Աղիների աշխատանքը ծննդաբերությունից հետո

Աղիների աշխատանքը ծննդաբերությունից հետո

Հղիության վերջին ժամկետներում աղիները սեղմված վիճակում են լինում, ինչն էականորեն բարդացնում է սննդի տեղափոխումը և դառնում հղիության ընթացքում փորկապության առաջացման պատճառ: Սովորաբար ծննդատանը հոգնա է արվում, որպեսզի ծննդաբերության ժամանակ ակամա կղազատում տեղի չունենա: Այդ պատճառով ծննդաբերության հաջորդ 1-2 օրը կնոջ աղիները չեն գործում:

Եթե ծննդաբերության ընթացքում առաջացել է հեշտոցի պատռվածք, կամ կատարվել է էպիզիոտոմիա (շեքի հյուսվածքների հատում), և կարեր է դրվել, նման դեպքում հաճախ առաջանում է սպաստիկ փորկապություն:

Ի՞նչ անել

Խորհուրդ չի տրվում երկար նստել: Անհրաժեշտ է սննդակարգում ներառել աղիների գալարակծկանքը (պերիստալտիկա) բարելավող մթերքներ: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի սպազմոլիտիկ դեղորայք:

Ծննդաբերությանը հաջորդող առաջին օրերին կնոջ սննդակարգը պետք է բաղկացած լինի միայն հեղուկ սննդից՝ արգանակներ, հանքային (չգազավորված) ջուր: Այնուհետև հարկավոր է աստիճանաբար ավելացնել այլ մթերքներ՝ հատկապես բջջանյութով հարուստ:

Սկզբնական շրջանում սահմանափակեք հացը և հացազգիներից պատրատված մթերքները: Աղիների համար հատկապես օգտակար են թուզը, սալորը, ձիթապտղի և արևածաղկի ձեթը և այլն:

Կեսարյան հատումից հետո հաճախ հանդիպում է ատոնիկ փորկապությունը, ինչի պատճառը հիմնականում վիրահատությունից առաջ ներարկված դեղորայքն է, որն աղիների աշխատանքը դանդաղեցնող հատկություն ունի: Այդ դեպքում կիրառվում են աղիների աշխատանքը խթանող միջոցներ:

Ատոնիկ փորկապության մեղմ արտահայտում կարող է դիտվել նաև էպիդուրալ անզգայացումից հետո, թեպետ այն ընդհանուր առմամբ չի ազդում աղիների աշխատանքի վրա:

Սովորաբար ծննդաբերությունից հետո 7-10 օրերի ընթացքում մայրիկի օրգանիզմը վերականգնվում է, և հետծննդյան նմանատիպ երևույթներն աստիճանաբար վերանում են:

Բացի փորկապությունից, հնարավոր է դիտվի աղիների միկրոֆլորայի խանգարում, հազվադեպ՝ փորլուծություն: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի բիֆիդոբակտերիաներով դեղամիջոցներ, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը:

views 28624
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը