Ինչի համար է կատարվում արգանդի պարանոցի նմուշառումը (բիոպսիա)

Ինչի համար է կատարվում արգանդի պարանոցի նմուշառումը (բիոպսիա)

Կանանց ամենասարսափելի հիվանդություններից մեկը արգանդի պարանոցի քաղցկեղն է, որն օնկոլոգիական հիվանդությունների շարքում առաջինն է: Հիվանդանալու վտանգը սպառնում է հիմնականում 35-55 տարեկան՝ հասուն և աշխատունակ տարիքի կանանց: Ի դեպ, մասնագետներն այդ հանգամանքը կապում են սեռական ակտիվության և զուգընկերների հաճախակի փոփոխության հետ: Մի խոսքով՝ նրանց դեպքում, ովքեր անկանոն սեռական կյանք են վարում, արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է: Երևի թե այս պնդումը գրեթե չի վերաբերում երիտասարդությանը, քանի որ մինչև 35 տարեկան անձանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում:

Ինչպես էլ որ իրեն պահի կինը կյանքի տարբեր ոլորտներում, ինչ վտանգների էլ որ ենթարկի իր առողջությունը, նրան օգնության կհասնեն ժամանակակից բժշկության ձեռքբերումները: Առաջին հերթին ախտորոշում են չարորակ ուռուցքները՝ նշանակելով ցիտոլոգիական հետազոտություն (պապանիկոլաուի թեստ կամ ՊԱՊ), ինչպես նաև կոլպոսկոպիա: Եթե վերջիններիս արդյունքները արգանդի պարանոցի ախտահարման կասկած են հարուցում, ապա ախտորոշման ճշգրտման նպատակով կատարվում են ավելի լուրջ հետազոտություններ՝ նմուշառում (բիոպսիա): Սա մի միջամտություն է, որի ընթացքում հիվանդից վերցվում է ախտահարված հատվածի մի փոքրիկ կտոր, այնուհետև ուսումնասիրվում է հզորագույն մանրադիտակով: Այսպիսի հետազոտության ցուցում կլինի մարդու պապիլլոմավիրուսի որոշակի տեսակների՝ 16-րդի և 18-րդի հայտնաբերման դեպքում: Հենց այս հարուցիչն է համարվում արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների առաջացման պատճառ, և սա ապացուցված բժշկական փաստ է: Այդ պատճառով էլ կնոջ մոտ պապիլլոմավիրուսի բարձր օնկոգեն տիպերի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է այն մշտական վերահսկողության տակ պահել, որպեսզի բաց չթողնվի ախտաբանական փոփոխությունների սկիզբը:

Գոյություն ունեն նաև մի շարք հակացուցումներ, որոնց առկայության դեպքում նմուշառում չի կատարվում: Դրանք առաջին հերթին սուր փուլում գտնվող հիվանդություններն են, ինչպես նաև արյան մակարդելիության հետ կապված խնդիրները: Այսօրինակ միջամտություններն էլ ինքնին անվնաս չեն: Ըստ էության՝ այս միջամտությունը փոքրիկ վիրահատություն է և դրանից հետո հնարավոր է, որ բարդություններ առաջ գան՝ արնահոսություն և վարակի առաջացում: Անհրաժեշտ է անպայման նախապատրաստվել նմանատիպ վիրահատական միջամտություններին: Այսպիսով, եթե անզգայացում է նախատեսվում, ապա միջամտությունից մեկ օր առաջ պետք է դադարեցնել ջրի և սննդի ընդունումը: Վիրահատությունն անցկացվում է դաշտանային ցիկլի առաջին փուլում, հերթական դաշտանի ավարտից հետո:

Արգանդի վզիկի նմուշառման մի քանի տեսակ կա, ընդ որում՝ դրանցից մի քանիսի դեպքում բժիշկները ոչ միայն հետազոտության նմուշ են վերցնում, այլև մասնակի կամ ամբողջովին հեռացնում են հյուսվածքի ախտահարված հատվածը (այդպես է արվում մասնավորապես կոնիզացիայի ժամանակ): Երբեմն դրանք ամբուլատոր հիմունքներով են իրականացվում (օրինակ պոլիկլինիկայում) և ցավազրկում չեն պահանջում, քանի որ արգանդի պարանոցում ցավային ընկալիչներ չկան: Սակայն նմուշառման որոշ տեսակներ իրականացվում են միայն ստացիոնարի պայմաններում և պարտադիր անզգայացմամբ:

Տրեպանոբիոպսիայի դեպքում մեկ կամ անմիջապես մի քանի ախտահարված հատվածից վերցնում են 15-25 քառ. մմ չափսով հյուսվածքի նմուշ: Էնդոցերվիկալային կյուրետաժը (քերում) ենթադրում է նմուշառում հատուկ սուր գործիքով լորձի քերման միջոցով:

Նմուշի չափսը և հավաքման ձևն ամբողջովին կախված են բիոպսիայի տեսակից և տվյալ իրավիճակից: Սովորաբար վերոնշյալ ցանակացած միջոցով ստացված նմուշը դրվում է ֆորմալդեհիդի մեջ և ուղարկվում հիստոլոգիական հետազոտության: Հյուսվածքի կտորների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո եզրակացություն է տրվում, որում նկարագրվում է արգանդի պարանոցի իրական վիճակը. կամ այնտեղ ամեն բան նորմալ է, կամ որոշակի բորբոքում, վարակ կա, կամ էլ իսկապես չարորակ բնույթի փոփոխություններ են կատարվում:

Այսպիսի հետազոտության նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ այն համարվում է ժամանակակից ախորոշման մեթոդ և ճշգրիտ է 99%-ով: Սովորաբար հիստոլոգիական ախտորոշումը, որը կատարվում է արգանդի պարանոցի բիոպսիայի արդյունքների հիման վրա, համարվում է վերջնական և չի ենթարկվում որևէ փոփոխության կամ բողոքարկման: Հենց այս հետազոտությունից հետո է կազմվում դիտարկման լավագույն ծրագիրը և թերապիայի պլանը:

Եթե կան բիոպսիայի անցկացման բոլոր ցուցումները, հրաժարվել դրանից պետք չէ: Ավելի լավ է դիմանալ այդ միջամտությանը, իմանալ իրավիճակի զարգացման կանխատեսումները և հնարավոր բուժումը, քան ապրել վախով:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: