Նկարի աղբյուր՝ shutterstock.com Հոդվածի աղբյուր՝ babycenter.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Ինչու՞ է անհրաժեշտ ֆոլաթթու ընդունել նախքան հղիանալը

23.01.201580763

Ինչու՞ է անհրաժեշտ ֆոլաթթու ընդունել: Որովհետև շատ դժվար է այս վիտամինը պարունակող այնքան սնունդ ուտել, որ բավարարի հղիության ընթացքում օրգանիզմում ֆոլաթթվի օրական պահանջը:

Ֆոլաթթուն կամ ֆոլատը Բ խմբի վիտամիններից մեկն է, որը հայտնի է նաև որպես վիտամին B19: Ֆոլաթթուն անհրաժեշտ է ձեր օրգանիզմում արյան կարմիր բջիջների, ինչպես նաև նորադրենալինի և սերոտոնինի արտադրման համար (քիմիական նյութեր, որոնք ազդում են նյարդային համակարգի աշխատանքի վրա): Բացի այդ, այն մասնակցում է ԴՆԹ-ի (բջջային գենետիկ նյութ) սինթեզին, կարգավորում է գլխուղեղի գործունեությունը: Ֆոլաթթուն մեկն է այն փոքրաթիվ սննդանյութերից, որոնք կանխարգելում են նյարդային խողովակի բնածին արատների զարգացումը, ինչպես օրինակ նյարդային ճողվածքը:

Կարդացեք. Ֆոլաթթվի դերն ու նշանակությունն առողջության համար

Առողջապահության նախարարությունը հղիանալ ցանկացող կամ հղիության առաջին եռամսյակում գտնվող յուրաքանչյուր կնոջ խորհուրդ է տալիս ամեն օր ընդունել 400մգ ֆոլաթթու, ինչպես նաև սննդակարգում ներառել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են ֆոլաթթվով, որպեսզի նվազի բնածին որոշ արատների զարգացման վտանգը: Բացի այդ, ֆոլաթթվի պակասը մեծացնում է վիժման հավանականությունը: Երկրորդ եռամսյակում (հղիության 13-րդ շաբաթից սկսած) հնարավոր է դադարեցնել ֆոլաթթվի ընդունումը, սակայն դրա մասին վերջնականորեն կասի ձեր բժիշկը:

Որքա՞ն ֆոլաթթու պետք է ընդունեմ

Բեղմնավորումից առաջ ընդունվող ֆոլաթթվի լավագույն քանակությունը կազմում է օրական 200 մկգ: Եթե կինն արդեն ունեցել է երեխա նյարդային խողովակի արատով, բարձրանում է հավանականությունը, որ նրա հաջորդ երեխաներն էլ կարող են ծնվել միևնույն արատով: Այդպիսի հիվանդներին, ինչպես նաև դեղերի որոշակի տեսակներ ընդունող կանանց կամ թրոմբոֆիլիայի դեպքում բժիշկները ֆոլաթթու նշանակում են շատ ավելի մեծ քանակությամբ՝ օրական 5մգ (հաբերի տեսքով): Վիտամինի ընդունումը պետք է սկսել պլանավորվող բեղմնավորումից մի քանի ամիս առաջ և շարունակել հղիության առաջին երեք ամիսների ընթացքում: Շատ կարևոր է նախապես ֆոլաթթու ընդունելը, քանի որ սաղմի զարգացումը սկզբնական ժամանակահատվածում շատ արագ է ընթանում, և նյարդային խողովակները փակվում են հղիության առաջին չորս շաբաթների ընթացքում, այսինքն՝ այն ժամանակ, երբ դուք կարող եք դեռ չիմանալ հղիության մասին:

Պե՞տք է արդյոք լրացուցիչ որևէ բան ընդունել

Մասնագետները խորհուրդ են տալիս ֆոլաթթու ընդունել ամեն օր 200 մկգ չափով, սակայն դրանից բացի խիստ ցանկալի է, որ ձեր կերակուրն էլ հարուստ լինի ֆոլաթթվով: Ֆոլաթթվի առավելագույն քանակություն պարունակող մթերքները թվարկված են ստորև նշված հոդվածում:

Կարդացեք. Ո՞ր մթերքներն են ֆոլաթթու պարունակում

Հետգրություն տնային տնտեսուհիների համար

Սնդամթերքներում պարունակվող ֆոլաթթուն հեշտությամբ ոչնչանում է ուժեղ ջերմամշակման արդյունքում, այդ պատճառով խորհուրդ է տրվում դրանք պատրաստել փակ կաթսայում՝ եռացող ջրի նվազագույն պարունակությամբ: Բանջարեղենը ավելի լավ է պատրաստել կրկնակի կաթսայի օգնությամբ կամ միկրոալիքային վառարանում, կամ էլ օգագործել դրանք հում վիճակում: