Որքա՞ն վիտամին C է անհրաժեշտ մեր օրգանիզմին

Որքա՞ն վիտամին C է անհրաժեշտ մեր օրգանիզմին

Սա թերևս ամենահայտնի, դեռ մանկուց մեզ լավ ծանոթ վիտամինն է: Ի՞նչ ազդեցությամբ է այն օժտված, որքա՞ն է անհրաժեշտ մեր օրգանիզմին:

Հակաօքսիդանտներ

Վիտամին C-ն հզորագույն հակաօքսիդանտ է: Այդ հատկությունը պայմանավորված է հեշտությամբ էլեկտրոններ տալու և իոն-ռադիկալներ ձևավորելու ունակությամբ:

Ծերացման դեմ

Վիտամին C-ն մասնակցում է կոլագենի սինթեզմանը և հենց այս պատճառով է, որ համարվում է կնճիռների դեմ պայքարի և մաշկի առաձգականությունը մեծացնող կոսմետիկ միջոցների կարևորագույն բաղադրիչ: Կոլագենն անհրաժեշտ է ոչ միայն մաշկի գեղեցկության համար. անոթների պատերում կոլագենային թելիկների քանակի նվազումը հանգեցնում է արյունազեղումների, իսկ կմախքային հյուսվածքներում դրա պակասը՝ ոսկրերի քայքայման: Կոլագենն անհրաժեշտ է վերքերի արագ ապաքինման համար, իսկ վիտամին C-ի անբավարարության դեպքում այդ գործընթացը խիստ դանդաղում է:

Իմունիտետ

Ասկորբինաթթուն մասնակցում է որոշ ամինաթթուների փոխանակությանը՝ նպաստելով հորմոնների առաջացմանը՝ նորադրենալինի, սերոտոնինի, ինչպես նաև մի սպիտակուցի, որն ուղղակիորեն կապված է իմունիտետի պատասխանի հետ: Բացի այս, վիտամին C-ն ազդում է արյան որակի վրա: Առաջին՝ արյան մեջ ասկորբինաթթվի առկայությունը պաշտպանիչ ազդեցություն է գործում հեմոգլոբինի վրա՝ խոչընդոտելով նրա օքսիդացմանը, երկրորդ՝ այս վիտամինն օգնում է օրգանիզմում պահպանել երկաթի պաշարը, այն նպաստում է, որ եռավալենտ երկաթը վերածվի երկվալենտի, որն ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմում: Վիտամին C-ն մասնակցում է նաև խոլեստերինի փոխանակությանը՝ արյան մեջ կարգավորելով վերջինիս մակարդակը:

Սթրես

Սթրեսի ժամանակ օրգանիզմում ինտենսիվորեն հորմոններ են արտադրվում, օրինակ՝ կորտիզոլ և ադրենալին: Վիտամին C-ն մասնակցում է կենսասինթեզին և այդ հորմոնների վերափոխմանը: Բացի այս, ասկորբինաթթվի ընդունումն արյան մեջ բարձրացնում է ադրենալինի մակարդակը, ադրենալինը պաշտպանում է օքսիդացումից: Այդ պատճառով էլ վիտամին C-ն անհրաժեշտ է մեզ, որպեսզի հեշտ հաղթահարենք սթրեսը: Այն նաև հրաշալի ադապտոգեն է. պաշտպանում է դեզադապտացիոն նևրոզից, որն առաջանում է կարճատև լուսային օրվա հետևանքով (օրինակ հյուսիսային լայնությունում):

Ճիշտ հաշվարկ

Մարդու օրգանիզմն ընդունակ է միայն սահմանափակ քանակությամբ վիտամին յուրացնել, սովորաբար օրական 2-З գր.: Ավելցուկն անփոփոխ վիճակում անմիջապես դուրս է գալիս երիկամների միջոցով: 

Եթե ցանկանում եք օրգանիզմն ապահովել վիտամին С-ի անհրաժեշտ քանակով, ապա չեք խուսափի վիտամինային արհեստական հավելումներից: Մասնագետները հավաստիացնում են, որ դրանք նույնքան արդյունավետ են, որքան բանջարեղենում և մրգերում առկա ասկորբինաթթուն:

Առողջ մարդու օրական պահանջը մոտ 100 մգ վիտամին С է: Մոտ 60 մգ ստանում ենք պոլիվիտամինային կոմպլեքսներից, իսկ մնացյալը՝ թարմ մրգերից և բանջարեղենից:

Մրսածության կամ հարբուխի ժամանակ կարելի է դեղաչափը մեծացնել օրական մինչև 150-200 մգ:

Օգտակար նյութի դեղաչափն ինքնուրույն մի մեծացրեք. վիտամին С-ի մեծ քանակը կարող է անդրադառնալ երիկամների աշխատանքի վրա: Խորհրդակցեք բժշկի հետ:

Երեխաներին նույնպես անհրաժեշտ է վիտամին С-ն, սակայն դեղաչափը, որ խորհուրդ են տալիս մանկաբույժները, չի գերազանցում օրական 40-70 մգ-ը (կախված երեխայի տարիքից):

Լավագույն աղբյուրները

Վիտամին С-ի խտությունը մեծ է հատկապես թարմ մրգերում, բանջարեղենում և հատապտուղներում՝ մասուրում, կանաչ ոլոռում, սև հաղարջում, կարմիր տաքդեղում, բրյուսելյան կաղամբում: Ըստ արժեքի՝ կարևորությամբ երկրորդ աղբյուրներն են կարմիր և գունավոր կաղամբը, ելակը, արոսենու հատապտուղները:

Ամռանն ավելի լավ է բանջարեղենն ու միրգն օգտագործել անմիջապես գնելուց հետո, կատարյալ կլինի, եթե քաղեք ծառից և ուտեք, քանի որ վիտամին С-ն քայքայվում է ջերմության, լույսի և օդի ազդեցությունից: Որոշ մարդիկ լավ չեն տանում արհեստական վիտամինի մեծ քանակը: Դա կարող է պայմանավորված լինել ստամոքսաղիքային տրակտի զգայունակությամբ:

Միակ բնական աղբյուրը, որ խտությամբ համեմատելի է արհեստական վիտամինային հավելման հետ, ացերոլի մզվածքն է (բալի առանձնահատուկ տեսակ, որ հնաարվոր է ձեռք բերել առողջ սննդի խանութներից):

Բարձրացնում ենք իմունիտետը, որպեսզի պաշտպանվենք վարակներից

Բարձրացնում ենք իմունիտետը, որպեսզի պաշտպանվենք վարակներից

Սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, առողջարար սննդի ու առհասարակ օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերի պակասը դառնում են իմունիտետի անկման հիմնական պատճառ․․․․

Ինչպե՞ս զսպել վնասակար սնունդ ուտելու ցանկությունը

Ինչպե՞ս զսպել վնասակար սնունդ ուտելու ցանկությունը

Մարդիկ, ովքեր ցանկանում է հրաժարվել վատ սովորություններից և սկսել առողջ սնվել, գիտեն, որ ամենադժվարը սիրելի, բայց վնասակար ուտելիքների գայթակղությանը դիմանալն է․․․

Կանաչ թեյ օգտակարությոնը և վնասակարությունը

Կանաչ թեյ օգտակարությոնը և վնասակարությունը

Կանաչ թեյն առկա թեյերից ամենաքիչ մշակումն անցնող տեսակներից է և դրա շնորհիվ պահպանում է իր օգտակար հատկությունների ամբողջ փունջը․․․

Առողջ սնվելը որոշում է ամբողջ կյանքի համար

Առողջ սնվելը որոշում է ամբողջ կյանքի համար

Առողջ սննդի մասին շատ է խոսվում, որովհետև այն ամուր առողջության գրավականն է․․․