Վիտամիններ․ մարկետինգային քա՞յլ, թե՞ անհրաժեշտություն

Վիտամիններ․ մարկետինգային քա՞յլ, թե՞ անհրաժեշտություն

Տարածված միֆ է՝ հարկավոր չէ վիտամիններ խմել, այդ միայն մարկետինգային քայլ է, խաբեություն։ Այդպես չէ։

Բանն այն է, որ այսօրվա մթերքներն այնքան էլ հարուստ չեն վիտամիններով։ Էկոլոգիան, ջուրը ախտոտված են, և վիտամինների հավելյալ ընդունումն անհրաժեշտություն են։ Կա մի «բայց»․ վիտամինների ավելցուկն ավելի վտանգավոր է, քան պակասը։

B խմբի վիտամինների ավելցուկը կարող է հանգեցնել ալերգիայի, սրտխառնոցի և գլխացավի։

Վիտամին B6-ը թունավոր է մեծ չափաբաժնի դեպքում։

Վիտամին C-ի ավելցուկը հանգեցնում է ստամոքսաղիքային տրակտի խնդիրների, միզաքարային հիվանդության սրացման։

Վիտամին D-ի ավելցուկը սրտխառնոց, ախորժակի անկում, գլխացավ և տհաճ այլ երևույթներ է առաջացնում։

Վիտամին E-ի ավելցուկի դեպքում բարձրանում է արյան ճնշումը։

Երկաթի ավելցուկը հանգեցնում է լյարդի և սրտի խնդիրների։

Այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ այնքան էլ հեշտ չէ վիտամինների ավելցուկի հասնել։

Վիտամին А․ օրական նորման — 800 մկգ, ավելցուկը — 7500 մկգ։

Վիտամին С․ օրական նորման — 60 մգ, ավելցուկը — 2200 մգ։

Վիտամին D․ օրական նորման — 10 մկգ, ավելցուկը — 40 մկգ։

Վիտամին В12․ օրական նորման — 1 մկգ, ավելցուկը — 500 մկգ։

Երկաթ․ օրական նորման — 15 մգ, ավելցուկը — 35 մգ։

Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և հետազոտվել, այնուհետև դրանց հիման վրա ընտրել վիտամինային համալիրը։ Չի կարելի նշանակված չափաբաժնից ավել օգտագործել։

Վիտամինների դերը

Վիտամինների անգամ աննշան անբավարարությունը կարող է հանգեցնել տարատեսակ հիվանդությունների, իսկ հանքանյութերը կարևոր դեր են խաղում օրգանիզմի հյուսվածքների, հատկապես՝ ոսկորների կազմավորման գործում։

Առանց դրանց անհնար է դառնում նյարդային, սրտանոթային, մարսողական և այլ համակարգերի բնականոն աշխատանքը։

Կալցիումի և վիտամին D-ի անբավարարությունը կարող է հանգեցնել ռախիտի։ Ապացուցված է, որ այն օգնում է քաղցկեղի մի շարք տեսակների, ցրված սկլերոզի և առաջին տիպի դիաբետի դեմ պայքարում։

Վիտամին A-ի պակասը հանգեցնում է տեսողության խնդիրների։ Վտանգավոր է հատկապես հղի կանանց դեպքում, քանի որ երեխան կարող է ծնվել թոքաբրոնխային դիսպլազիայով։

Վիտամին B9-ի (ֆոլաթթու) պակասը հանգեցնում է աճի խանգարման, սակավարյունության, բեղմնավորման հետ կապված խնդիրների։

Վիտամին C-ի պակասը հանգեցնում է ցինգայի և հոգնածության։

Վիտամին E-ի պակասը հանգեցնում է մկանային դիստրոֆիայի, մենստրուացիայի և բեղմնավորման հետ կապված խնդիրների։

Վիտամին K-ի պակասը հանգեցնում է արյան մակարդելիության խանգարման, հեմոռագիկ դիաթեզի։

Ֆոսֆորի պակասը հանգեցնում է նյարդային և ուղեղի, լյարդի ու երիկամների հյուսվածքների աշխատանքի վատացմանը։

Կալիումի անբավարարությունը հանգեցնում է աղաջրային շրջանառության, օսմոտիկ ճնշման խանգարման։

Օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում սինթետիկ վիտամինները։ Դրանք չեն տարբերվում սննդամթերքներում պարունակվող վիտամիններից ու հանքանյութերից։ Ավելին՝ սննդամթերքի ջերմային մշակման դեպքում վիտամինների քանակն զգալիորեն նվազում է։

Վիտամին C-ն մեկ ժամ անց լիովին կորչում է թարմ քամված հյութից։

Վիտամին B1-ը ամբողջությամբ կորչում է բրնձի թեփահանման պրոցեսում, ուստի սպիտակ բրինձը «դատարկ» մթերք է, բացի այդ արյան մեջ բարձրացնում է շաքարի մակարդակը։

Ցանկալի է սինթետիկ վիտամիններ օգտագործել հատկապես այն դեպքերում, երբ քիչ ենք թարմ բանջարեղեն և մրգեղեն ուտում, ինչպես նաև չհավասարակշռված սննդակարգի և ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածության դեպքում։

Գլխավոր կանոնը՝ պահպանել չափի զգացումը։

 

Նյութի կազմումը՝ www.sotskiy.am

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…