Ֆոլաթթվի օրական պահանջը

Ֆոլաթթվի օրական պահանջը

Օրգանիզմին բավականին քիչ քանակությամբ ֆոլաթթու է անհրաժեշտ, օրական ընդամենը 200մկգ (պարտադիր ամեն օր): Հղիության ընթացքում օրգանիզմի պահանջը կրկնապատկվում է, իսկ հիմնականում բժիշկները փորձում են օրական չափաբաժինը հասցնել 800մկգ-ի, ինչը հնարավոր է միայն վիտամինային դեղորայքի ընդունման պարագայում: Կախված առողջական վիճակի առանձնահատկություններից և հղիության ընթացքից՝ օրական դեղաչափը կարող է հասնել մինչև 5մգ-ի, ամեն բան այս հարցում որոշում են հետազոտության արդյունքները և բժիշկը:

Խորհուրդ է տրվում ֆոլաթթու օգտագործել վերարտադրողական տարիքի բոլոր կանանց (խոսքն, իհարկե, սննդամթերքում առկա օրգանական, բնական վիտամինների մասին է և ոչ թե սինթետիկ դեղորայքի): Նշենք նաև, որ օրգանիզմում ֆոլաթթվի պահանջն աճում է սթրեսների, ծանրաբեռնվածության, ինչպես նաև հորմոնային փոփոխությունների՝ սեռական հասունացման, դաշտանի, ժամանակ և այլն:

Ֆոլաթթու պարունակող սննդամթերքի աղյուսակը կօգնի ճիշտ կազմել օրվա սննդակարգը, սակայն միայն սննդից այն ստանալն այնքան էլ հեշտ չէ: Պետք է հաշվի առնել, որ օրգանիզմ հասնող ֆոլաթթվի մոտավորապես կեսը կորչում է մարսողության ընթացքում, ալկոհոլի, տարատեսակ դեղամիջոցների, լյարդի աշխատանքի խանգարումների ազդեցությամբ, չի յուրացվում օրգանիզմում այլ նյութերի անբավարարության կամ ավելցուկի պարագայում:

Օրինակ՝ օրգանիզմում մեթիոնինի (սրանով հարուստ են միսն ու պանիրը) ավելցուկի դեպքում ֆոլաթթուն արագ է սպառվում, իսկ այ B12 վիտամինի անբավարարության դեպքում չի յուրացվում: Այս երկու նյութերի հավասարակշռության հանդեպ պետք է ուշադիր լինել. ֆոլաթթվի պակասը երաշխավորված է B12-ի պակասի դեպքում: Առանց վերջինիս բջիջները չեն կարող պահել B9 վիտամինը, ինչը դադարեցնում է նրանց կիսման գործընթացը, այստեղից էլ հենց առաջանում է աճի դանդաղում, որը վտանգավոր է հղիության ընթացքում:

Ֆոլաթթվի մեծ պահանջ են ունենում արևայրուքի սիրահարները, շարժուն ապրելակերպ վարող անձինք և իհարկե երեխաներն ու դեռահասները՝ բնականոն աճի և զարգացման համար: Օրգանիզմը ֆոլաթթվի հետ պետք է նաև վիտամին C ստանա:

Այսօր ֆոլաթթվի անբավարարությունը հիպովիտամինոզի ամենատարածված տեսակներից մեկն է: Դրան են նպաստում թերի և արհեստական սնունդը, անառողջ ապրելակերպը՝ ծխելը, ալկոհոլը, սթրեսները և այլն: Աղիների առողջ միկրոֆլորան կարող է ինքնուրույն սինթեզել վիտամին B9, սակայն ժամանակակից բժշկությունը հաջողությամբ «չեզոքացնում» է այդ ընդունակությունը հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների օգնությամբ, որոնք տարատեսակ հիվանդությունների բուժման ընթացքում ազդում են աղիների միկրոֆլորայի վրա:

views 41786
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում