Հեշտոցը հղիության ընթացքում

Հեշտոցը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ սեռական օրգանները, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, էապես փոխվում են։ Պե՞տք է անհանգստանալ։

Հղիության ընթացքում արտաքին սեռական օրգանները ուռչում են, մեծանում, հեշտոցը ներսում ավելի երկար ու լայն է դառնում։ Պետք չէ անհանգստանալ, այդ ժամանակավոր է։ Այդպես լինում է հեշտոցի, արգանդի և կոնքի այլ օրգանների արյունաշրջանառության զգալի ուժգնացման հետևանքով։

Կարդացեք՝ Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում

Հեշտոցի պատերը հեշտությամբ ձգվում են, ինչը նշանակում է, որ օրգանիզմը նախաատրաստվում է ծննդաբերությանը։ Արյունաշրջանառության և հորմոնային ֆոնի փոփոխությունները կատարվում են, որպեսզի հեշտոցի հյուսվածքներն ավելի առաձգական դառնան։

Հեշտոցի արտադրությունը հղիության ընթացքում

Այդ շրջանում հեշտոցի արտադրությունը տարբերվում է սովորականից, ինչը բնական երևույթ է։ հղիության ընթացքում արտադրությունն ավելի առատ է լինում, լորձային, կաթնագույն կամ դեղնավուն։ Եթե ուղեկցվում է քորով, ապա ամենայն հավանականությամբ կանդիդոզ է զարգանում։ Այն պետք է անպայման բուժել։

Կարդացեք՝ Քորը հղիության ընթացքում

Բնական է համարվում առանց հոտի, սպիտակավուն կամ թափանցիկ արտադրությունը, ինչը պրոգեստերոն հորմոնի հետևանքն է։ Վերջին եռամսյակում այն հնարավոր է շփոթել պտղաջրի հետ, ուստի 30-րդ շաբաթից հետո նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

Կարդացեք՝ Կանդիդոզ․ սնկային հիվանդություն

Արյունային արտադրություն նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ առաջին եռամսյակում այն կարող է վիժման նշան լինել, իսկ վերջին եռամսյակում՝ մոր և երեխայի կյանքին սպառնացող վտանգ։

Կարդացեք՝ Արյունային արտադրությունը հղիության ընթացքում

Հավանական դիսբիոզի դեպքում արտադրությունը սուր հոտ է ունենում, ուղեկցվում է ցավով, այրոցով և քորով։ Հարկավոր է առանց վարանելու դիմել բժշկի։

Ինչպե՞ս վերականգնել հեշտոցի չափը հղիությունից հետո

Կանանց շատ է մտահոգում այդ հարցը։ Հարկավոր է հատուկ վարժություններ կատարել, դրանցից են Կեգելի վարժությունները, որոնք շատ արդյունավետ են։

Կարդացեք՝ Սեռական օրգանները ծննդաբերությունից հետո

Ինչո՞ւ է հղիության ընթացքում ցավում հեշտոցը

Հեշտոցի վարակ։ Հաճախ ցածր դիմադրողականության պատճառով գլուխ են բարձրացնում սնկային հիվանդությունները։ Ախտանշաններն են՝ քոր, այրոց, տհաճ հոտով արտադրություն։

Արգանդի մեծացում։ Արգանդի չափերն ու զանգվածն ավելանում են, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է շեքի հատվածի համար։

Արգանդի պարանոցի բացվածք։ Այդ վիճակը վտանգավոր է հղիության հատկապես վերջին շրջանում։

Կոնքի ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Ծննդաբերությանը նախապատրաստվելու արդյունքում կնոջ օրգանիզմն զգալիորեն փոփոխվում է՝ ձգվում են հոդերը, հեռվանում են ոսկորները, արգանդը մեծանում է, իսկ այդ ամենն ազդում է որովայնի և հեշտոցի վրա։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար