Արհեստական սերմնավորում

Արհեստական սերմնավորում

Երեխայի ծնունդն ուրախալի իրադարձություն է յուրաքանչյուր ընտանիքում: Երբեմն, ցավոք, պատահում է այնպես, որ հղիանալու երկարատև փորձերն այդպես էլ ապարդյուն են անցնում: Պատճառները տարաբնույթ են լինում, և երբեմն միակ ելքն արհեստական սերմնավորումն է դառնում:

Ինչպես է կատարվում միջամտությունը

Միջամտության ընթացքում հատուկ կատետրի միջոցով կնոջ արգանդ է ներմուծվում տղամարդու նախապես պատրաստված սերմնաբջիջը: Այնուհետև բեղմնավորումն իրականանում է բնականորեն. սպերմատոզոիդն արգանդափողերով հասնում է ձվաբջջին: Սերմնավորումը կատարվում է դաշտանային ցիկլի ընթացքում, որոշակի օրերին: Սակայն անհրաժեշտության դեպքում միջամտությունը հնարավոր է իրականացնել նաև ձվազատումը նախապես դրդելուց հետո: Վերջինիս պարագայում կինն ընդունում է ձվարանների աշխատանքը դրդող դեղորայք, որոնք ֆոլիկուլադրդիչ հորմոն և հակաէստրոգեն են պարունակում:

Արհեստական սերմնավորման պարտադիր նախապայմանը սերմնաբջջի նախապատրաստումն է: Սերմնահեղուկը վերցվում է ամուսնուց, անհրաժեշտության դեպքում՝ դոնորից: Արգանդ ներմուծելուց առաջ այն հատուկ ձևով մշակում են՝ ստեղծելով բեղմնավորելու առավել մեծ կարողությամբ սպերմատոզոիդների խմբաքանակ:

Ցուցումներ

Արհեստական սերմնավորումը բավականաչափ պարզ, արդյունավետ և մատչելի միջոց է: Միջամտությունից առաջ զույգը կարգի համաձայն պարտադիր պետք է լիարժեք հետազոտություն անցնի, հանձնի սեռավարակների հայտնաբերման անալիզներ: Անհրաժեշտ է ստուգել կնոջ արգանդափողերի անցանելությունը (հիստերոսալպինգոգրաֆիա), տղամարդուն սպերմոգրամա հանձնել և այլն:

Արհեստական սերմնավորման համար ցուցում է՝

- բնական ճանապարհով հղիանալուն ուղղված բուժման անհաջող փորձը,
- ձվազատման բացակայությունը կնոջ բնականոն ցիկլում,
- վագինիզմը (ցավ հեշտոցում, հարակից մկանների կծկումներ սեռական հարաբերության ընթացքում),
- անպտղության վզիկային գործոնը (սերմնաբջիջները ոչնչանում են կնոջ հեշտոցում),
- երիտասարդ զույգերի անբացատրելի անպտղությունը (սերմնավորումն անպտղության բուժման հարցում կարող է առաջին ընտրության մեթոդ դառնալ):

Հաջողության հավանականությունը

Արհեստական սերմնավորումից հետո հղիությունն ավելի ուշ է գրանցվում, քան բնական բեղմնավորման դեպքում: Տարբեր գործոններով պայմանավորված՝ միջամտության արդյունավետությունը տատանվում է 3-ից 40%-ի սահմաններում: Մեթոդի արդյունավետությունը գնահատվում է միջինում 17%:

Հաջող արհեստական սերմնավորման հիմնական պայմանն արգանդափողերի անցանելիությունն է, սպերմոգրամայի բարենպաստ ցուցմունքները: Ընդ որում՝ առավել բարձր է հղիանալու հավանականությունը, եթե՝

- կնոջ տարիքը չի գերազանցում 30 տարեկանը,
- սերմնավորմանը նախորդում է ձվազատման մեղմ դրդում,
- տղամարդու սպերմոգրամայի ցուցմունքները նորմայի սահմաններում են:

views 39981
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում