Հեշտոցի չորություն

Հեշտոցի չորություն

Տարբեր տարիքի բազմաթիվ կանայք կյանքի ինչ-որ շրջանում բախվում են հեշտոցի չորության խնդրին։ Անկախ այն բանից, թե որքան հաճախ է կրկնվում երևույթը, հեշտոցի լորձաթաղանթի չորությունն անհարմարություն է առաջացնում և հնարավոր է, որ սեռական հարաբերության ընթացքում ցավի պատճառ դառնա։

Հեշտոցի լորձաթաղանթի խոնավացնող քսուքի քանակը տարբեր է յուրաքանչյուր կնոջ մոտ։ Այն թափանցիկ է, առանց հոտի։ Սեռական գրգռման փուլերի ընթացքը չհաշված՝ հնարավոր է այդպես էլ չնկատեք, որ հեշտոցում հիմնականում հեղուկի որոշակի քանակություն է լինում։ Երբ այն չկա, չորությունն իրեն զգալ է տալիս։

Չորության պատճառները շատ են։ Հեշտոցի զգայուն լորձաթաղանթն արձագանքում է քիմիական տարբեր նյութերին, օրինակ օճառի ալկալիներին։

Հեշտոցի բարձր չորություն կարող է դիտվել պարֆյումերիայի և ներկերի հանդեպ ալերգիկ ռեակցիաների դեպքում (հատկապես մենոպաուզայի փուլում գտնվող կանանց դեպքում, քանի որ օրգանիզմում էստրոգեն հորմոնի մակարդակը նվազում է: Մեկ այլ պատճառ կարող են լինել մաշկային որոշ հիվանդությունները։

Հեշտոցի չորության հիմնական պատճառներն են՝

  • հիպոթիրեոզ, 
  • մենոպաուզա, 
  • վագինիտ, 
  • դեղամիջոցներ և այլն։ 

Այդ խնդրին բախվելու դեպքում ցանկալի է դիմել գինեկոլոգի, որը կպարզի հեշտոցի չորության պատճառը և համապատասխան դեղորայք կնշանակի այն վերացնելու համար։ Կլիմաքսի դեպքում կիրառում են էստրոգեն պարունակող դեղամիջոցներ, որոնք ընտրվում են՝ կախված կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…