Հեշտոցամուտքի նեղացում

Հեշտոցամուտքի նեղացում

Այսօր պլաստիկ վիրաբուժության ամենապահանջված տեսակներից է ինտիմ պլաստիկան, որը թույլ է տալիս ազատվելու սեռական օրգանների ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ խնդիրներից:

Հեշտոցը կնոջ ներքին սեռական օրգանների հատվածն է, որը ծառայում է սեռական հարաբերության և երեխայի լույս աշխարհ գալու համար: Նորմայում այն նեղ է լինում, պատերը գրեթե դիպչում են իրար: Սակայն հիմնականում ծննդաբերության արդյունքում կամ կախված տարիքից հեշտոցի մուտքը կարող է լայնանալ:

Հեշտոցի մուտքի նեղացումը վիրաբուժական միջամտություն է, որը կատարվում է հեշտոցի վերին կամ ստորին շերտում` վերականգնելով կնոջ սեռական օրգանի ֆունկցիոնալությունը:

Վիրահատության ցուցումներն են՝

  • կազմվածքի բնածին անոմալիաներ,
  • ծննդաբերությունից հետո հեշտոցի լայնացում, 
  • հեշտոցի պատերի իջեցում,  
  • ներքին պատերի բացվածք, 
  • ծննդաբերությունից հետո սպիներ, որոնք սեռական հարաբերության ժամանակ ցավ են առաջացնում, 
  • հեշտոցի մեծացում տարիքային փոփոխությունների կամ հորմոնային խանգարումների պատճառով, 
  • արգանդի իջեցում կամ արտանկում, 
  • միզասեռական համակարգի խանգարումներ (անմիզապահություն), որովայնի ներքևի հատվածում ցավ, 
  • սեռական անբավարարության պատճառով հոգեբանական խնդիրներ, այդ թվում` օրգազմի դժվար հասանելիություն և զգացողությունների քանակի նվազում սեռական հարաբերության ժամանակ: 

Նախապատրաստումը վիրահատության

Գինեկոլոգի կողմից նշանակվում է հեշտոցի ընդհանուր հետազոտություն, ինչպես նաև մեզի ընդհանուր, արյան կլինիկական և բիոքիմիական, ՄԻԱՎ և հեպատիտ B, C հետազոտություններ, քսուքի անալիզ ինֆեկցիաների առկայությունը ստուգելու նպատակով, կոագուլոգրամա, ֆլյուորոգրաֆիա, ԷՍԳ, անեսթեզիոլոգի խորհրդատվություն և այլն:

Հակացուցումներն են՝

  • սիրտ-անոթային համակարգի խանգարումներ, 
  • սուր թրոմբոֆլեբիտ, 
  • սեռական օրգանների վեներական կամ բորբոքային հիվանդություններ, 
  • ներքին օրգանների քրոնիկ հիվադություններ սրացման փուլում, 
  • կոնքի օրգանների զարգացման պաթոլոգիաներ, 
  • շաքարային դիաբետ, 
  • արյան մակարդելիության խանգարումներ, 
  •  կոնքի օրգանների իջեցում, 
  • օնկոլոգիական հիվանդություններ, 
  • հոգեկան խանգարումներ: 

Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային կամ ընդհանուր անզգայացմամբ։ Հետվիրահատական շրջանը Այս վիրահատության ժամանակ սովորաբար ներծծվող կարեր են դրվում և դրանք հանելու կարիք չի լինում: Սպիներ չեն մնում, և կտրվածքները շատ արագ ապաքինվում են:

Այնուամենայնիվ, բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ ցուցումներին՝

  • վիրահատությունից հետո մեկ շաբաթ, հատկապես առաջին 3 օրը, անկողնային ռեժիմ պահպանել, 
  • հետևել նշանակված սննդակարգին, 
  • ընդունել բժշկի նշանակած ցավազրկող և անտիբիոտիկ հաբերը, 
  • պրոցեդուրայից հետո 1-2 շաբաթ չվարելնստակյաց կյանք, որպեսզի կարերը չբացվեն, 
  • 1,5-2 ամիս հրաժարվել վագինալ սեռական հարաբերություններից, 
  • սահմանափակել ծանր ֆիզիկական աշխատանքը, սպորտը, քանի որ այդ կարող է հանգեցնել մկանների լարման և կարերի դեֆորմացիայի (1-2 ամիս), 
  • պարբերաբար հետազոտվել բուժող բժշկի մոտ:
Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։