Ֆոլիկուլախթանիչ հորմոնի հետազոտություն

Ֆոլիկուլախթանիչ հորմոնի հետազոտություն

Հիպոֆիզի գլիկոպրոտեիդային գոնադոտրոպային հորմոն։ Խթանում է տղամարդկանց սպերմատոգենեզը և կանանց ֆոլիկուլների զարգացումը։

Սինթեզվում է հիպոֆիզի առաջնային բլթի բազոֆիլային բջիջների կողմից գոնադալիբերինի, սեռական հորմոնների և ինհիբինի վերահսկողությամբ։ ՖԽՀ-ն արյան մեջ արտանետվում է իմպուլսներով (1 - 4 ժամ դադարով)։ Արձակման պահին հորմոնի խտությունը 1,5 - 2,5 անգամ գերազանցում է միջին մակարդակը․ արտանետումը տևում է մոտ 15 րոպե։

Նախապատրաստում

Հետազոտությունն անցկացվում է դաշտանային ցիկլի 6 - 7-րդ օրը, եթե բուժող բժիշկն այլ ժամկետ չի նշել։ Արյուն հանձնելուց 3 առաջ անհրաժեշտ է դադարեցնել սպորտային մարզումները, 1 ժամ առաջ՝ ծխելը։ Արյուն հանձնելուց անմիջապես առաջ հարկավոր է հանգստանալ։

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժամը 8-ից 11-ն ընկած հատվածում), քաղցած վիճակում (առնվազն 8 և առավելագույնը 14 ժամ քաղցած մնալուց հետո, կարելի է ջուր խմել)։ Պետք է նախօրեին խուսափել սննդի ծանրաբեռնումից։ ՖԽՀ-ի և լյուտեինիզացնող հորմոնների քիչ արտադրմանը նպաստող վիճակներում նրանց դադարներով արտադրման բնույթի հետևանքով հարկավոր է վերցնել արյան երեք նմուշ՝ յուրաքանչյուրը նվազագույնը 30 րոպե հետո։

Կանանց օրգանիզմում ՖԽՀ-ն խթանում է ֆոլիկուլների ձևավորումը։ Հասնելով կրիտիկական մակարդակի՝ ՖԽՀ-ն հանգեցնում է ձվազատման: Կարևոր է ԼՀ-ի և ՖԽՀ-ի հարաբերակցությունը։ Նորմայում մինչև մենարխեն այն հավասար է 1-ի, մենարխեից մեկ տարի անց՝ 1-1,5, մենարխեի սկսվելուց երկու տարվանից մինչև մենոպաուզան ընկած ժամանակահատվածում՝ 1,5-2։

Որոշման սահմաններն են՝ 0,05 մԵդ/մլ-750 մԵդ/մլ։

Ցուցումներ

views 25063
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում