Ձվազատում (օվուլյացիա)

Ձվազատում (օվուլյացիա)

Եթե ջանում եք հղիանալ, ապա արդեն մի քանի անգամ եք հանդիպել ձվազատում բառին: Այն բարդ ֆիզիոլոգիական գործընթաց է, որի մասին իմանալը բացարձակ անհրաժեշտություն է այն կնոջ համար, ով պլանավորում է իր հղիությունը:

Կնոջ ձվարաններում իր ծննդյան օրից արդեն իսկ մոտ 1 մլն ձվաբջիջ կա: Ամեն դաշտանային ցիկլի ժամանակ այդ հսկայական շտեմարանից մեկը կամ մի քանիսը հասունանում և նախապատրաստվում են բեղմնավորման: Հասունացած ձվաբջջի դուրս գալու պահը ձվարանից կոչվում է ձվազատում: Սաղմնավորման համար դա պարտադիր պայման է, որի բացակայությունը նշանակում է, որ սաղմնավորման համար պատրաստի ձվաբջիջ չկա: Այդ իսկ պատճառով ձվազատումն առաջին անհրաժեշտ պայմանն է հղիության պլանավորման պարագայում:

Շատերը շփոթում են երկու հասկացություն՝ ձվազատում և բեղմնավորում: Իրականում դրանք կնոջ օրգանիզմում կատարվող երկու տարբեր գործընթացներ են. սկզբում տեղի է ունենում ձվազատում, որից հետո 24 ժամվա ընթացքում կարող է բեղմնավորում տեղի է ունենալ:

Ե՞րբ է տեղի է ունենում ձվազատումը

Ձվազատումը կատարվում է հաջորդ ցիկլն սկսվելուց, այսինքն՝ դաշտանից մոտ 14 օր առաջ: Այդ հաշվի մեջ շատ թերություններ կան. նախ այն շատ ընդհանրացված է, քանզի հաշվի չեն առնված կնոջ օրգանիզմի յուրահատկությունները, ոմանց ձվազատումն սկսվում է հաջորդ ցիկլից 16, իսկ այլոցը՝ 10 օր առաջ: Տարբերությունը նշանակալի է:

Եթե ձեր ցիկլը կանոնավոր է, ապա կարող եք օգտվել հիմքային ջերմաստիճանի եղանակից կամ ձվազատման թեստերից՝ ձեր անհատական ձվազատումը որոշելու համար: Անկախ ձեր ցիկլի ամբողջ տևողությունից՝ ձեր ձվազատումը մշտապես կլինի մոտավորապես ցիկլի միևնույն օրը:

Ձվազատման հաշվարկի օրինակ՝ ձեր (դաշտանի առաջին օրից մինչև հաջորդ դաշտանը) տևում է 28 օր: Ընդհանուր առմամբ կստացվի, որ ձվազատումը կլինի ցիկլի 14-րդ օրը (28 օրից 14): Սակայն ձեր անհատական ձվազատումը հաշվելու և դիտարկելու դեպքում կարող է ստացվել, որ այն տեղի է ունենում մշտապես ցիկլի 12-րդ կամ 18-րդ օրը, ինչը չի համապատասխանում համընդհանուր հաշվարկին:

Բանաձևի երկրորդ թերությունն այն է, որ այն հարմար չէ անկանոն ցիկլերի համար: Ձվազատման օրը ձեր ցիկլը կիսվում է առաջին (նախաձվազատում) և երկրորդ (հետձվազատում) փուլերի: Բնությունը հոգ է տարել այնպես, որ առաջին ցիկլի տևողությունը կարող է խիստ տատանողական լինել միևնույն կնոջ համար, մինչդեռ երկրորդը հաստատուն պահպանվում է: Ստացվում է, որ եթե ձեր ձվազատումը տեղի է ունենում նոր ցիկլից 15 օր առաջ, ապա ցիկլի ցանկացած ընդհանուր տևողության (20 կամ 40 օր) դեպքում այն կլինի 15 օր առաջ:

Եվս երկու հասկացություն կա, որոնք հաճախ են նույնացնում. վաղ և ուշացած ձվազատում: Վաղն այն ձվազատումն է, որն ավելի շուտ է լինում, քան սովորաբար տեղի էր ունենում ձեր պարագայում: Եթե սովորաբար ձվազատումը տեղի էր ունենում ցիկլի 14-րդ օրը, իսկ հանկարծ այն եղավ անսպասելիորեն 11-րդ օրը, ապա դա վաղ ձվազատում է: Այլ կանանց համար դա գուցե բնականոն երևույթ է: Ուշացած ձվազատումը, ընդհակառակը, ավելի ուշ է լինում, քան սովորաբար:

Որքա՞ն է տևում ձվազատումը

Ձվազատումը մի քանի րոպե է տևում: Պատկերացրեք, որ այն ձվարանում տեղի ունեցող փոքրիկ պայթյուն է, որն իրենից արտամղում է հասունացած ձվաբջիջը: Հենց ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից, ձվազատումն ավարտվում է: Այնուհետև ձվաբջիջն ընկնում է արգանդափող, որտեղ սպասում է սերմնաբջջին 24 ժամ: Եթե սերմնաբջիջը բեղմնավորում է ձվաբջիջը հիշյալ ժամանակահատվածում, ապա նշանակում է, որ բեղմնավորումը տեղի է ունեցել: Ուստի խոսել այն մասին, թե ձվազատումը քանի օր է տևել, անհեթեթ է: Կարելի է միայն ասել, թե քանի օր (ավելի ստույգ՝ ժամ) է ապրում ձվաբջիջը ձվազատումից հետո:

Հիմքային ջերմաստիճանը ձվազատման ժամանակ

Ձվազատման ժամանակ կնոջ օրգանիզմում հորմոնային մեծ ժայթքումներ են տեղի ունենում: Նման ժայթքումներն անդրադառնում են հանգստի պայմաններում (հիմքային ջերմաստիճան) մարմնի ջերմաստիճանի վրա՝ հնարավորություն ընձեռելով որոշել ձվազատման օրը հիմքային ջերմաստիճանի գրաֆիկով: Սովորաբար ձվազատման նախօրեին ջերմաստիճանը փոքր-ինչ իջնում է, որն անվանում ենք օվուլյացիոն անկում: Ձվազատումից մեկ օր անց ջերմաստիճանը միջին մակարդակից բարձրանում է մինչև ձվազատումն սկսվելը:

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …