Փորլուծությունը հղիության ընթացքում

Փորլուծությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կինը բավականին հաճախ է բախվում ստամոքսաղիքային տրակտի խանգարումների: Դա պայմանավորված է այն բանով, որ այդ շրջանում ներքին օրգանները կրկնակի ծանրաբեռնվածություն են կրում: Եթե փորկապությունը բավականին հաճախ հանդիպող երևույթ է հղիության ցանկացած փուլում, ապա փորլուծությունը հազվադեպ երևույթ է, սակայն նույնպես ուշադրության արժանի: Փորլուծության պատճառները շատ են՝ բնականոն հորմոնային փոփոխություններից մինչև վտանգավոր վարակներ:

Ի՞նչն է համարվում փորլուծություն (դիարեա)

Փորլուծություն ավանդաբար անվանվում է աղիների հաճախացած կղազատումը (օրական երկու անգամից ավել), որը բնորոշվում է անկանոն՝ ջրային, շիլայանման, փրփրանման կղանքով, հնարավոր է հոտի փոփոխություն: Հաճախ փորլուծությունն ուղեկցվում է հիվանդագին զգացողություններով՝ որովայնի հատվածում ցավ, ջերմություն: 

Հիվանդության զարգացման պատճառները

Հղիության բարենպաստ ընթացքի համար ապագա մայրիկի օրգանիզմում արտադրվում է պրոգեստերոն հորմոնը (ակտիվորեն արտադրվում է հղիության առաջին եռամսյակում, վերակառուցում է օրգանիզմը, որպեսզի այն հարմարվի փոքրիկի գոյությանը): Այդ հորմոնի աշխատանքի արդյունքում պարբերաբար առաջանում է փորկապություն, ինչը բնականոն երևույթ է: Իսկ երբեմն պրոգեստերոնն արտադրվում է ավելցուկային քանակությամբ և առաջանում է փորլուծություն:

Հղիության հետ չառընչվող, դասական պատճառները

  • գրգռված հաստ աղու համախտանիշ, նյարդահոգեկան խանգարումներ, 
  • թունավոր վարակներ (սննդային թունավորումներ), 
  • աղիքային վարակներ:

Հիվանդության ախտանշանները

Սովորաբար մարդու աղիների դատարկումը տեղի է ունենում օրական երկու անգամ: Փորլուծության դեպքում այդ անհրաժեշտությունն ավելի հաճախակի է առաջանում՝ օրական չորս և ավել անգամ, ընդ որում՝ կղանքի քանակությունը շատ չնչին է լինում: Փոփոխվում է կղանքի կազմությունը․ կարող է լինել հեղուկային, փրփրոտ, ջրային: Կարող է փոփոխվել հոտը: Հաճախ ուղեկցվում է փքվածության զգացումով, առատ գազարտադրությամբ, պետքարան գնալու կեղծ ցանկությամբ, ջերմության բարձրացմամբ, մարմնի ընդհանուր թուլությամբ, սարսուռով: Փորլուծության հիմնական, գլխավոր պատճառն արյան մեջ հեղուկի վատ ներծծումն է: Հետևաբար հեղուկը կղանքում չափից շատ է դառնում: Այսպիսի խանգարման պատճառ կարող են լինել աղիների լորձաթաղանթի վնասումը կամ հաստ աղու շարժման ուժգնացումը: Ի դեպ, չնայած որ ցավում է ստամոքսը, իրականում տուժում են մեր աղիները:

Հիվանդության ընթացքի առանձնահատկությունները հղի կանանց դեպքում

Առանձնահատկություններ հիվանդության ընթացքի մեջ չեն դիտվում, բայց հղի կանանց դեպքում այն ավելի հաճախ է հանդիպում: Հենց հղիության ընթացքում է կնոջ օրգանիզմը դառնում առավել զգայուն սննդի և ջրի փոփոխությունների հանդեպ, այդ պատճառով անհրաժեշտ է խիստ ուշադիր լինել սնվելիս․ այս ինն ամիսների ընթացքում աղիները շատ կամակոր են: Հարկ է նշել, որ փորլուծությունը կարող է լինել օրգանիզմի բնականոն ռեակցիա, քանի որ դա կարող է ծննդաբերության նախանշան լինել:

Փորլուծության վտանգները

Մայրիկի համար վտանգավոր է սննդային թունավորումը, որը խանգարում է ամբողջ օրգանիզմի աշխատանքն ու ազդում է պտղի վրա: Նյարդային գերլարվածությունը կարող է առաջացնել հորմոնային խանգարումներ: Ցանկացած դեպքում կարևոր է գտնել փորլուծության պատճառը, այլ ոչ թե սպասել, որ ինքնուրույն անհետանա:

Գրգռված աղու համախտանիշը վտանգավոր չէ փոքրիկի համար: Սակայն սննդային թունավորումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել, քանի որ մայրիկի անառողջ սնունդը հավասարազոր է ապագա փոքրիկի անառողջ սնման: Որքան էլ որ զարմանալի է, բայց փոքրիկն ինքը կարող է դառնալ այս ախտանիշի պատճառ․ նա կարող է անցնել ծննդաբերական ուղիներով և ճնշել աղիները:

Փորլուծության բուժումը հղիության ընթացքում

Առաջին եռամսյակ։ Այս ընթացքում բուժման առանձնահատկությունն այն է, որ հորմոնային խանգարումների դեպքում նշանակվում է հորմոնային թերապիա՝ համալրելու կամ կարգավորելու պրոգեստերոնի՝ հղիության գլխավոր հորմոնի մակարդակը:

Երկրորդ և երրորդ եռամսյակ։ Եթե փորլուծության պատճառը նյարդային գերլարվածությունն է, ապա անհրաժեշտ է նվազեցնել կնոջ լարվածությունն ու տագնապը: Դա կարելի է անել հոգեբանական խորհրդատվության, ինքնաներշնչանքի կամ այլ հղի կանանց հետ խմբային աշխատանքի միջոցով: Նշված մեթոդները կարող են նշանակվել հղիության ցանկացած փուլում: Խիստ կարևոր է լրացնել կորսված հեղուկի բաժինն օրգանիզմում: Խնդիրն այն է, որ փորլուծության ժամանակ օրգանիզմը մեծ քանակությամբ ջուր է կորցնում, այդ պատճառով պարտադիր անհրաժեշտ է շատ ջուր խմել: Դա կարելի է անել ներառելով չափավոր քաղցր, թունդ թեյ, խոտաբույսերով թուրմեր,  մաքուր եռացրած ջուր և այլն։

Առաջին օրերին ցուցված է քաղցած սննդակարգ: Այնուհետև այն աստիճանաբար ընդլայնվում է: Օրվա վերջում, եթե երկար ժամանակ է անցել փորլուծության սկզբից, և եթե աղիներն արդեն հանգիստ վիճակում են, կարելի է մի քանի կտոր չորահաց ուտել տաք թեյի հետ: Այլ սննդատեսակներ պետք է սկսել ընդունել հաջորդ օրերին, աստիճանաբար: Պետք է հաշվի առնել, որ երկրորդ և երրորդ օրերին խիստ արգելվում են մրգերը, թարմ և շոգեխաշած բանջարեղենը, տապակած կամ խաշած միսը, արգանակները, անարատ կաթը, բուսական ձեթն ու կարագը և առհասարակ կենդանական ու բուսական ծագման բոլոր յուղերը:

Կարելի է ուտել կաթնամթերք, ցանկալի է յուղազրկված, կիսաջրային շիլաներ՝ կաթի հավելումով: Սննդակարգի այս փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ քաղցած մնալը ցանկացած դեպքում վնասում է պտղին: Դեղորայքային բուժումը նույնպես պետք է կատարվի բժշկի հսկողության ներքո: Օրինակ՝ իմոդիումը հղիության ընթացքում հակացուցված է: Այն չի կարելի ընդունել թունավորումների դեպքում, քանի որ այս դեղամիջոցի ընդունմամբ թունավոր նյութերն օրգանիզմից դուրս գալու փոխարեն, ընդհակառակը, ներծծվում են:

Փորլուծության կանխարգելումը

Ճիշտ սննդակարգ։ Անհրաժեշտ է ձեր սննդակարգի վերաբերյալ խորհրդակցել բժշկի հետ և ընտրել մթերքները։ Ջուր անհրաժեշտ է խմել անգամ ծարավի ամենաչնչին զգացողության դեպքում: Հարկավոր է խուսափել ժամկետն անց սնունդ ուտելուց։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ