանների մասին` ցիկլի երկրորդ կեսում: Վաղ փուլում դիտվում է միաժամանակ մի քանի ֆոլիկուլի զարգացում, և միայն դրանցից մեկն է (որոշ դեպքերում` երկուսը կամ ավելին) գերիշխող դառնում: Երբ այն հասնում է 15 մմ-ի, մյուսները հետ են զարգանում` ատրեզիայի են ենթարկվում: Գերիշխող ֆոլիկուլի տրամագիծը մեծանում է օրական ևս 2-3 մմ-ով`ձվազատման պահին հասնելով 18-24 մմ-ի: ֆոլիկուլամետրիան հնարավորություն է ընձեռում բավականաչափ ճշգրտորեն որոշել ձվազատման փաստն ու դրա ժամկետը: Առաջին անգամ ՈւՁՀ-ն նշանակվում է դաշտանային ցիկլի 8-10-րդ օրը` կրկնելով այն ամեն 2-3 օրը մեկ մինչև ձվազատումը կամ, եթե դա ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում, ուրեմն մինչև հաջորդ դաշտանն սկսվելը: ֆոլիկուլամետրիայի ստույգ օրը նշանակում է ՈւՁՀ-ի մասնագետը` կախված հետազոտության արդյունքներից:

Ձվազատման փաստը հաստատվում է, եթե՝

  • նախքան ձվազատումը հաջողվել է տեսնել հասուն ֆոլիկուլը,
  • ֆոլիկուլը չքվել է,
  • հետարգանդային տարածության մեջ ազատ հեղուկ է ի հայտ եկել,
  • հասուն ֆոլիկուլի տեղում ձևավորվել է դեղին մարմին:

 

Ըստ ՈւՁՀ-ի` լիարժեք ձվազատման նշանները

  1. Աճող ֆոլիկուլին հետևելը (համոզվելու համար, որ այն գոյություն ունի և աճում է)։
  2. Նախքան ձվազատումը «արդեն հասուն» ֆոլիկուլի ձվազատական չափերի`18-24 մմ-ից ոչ պակաս երևալը (որպեսզի համոզվեք, որ ֆոլիկուլը ցանկալի չափի է հասել, այլ ոչ թե «լյուտեինիզացվել է» ժամանակից շուտ)։
  3. Ֆոլիկուլի տեղում դեղին մարմնի և ազատ (ֆոլիկուլային) հեղուկի երևալը փոքր կոնքում ձվազատումից հետո: Ազատ հեղուկի երևալը փոքր կոնքում վկայում է ֆոլիկուլի պայթելու մասին, ինչի հետևանքով ձվաբջիջը ֆոլիկուլային հեղուկի հետ մեկտեղ որովայնի խոռոչ է դուրս եկել` սպերմատոզոիդ փնտրելու: Ազատ հեղուկի բացակայությունը կարող է վկայել, որ տեղի է ունեցել ֆոլիկուլի լյուտեինիզացում ձվարանի «ներսում», այսինքն` դեղին մարմին կա, բայց ձվաբջիջը կարող էր դուրս չգալ որովայնի խոռոչ, ուստի և բեղմնավորում չէր կարող տեղի ունենալ:

Ձվազատման բացակայության պատճառներն են՝

  • ֆոլիկուլի ատրեզիան (հետզարգացումը),
  • ֆոլիկուլի պերսիստենցիան (կայունություն),
  • ֆոլիկուլյար կիստան և այլն:
Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։