Քսվող բնույթի արյունային արտադրություն

Քսվող բնույթի արյունային արտադրություն

Քսվող բնույթի արյունային արտադրությունն այն հաճախադեպ խնդիրներից է, որն ստիպում է կանանց դիմել գինեկոլոգի։ Այն կարող է առաջանալ դաշտանային ցիկլի տարբեր փուլերում, ինչպես նաև հղիության դեպքում։

Այդպիսի ախտանշանը վկայում է վտանգի մասին, քանի որ արյան արտադրություն է լորձի և սեռական ուղիների հյուսվածքների շերտազատված բջիջների պարունակությամբ։

Բնականոն արտադրություն

Որոշ պայմաններում և լիովին առողջ կնոջ դեպքում կարճատև, սակավ և անցավ արտադրությունը, որը չի ուղեկցվում հիվանդագին այլ դրսևորումներով, կարելի է պայմանականորեն համարել բնական։

Քսվող բնույթի արտադրությունը դաշտանից առաջ (դաշտանի ենթադրյալ սկզբից ժամեր կամ մեկ-երկու օր առաջ) լորձաթաղանթի նախապատրաստման, պրոգեստերոնի մակարդակի նվազման նշան է։

Կարդացեք՝ Հեշտոցային արտադրություն դաշտանից հետո

Դաշտանից հետո նկատվող արտադրությունը կարող է արգանդի լորձաթաղանթի վերջին պատառիկների և մակարդված արյան դուրսբերման տարբերակ լինել։ Այն պետք է դադարի դաշտանի 5-7-րդ օրը։

Դաշտանային ցիկլի կեսերին նկատվող արտադրություն ունենում են այն կանայք, ովքեր հորմոնային բեղմնականխիչ են օգտագործում կամ ներարգանդային պարույր են տեղադրել։ Այդպիսով էնդոմետրիումը հարմարվում է իր համար նոր պայմաններին։

Փոքր քանակությամբ արտադրություն կարող է նկատվել նաև ձվազատման փուլում։

Վարդագույն արտադրություն կարող է առաջանալ սեռական ագրեսիվ հարաբերությունից հետո փոքրիկ վնասվածքի արդյունքում, ինչպես նաև արգանդի պարանոցի վնասման դեպքում, եթե կա էրոզիա, և սեռական առաջին ակտի ժամանակ կուսազրկման դեպքում։

Դաշտանի փոխարեն ի հայտ եկող քսվող բնույթի արտադրությունը կարող է հղիությանը սպառնացող վտանգի նշան լինել։

Վտանգավոր, ախտաբանական արտադրություն

Քսվող բնույթի շագանակագույն արտադրությունը, հատկապես, երբ մեկ շաբաթից ավել է տևում, օրգանիզմի լուրջ խնդիրների մասին է վկայում։ Պաթոլոգիա է, երբ՝

  • առաջանում է յուրաքանչյուր սովորական սեռական հարաբերությունից հետո, 
  • պայմանավորված չէ դաշտանով, 
  • պայմանավորված չէ օրալային կամ այլ տեսակի բեղմնականխիչի օգտագործմամբ, 
  • ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ցավով, քորով, սեռական օրգանների շրջանի ցավով, 
  • ի հայտ է եկել հղիության ընթացքում, 
  • մենոպաուզայի շրջանում և դրանից առաջ դաշտան չի եղել մեկ տարուց ավել։

Ախտորոշումը

Բժշկի դիմելու դեպքում հարկավոր է կատարել մի շարք հետազոտություններ՝

  • մանրակրկիտ հարցաքննություն, զննում, 
  • հետազոտում գինեկոլոգիական աթոռի վրա, 
  • հայելիներով զննում, կոլպոսկոպիա, 
  • քսուքի հանձնում ֆլորայի և ատիպիկ բջիջների հետազոտման համար, 
  • արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, 
  • արյան և քսուքի հանձնում վարակների հանդեպ հակամարմինների հայտնաբերման համար, 
  • սեռական օրգանների ՈւՁՀ, 
  • արյան հանձնում հորմոնների հետազոտման համար։ 

Սեռական ոլորտի լուրջ հիվանդությունների բացառման անհրաժեշտության դեպքում կատարում են լրացուցիչ հետազոտություններ. էնդոմետրիումի բիոպսիա, ախտորոշիչ քերում, ՄՌՏ, լապարասկոպիա և այլն։

views 94665
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն