Գինեկոլոգիական քսուք. հետազոտությունը և արդյունքների մեկնաբանումը

Գինեկոլոգիական քսուք. հետազոտությունը և արդյունքների մեկնաբանումը

Գինեկոլոգիական խորհրդատվության այցելելիս հաճախ է հեշտոցից և միզուկից քսուք վերցնելու անհրաժեշտություն զգացվում: Այն անհրաժեշտ է ֆլորայի և մաքրության հետազոտման համար:

Քսուքը որոշ հիվանդածին միկրոօրգանիզների հայտնաբերման ամենապարզ միջոցն է: Այդ միկրոօրգանիզմները հարուցում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կանդիդոզը, վագինիտը, բակտերիալ վագինոզը և այլն:

Ցուցումներն են՝

  • արտադրություն հեշտոցից, ինչը երբեմն բորբոքային պրոցեսի ցուցիչ է,
  • ցավ որովայնի ստորին հատվածում,
  • այրոց կամ քոր հեշտոցում,
  • հակաբիոտիկների երկարատև օգտագործում,
  • հղիության ծրագրում,
  • պրոֆիլակտիկ զննում և այլն:

Նախապատրաստում

Խորհուրդ է տրվում քսուքը հանձնելուց 1-2 օր առաջ չունենալ սեռական հարաբերություն, չկատարել ցողում, չօգտագործել հեշտոցը խոնավեցնող լիջոցներ, լուբրիկանտներ, մոմիկներ, դեղահաբեր և քսուքներ: Պետք չէ քսուք հանձնել դաշտանի ընթացքում, քանի որ դաշտանային արտադրությունը խեղաթյուրում է լաբորատոր պատկերը: Գինեկոլոգին այցելելուց 2-3 ժամ առաջ չպետք է միզել: Խորհուրդ է տրվում սեռական օրգանների հիգիենային առնչվող միջամտություններն իրականացնել ոչ թե այցի օրը, այլ դրա նախորդ օրը, ընդ որում՝ միայն տաք ջրով և առանց օճառի: Ցանկալի է քսուքը հանձնել դաշտանից հետո առաջին օրերի ընթացքում կամ էլ նախքան նոր ցիկլի սկսվելը:

Հետազոտության արդյունքների մեկնաբանում

Ֆլորայի լաբորատոր հետազոտության արդյունքում կարող են ստացվել հետևյալ տվյալները:

Լեյկոցիտներ: Առկա են քիչ քանակությամբ: Հեշտոցում և միզուղիում վերջիններիս բնականոն քանակը տեսադաշտում առավելագույնը 10-ն է, և առավելագույնը 15-ը արգանդի պարանոցում: Մեծ քանակությունը վկայում է բորբոքման մասին: Հղիության ընթացքում լեյկոցիտների քանակությունը մի փոքր մեծանում է՝ հասնելով 20-30 (տեսադաշտում):

Հարթ էպիթել: Սրանք այն բջիջներն են, որոնցով պատված է հեշտոցի և արգանդի պարանոցի լորձաթաղանթը: Այս բջիջների բնականոն քանակը կախված է դաշտանային ցիկլի տվյալ փուլից: Նորմալ քանակություն է համարվում 5-10 բջիջը: Եթե էպիթել առհասարակ չի հայտնաբերվել, ապա դա կարող է վկայել էպիթելային շերտի ատրոֆիայի (քայքայման) մասին, իսկ մեծ քանակությունը՝ բորբոքման:

Լակտոբացիլներ (Դոդերլեյնի ցուպիկներ): Նորմայում այս ցուպիկների քանակությունը մեծ է հեշտոցի միկրոֆլորայում: Քանակի նվազումը վկայում է բակտերիալ վագինոզի մասին:

Կոկեր: Փոքր քանակությամբ առկա են հեշտոցի բնականոն միկրոֆլորայում, սակայն քանակի աճը (10-ի 4 աստիճան ԿՁՄ/մլ (КОЕ/мл)-ից բարձր), որն ուղեկցվում է հեշտոցի քորով և կաթնաշոռանման արտադրությամբ, վկայում է կանդիդոզի մասին:

«Բանալի» բջիջներ: Սրանք հարթ էպիթելի բջիջբներն են՝ պատված գարդներելա մանրէներով: Մեծ քանակությունը վկայում է գարդներելիոզի մասին:

Լեպտոտրիքս: Սրանք անաէրոբ գրամ-բացասական մանրէներ են, որ հանդիպում են խառն սեռավարակների դեպքում, այդպիսիք են օրինակ՝ տրիխոմոնիազը, քլամիդիոզը և այլն: Գինեկոլոգիական քսուքում այս մանրէների առկայությունը վկայում է, որ պետք է առավել լուրջ հետազոտություն անցնել:

Մոբիլունկուս: Սա ևս անաէրոբ միկրոօրգանիզմ է, որ հանդիպում է կանդիդոզ կամ բակտերիալ վագինոզ ունեցող կանանց օրգանիզմում:

Տրիխոմոնադա: Պարզագույն միաբջիջ միկրոօրգանիզմ է, որ բրբոքումներ է հարուցում միզասեռական համակարգում:

Գոնոկոկներ (դիպլոկոկներ): Գոնորեայի հարուցիչներն են: Նորմայում բացակայում են քսուքում:

Աղիքային ցուպիկ: Նորմայում քիչ քանակությամբ են պարունակվում քսուքում: Մեծ քանակությունը վկայում է բակտերիալ վագինոզի, անձնական հիգիենայի կանոնների խախտման և քսուքի մեջ կղանքի ներթափանցման մասին:

Կոկեր (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, էնտերոկոկեր): Պայմանական ախտածին միկրոօրգանիզմներ են համարվում: Նորմալ ֆլորայում առկա են փոքր քանակությամբ, իսկ մեծ քանակությունը վկայում է վարակի մասին:

Վերոնշյալ բոլոր տվյալների հիման վրա որոշվում է հեշտոցի մաքրության աստիճանը, որն արտացոլում է նրա միկրոֆլորայի ամբողջական վիճակը:

Գինեկոլոգիայում առանձնացվում է հշտոցի մաքրության 4 աստիճան.

1. Բնորոշ է առողջ կանանց: Հեշտոցի միկրոֆլորան օպտիմալ է: Այս աստիճանը խիստ հազվադեպ է հանդիպում:

2. Միկրոֆլորայի աննշան շեղումների առկայություն: Առողջ կանանց շրջանում ամենատարածված աստիճանն է:

3. Քսուքում նորմայից շեղումներ են հայտնաբերվում: Այս աստիճանը վկայում է բորբոքման մասին:

4. Բնականոն վիճակից շեղումներն ակնհայտ են: Դա վկայում է բակտերիալ վագինոզի և սեռական այլ վարակների մասին:

Գինեկոլոգիական քսուքը հիվանդության ախտորոշման միայն նախնական աստիճանն է: Այդ պատճառով էլ շեղումների հայտնաբերման դեպքում հնարավոր է, որ բժիշկը կրկնակի հետազոտություն նշանակի, որը կներառի մանրէաբանական ցանքս և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշում: Միգուցե անհրաժեշտություն զգացվի ախտորոշել նաև ՊՇՌ մեթոդով, որի միջոցով հայտնաբերվում են սեռական ուղիների թաքնված վարակները:

views 118613
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն