Արգանդի խոռոչի պատերի քերում

Արգանդի խոռոչի պատերի քերում

Արգանդի խոռոչի պատերի քերումն արգանդի լորձաթաղանթի գործող շերտի գործիքային հեռացումն է հնարավոր ախտաբանական գոյացությունների հետ միասին: Միջամտությունն իրականացվում է ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակով:

Ցուցումները

Արգանդի խոռոչի պատերի քերումը կատարվում է արգանդային արյունահոսությունների, արգանդի գործառույթի խանգարմամբ պայմանավորված արյունահոսությունների, էնդոմետրիումի գերաճների կամ նորագոյացությունների կասկածի, թերի վիժման, վիժումից կամ ծննդաբերությունից հետո մնացած ընկերքի պոլիպի ժամանակ:

Հակացուցումները

Արգանդի խոռոչի պատերի քերումը հակացուցված է սեռական օրգաններում հայտնաբերված սուր բորբոքումների ժամանակ, բացի այն դեպքերից, երբ արգանդի մարմնի պատերի քերումը կատարվում է բուժման նպատակով (օրինակ`ընկերքային հյուսվածքի հետ մեկտեղ առկա սուր էնդոմետրիտ):

Վիրահատության համար անհրաժեշտ պայմանները

Սեռական օրգաններում սուր բորբոքումների բացակայություն:

Անզգայացման եղանակը

Վիրահատությունն իրականացվում է ներերակային կամ հարվզիկային անզգայացմամբ:

Բարդությունները

Բարդությունների շարքում հարկ է նշել արգանդի ծակումը (պերֆորացիան), ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների սրացումը, ներարգանդային կպումների (սինեխիաների) գոյացումը:

Հետվիրահատական շրջանի վարման առանձնահատկությունները

Հետվիրահատական շրջանում անհրաժեշտ է նշանակել հակամանրէային բուժում: Հիվանդը վիրահատությունից հետո 1 ամիս պետք է ձեռնպահ մնա սեռական կյանքից:

Տեղեկություններ հիվանդի համար

Արգանդի խոռոչի պատերի քերումից հետո սեռական օրգաններում սուր բորբոքային երևույթների կամ քրոնիկական բորբոքման սրացման ի հայտ գալը ցուցում է բժշկին այցելելու համար:

 

views 25936
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ