Տհաճ հոտ հետծննդաբերական շրջանում

Տհաճ հոտ հետծննդաբերական շրջանում

Հետծննդաբերական արտադրությունը կնոջ առողջության յուրահատուկ ցուցիչ է։ Ուստի եթե նկատում եք, որ արտադրությունը փոխել է իր գույնը, ավելի առատ է, ունի տհաճ հոտ, ապա պետք է դիմեք բժշկի, ով կամ կցրի կասկածները, կամ կհաստատի խնդրի առկայությունն ու համապատասխան բուժում կնշանակի։

Երեխայի ծնունդին նախորդող ինն ամսվա ընթացքում կինը դաշտան չի ունենում, սակայն հետծննդաբերական շրջանում արտադրությունն աչքի է ընկնում առատությամբ և երկարատևությամբ, կոչվում է լոխիա։

Կարդացեք՝ Արյունային արադրությունը հղիության ընթացքում

Հետծննդաբերական շրջանը տևում է մոտ երկու ամիս։ Այդ ամբողջ ընթացքում արգանդի ներքին պատերը վերականգնվում են և մաքրվում, ինչն ուղեկցվում է արյունային արտադրությամբ։ Այն բնական ֆիզիոլոգիական պրոցես է և ինքնին վտանգավոր չէ առողջության համար, սակայն եթե ինչ-որ բան խանգարում է լոխիայի արտահոսքին (օրինակ՝ արգանդը բավարար չի կրճատվում), արտադրությունը տհաճ հոտ է ձեռք բերում, ինչը կարող է վկայել արգանդային վարակի մասին կամ էլ կարող է բորբոքային պրոցես հրահրել։

Որքան հաճախ երեխան կերակրվի կրծքով, այնքան արագ կկրճատվի արգանդը՝ վերգտնելով սկզբնական չափը։ Ըստ պահանջի կերակրումը խթանում է օքսիտոցինի արտադրումը՝ առաջացնելով արգանդի հարթ մկանունքի կրճատում և մաքրելով այն։ Այդ պատճառով էլ կրծքով կերակրող կնոջ վերարտադրողական համակարգն ավելի արագ է վերականգնվում, քան կրծքով չկերակրողինը։

Կարդացեք՝ Հեշտոցային արտադրությունը դաշտանից հետո

Կնոջ վերարտադրողական համակարգի արագ վերականգնման մեկ այլ պայման է ստամոքսի դատարկումը։ Հարկավոր է սննդակարգը հարստացնել բջջանյութ պարունակող մթերքներով, որպեսզի ապահովվի ամենօրյա դեֆեկացիան։

Փորի վրա պառկած դիրքում հետծննդաբերական շրջանի արտադրությունն առանց խոչընդոտի արտահոսում է, այդ պատճառով հարկավոր է հաճախ պառկել փորի վրա (հակացուցում կարող է լինել միայն կեսարյան հատումը)։ Արտադրությունը կարող է փոխել գույնը։ Եթե սկզբնական շրջանում վառ կարմրավուն է, ապա հետագայում դառնում է շագանակագույն։ Անհանգստանալու կարիք չկա, եթե չունի տհաճ հոտ։

Կարդացեք՝ Շագանակագույն արտադրություն․ ե՞րբ անհանգստանալ

Հետծննդաբերական շրջանում սեռական ոլորտի հիվանդություններից խուսափելու նպատակով հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները։ Ամեն անգամ զուգարան գնալուց հետո պետք է շեքի հատվածը լվանալ գոլ ջրով և հատուկ օճառով: Այն ամբողջ ընթացքում, երբ հետծննդաբերական արտադրություն է նկատվում, պետք է օգտագործել հատուկ հետծննդաբերական, հետագայում՝ սովորական հիգիենիկ միջադիրներ։ Հարկավոր է առժամանակ հրաժարվել տամպոններից, քանի որ վերջիններս խոչընդոտում են լոխիայի արտահոսքին և կարող են նպաստել բորբոքման առաջացման։

Տհաճ հոտը կարող է վկայել ի հայտ եկած բորբոքման կամ վարակի մասին։ Եթե այն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, թուլությամբ և ցավով, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի՝ պատճառը պարզելու և բուժում ստանալու նպատակով։

Կարդացեք՝ Քսվող բնույթի արյունային արտադրություն

Երեխայի ծնունդից հետո կինը սովորաբար նվիրվում է նրա խնամքին և մոռանում իր մասին։ Երեխային առողջ մայր է հարկավոր, իսկ ամուսնուն՝ կին, ուստի պետք չէ ձգձգել բժշկի այցելությունը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար