Ալյումին․ օրգանիզմի պահանջը և ստացման աղբյուրները

Ալյումին․ օրգանիզմի պահանջը և ստացման աղբյուրները

Ալյումինը մարդու օրգանիզմին անհրաժեշտ քիմիական նյութ է։ Սննդի և ջրի միջոցով օրգանիզմ ներթափանցած ալյումինի միայն 4%-ն է յուրացվում։ Սովորաբար օրգանիզմից հեռանում է կղանքի, մեզի և արտաշնչվող օդի միջոցով։ Ի դեպ, ալյումինն օրգանիզմ է անցնում նաև թոքերի միջոցով։

Ի՞նչ դեր է խաղում օրգանիզմում

Ալյումինի գլխավոր ֆունկցիաներից մեկը ոսկրային հյուսվածքի, աճառների, ջլերի և հոդերի կառուցումն է։ Մասնակցում է էպիթելի ձևավորմանն ու վերականգնմանը։ Նպաստում է մարսողական մի շարք ֆերմենտների ակտիվության մեծացմանը։

Օրգանիզմի օրական պահանջը

Այդ հարցում գիտնականների կարծիքները տարբեր են, քանի որ լիարժեք ուսումնասիրված չէ։ Այդուհանդերձ, կարծիք կա, որ մարդու օրգանիզմն օրական պետք է ստանա առավելագույնը 50մգ ալյումին, ընդ որում` այդ քանակն արդեն իսկ թունավոր է համարվում։

Նշենք, որ առողջ սնուցման և դրա կանոնների պահպանման դեպքում շատ դժվար է գերազանցել այդ նորման։

Ալյումինի աղբյուրները

Մարդու համար ալյումինի աղբյուրը հիմնականում բուսական մթերքներն են։ Ըստ ալյումինի պարունակության՝ առաջատար մթերքներն են՝ ապուր (ցորենի, բրնձի, վարսակաձավարի), գազար, կարտոֆիլ, ոլոռ, արտիշոկ, բադրիջան, ավոկադո, կիվի, ելակ, խնձոր, դեղձ և այլ տեսակի մրգեր, հատապտուղներ ու բանջարեղեն։

Բացի այդ, հաճախ ալյումինի աղբյուր են դառնում նաև տարատեսակ պահածոները, կիսաֆաբրիկատները, արագ եփման մթերքները, երշիկեղենը, քանի որ դրանք գունանյութեր և կոնսերվանտներ են պարունակում ու հարուստ են ալյումինով։ Ալյումինե կաթսայում եփված կամ այդպիսի տարաներում պահվող սնունդը նույնպես հագեցած է լինում ալյումինով։

Ալյումինը կարող է օրգանիզմ ներթափանցել նաև կոսմետիկայից և դեզոդորանտներից։

Ալյումինի պակասն օրգանիզմում

Օրգանիզմում հազվադեպ է ալյումինի անբավարարություն առաջանում։ Ի հայտ գալու դեպքում կարող է հանգեցնել թուլության, շարժումների կոորդինացիայի կորստի, աճի և զարգացման հապաղման։

Ալյումինի ավելցուկն օրգանիզմում

Սխալ սնուցումը, էկոլոգիական պայմանները, ալյումինե սպասքի հաճախակի օգտագործումը, աշխատանքային վնասակար պայմաններում աշխատանքը և բացասական այլ գործոները կարող են ալյումինի ավելցուկի պատճառ դառնալ օրգանիզմում։ Ծանր հետևանքներից են՝ նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարում, մարսողական համակարգի խանգարում, հենաշարժողական համակարգի հիվնդություններ, արյան բաղադրության վատացում, երիկամների աշխատանքի խանգարում, իմունիտետի անկում և այլն։

Ալյումինի ավելցուկից խուսափելու համար խորհուրդ է տրվում հրաժարվել ալյումինե սպասքից, կաթսաներից ու թավաներից, ինչպես նաև պահածոներից, արագ եփման մթերքներից, երշիկեղենից ու այն բոլոր սննդատեսակներից, որոնք կոնսերվանտներ ու գունանյութեր են պարունակում։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…