Ինչո՞ւ չի հաջողվում հղիանալ

Ինչո՞ւ չի հաջողվում հղիանալ

Ոչ միշտ է հղիանալու համար բավարար ձվազատման օրն օրացույցով հաշվելը կամ այն հիմքային ջերմաստիճանի գրաֆիկով պարզելը։ Բազմաթիվ զույգեր, որոնք առողջ են և կարող են երեխա ունենալ, ամիսներ շարունակ երեխա են պլանավորում՝ հաշվելով բեղմնավորման համար բարենպաստ օրերը, սակայն այնդպես էլ չի հաջողվում հղիանալ։ Որո՞նք են հավանական պատճառները։

Ի՞նչն է խանգարում հղիանալուն

Սթրես՝ չհղիանալու հաճախ հանդիպող պատճառ։ Շարունակական դյուրագրգիռ ու անհանգիստ վիճակը, «ե՞րբ եմ վերջապես հղիանալու» բնույթի մտքերը լարվածություն են առաջացնում՝ խոչընդոտելով հղիանալուն։ Սովորեք հանգստանալ, թուլանալ։ Այդ հարցում կօգնեն արոմաթերապիան, աուտոթրեյնինգը կամ մեդիտացիան, հանգստացնող բուսական միջոցները։

Գիրություն կամ չափազանց նիհարություն։ Ավելորդ քաշը հաճախ ուղեկցվում է հորմոնային խանգարումներով: Մարմնի փոքր քաշը նույնպես կարող է ամենորեա և ձվազատման բացակայություն առաջացնել։ Քաշի հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի։

Սնունդ։ Հնարավոր է, որ չի հաջողվում հղիանալ օրգանիզմում ֆոլաթթվի և վիտամին E-ի պակասի պատճառով։ Ավելի շատ կանաչեղեն և բանջարեղեն, ձիթապտղի ձեթ և հատիկավորներ կերեք, օգտակար կլինի նաև պոլիվիտամինների կուրսը։ Խուսափեք հավելանյութերով և գունանյութերով սննդամթերքներից։

Վնասակար սովորություններ։ Ալկոհոլն ու նիկոտինը թունավոր նյութեր են և շարունակաբար օգտագործման դեպքում կուտակվում են օրգանիզմում։ Ներգործելով նյարդային և էնդոկրին համակարգի վրա՝ խախտում են հորմոնային հավասարակշռությունը և խոչընդոտում հղիանալուն։ Բացի այդ, տղամարդկանց դեպքում նիկոտինը նվազեցնում է սերմնաբջիջների շարժունակությունը։

Դեղորայքը, հատկապես՝ հակաբիոտիկներն ու հակահիստամինային միջոցները թույլ չեն տալիս, որ ձվաբջիջը հասունանա, իսկ որոշներն էլ զգալիորեն նվազեցնում են սերմի քնակն ու որակը։

Եթե կանոնավոր սեռական կյանքի դեպքում չի հաջողվում հղիանալ մեկ տարվա ընթացքում, ապա հարկավոր է դիմել բժշկի և մի շարք հետազոտություններ կատարել։

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Երեխային սպասելը ուրախ և հուզումնալի ժամանակահատված է:

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Հղիության ընթացքում կանանց մարմինը ենթարկվում է գլոբալ փոփոխությունների և շատ հաճախ թութքի առաջացման պատճառ դառնում։

Ինչպե՞ս բուժել փսորիազը հղիության ընթացքում

Ինչպե՞ս բուժել փսորիազը հղիության ընթացքում

Ի՞նչ անել, եթե հղիության ընթացքում փսորիազ է սկսվել:

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազն ախտորոշվում է բնակչության 2% -ի մոտ: